«Սյուզան Բոյլ»–ի խմբագրումների տարբերություն
(Տարբերություն չկա)
|
14:48, 6 Հունիսի 2017-ի տարբերակ
Սյուզան Բոյլ անգլ.՝ Susan Boyle | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Բլեքբեռն[2] կամ Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մարգարեթ թագուհու անվան համալսարան և St Kentigern's Academy? |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Կայք | susanboylemusic.com susanboylemusic.com |
Susan Boyle Վիքիպահեստում |
Սյուզան Մագդալեն Բոյլ (անգլ.՝ Susan Magdalane Boyle, ապրիլի 1, 1961 թվական, Բլաքբերն, Շոտլանդիա), շոտլանդացի երգչուհի, որը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2009 թվականի ապրիլի 11-ին մասնակցելով «Բրիտանիան ունի տաղանդ» (Britain's Got Talent) հեռուստաշուին և կատարելով «I Dreamed a Dream» երգը «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables) մյուզիքլից: Առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream»-ը, թողարկվեց 2009 թվականին և դարձավ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը, գերազանցելով նախկին «ռեկորդը», որը սահմանել էր երգչուհի Լեոնա Լյուիսը «Spirit» ալբոմով[4]: Բոյլի ալբոմը վեց շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և դարձավ ԱՄն-ում 2009 թվականի երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմը: Հռչակ ձեռք բերած հենց առաջին տարում, թողարկելով «I Dreamed a Dream» և «Wild Horses» ալբոմները, Բոյլը վաստակեց 5 միլիոն ֆունտ ստերլինգ[5]:
Կյանք և կարիերա
Վաղ կյանք և մանկություն
Բոյլը մեծացել է Բլաքբերնում՝ Ուեսթ Լոթիանում[6]: Հայրը՝ Պատրիկ Բոյլը, հանքագործ էր և Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան, որը նաև երգում էր եպիսկոպոս Բլեյզի երգչախմբում: Մայրը՝ Բրիջիտ Բոյլը, սղագրության մեքենագրուհի էր: Բոյլի երկու ծնողներն էլ շոտլանդացիներ էին, սակայն ազգակցական կապեր ունեին նաև Իռլանդիայի հետ[7][8]: Սյուզանը ծնվեց, երբ մայրն արդեն 45 տարեկան էր, նրանց ընտանիքում նա հինգ քույրերի և չորս եղբայրների ամենակրտսերն էր: Դժվար ծննդաբերության արդյունքում, ժամանակավոր թթվածնային քաղցի հետևանքով Սյուզանը ստացավ «սովորելու դժվարություն» ախտորոշում: Այնուամենայնիվ, 2012-13 թվականներին նրան հայտնեցին, որ այդ ախտորոշումը սխալ է եղել և որ նա ունի Ասպերգերի համախտանիշ՝ միջինից բարձր ինտելեկտի գործակցով[9]: Բոյլն ասում է, որ փոքր տարիքում իրեն ծաղրում էին, իսկ դպրոցում «պարզամիտ Սյուզի» մականունն էին դրել[10]:
Վաղ երաժշտական ուսուցում և կարիերա
Բոյլը վոկալի դասեր է ստացել տեղացի մի երաժշտության ուսուցչից՝ Ֆրեդ Օ'Նեյլից: Նա հաճախել է նաև Էդինբուրգի դերասանական դպրոց: Մինչև «Բրիտանիան ունի տաղանդ» մրցույթին մասնակցելը, նրա հիմնական երաժշտական փորձը տեղական կաթոլիկական եկեղեցու երգչախմբում երգելն էր և իր գյուղի կարաոկե ակումբներում կատարած երգերը: Բոյլը մի քանի անգամ ձայնագրվել է նաև «Մարդկանց իմ տեսակը» (My Kind of People) հեռուստանախագծի կողմից[11]: Նա մասնակցել է նաև իր ծխական եկեղեցու ուխտագնացություններին դեպի Իռլանդիա՝ Նոք Շրին և Մայո Կոմսություն և երգել Մարիան բազիլիկում[12]: Երբ Սյուզանը տեղական մի քանի երգեցողության մրցույթներում հաղթեց, նրա մայրը հորդորեց դստերը մասնակցել «Britain's Got Talent» հեռուստաշոուին և փորձել երգել ավելի մեծ թվով հանդիսատեսի առաջ, քան իր ծխական եկեղեցին էր: Նախկին երգի ուսուցիչ Ֆրեդ Օ'Նեյլը ասում է, որ Բոյլը հրաժարվել է մասնակցել «The X Factor» նախագծին, հավատացած լինելով, որ մասնակիցներին դատում են ըստ իրենց արտաքինի: Նա գրեթե հրաժարվելու էր նաև «Britain's Got Talent»-ին մասնակցել, բայց Օ'Նեյլը համոզեց նրան ամեն դեպքում փորձել[13]: Բոյլն ասում է, որ ինքը միայն ու միայն մորը հարգանքի տուրք մատուցելու համար է ձգտել երաժշտական կարիերայի, իսկ նրա բեմելը հեռուստաշուի ժամանակ մոր մահվանից հետո առաջին անգամն էր[14]:
«Բրիտանիան ունի տաղանդ» (2008-2009)
2008 թվականի օգոստոսին Բոյլը դիմեց մասնակցելու «Բրիտանիան ունի տաղանդ» հեռուստաշոուի երրորդ եթերաշրջանին՝ 43212 մասնակցային համարով և հաջողությամբ հաղթահարեց Գլազգոյում կայացած լսումների նախնական փուլը: Երբ Բոյլն առաջին անգամ հայտնվեց «Բրիտանիան ունի տաղանդ»-ի բեմում՝ քաղաքի «Քլայդ Աուդիտորիումում», ասաց, որ տենչում է դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի, «Էլեյն Փեյջի նման հաջողակ»[15]: Բոյլը կատարեց «I Dreamed a Dream» երգը «Les Misérables» մյուզիքլից: Երգը հեռարձակվեց 2009 թվականի ապրիլի 11-ին և ունեցավ 10 միլիոն դիտում[16]: Կատարումը լսելուց հետո ժյուրիի անդամ Ամանդա Հոլդենը, ի պատասխան Սյուզանի նկատմամբ հանդիսատեսի նախնական ցինիկ վերաբերմունքի, նշեց, որ երգը իր «երբևէ լսած ամենամեծ սթափեցնող կոչն էր»[17]:
Ես գիտեմ, թե նրանք ինչ էին մտածում, բայց ինչու՞ դա ինձ պիտի հուզի, քանի որ ես կարողանում եմ երգել: Սա գեղեցկության մրցույթ չէ:
Բոյլի կատարումը հատկապես ապշեցուցիչ էր նրա արտաքին տեսքի հանդեպ հանդիսատեսի վերաբերմունքի պատճառով[18]: Հետագայում էլեյն Փեյջը ցանկություն հայտնեց նրա հետ զուգերգ կատարել և նրան կոչեց «օրինակ յուրաքանչյուրի համար, ով ունի երազանք»[19]: Բոյլի կատարումը հանգեցրեց այն բանին, որ Վանկուվերում «Les Misérables»-ի տոմսերի համար ահռելի հերթ գոյացավ[20][21]: Ջենիֆեր Բըրնը, 18-ամյա մի աղջիկ Գլազգոյից, որ Բոյլի կատարումից առաջ պատահաբար նկարահանվել էր աչքերը հեգնանքով և տարակուսանքով նրա վրա հառած, որակվեց որպես «ագրեսիվ» և ամբողջ աշխարհից բազմաթիվ առցանց սպառնալիքներ ստացավ: Աղջիկն ինքն իրեն պաշտպանելու համար ասում էր, որ հանդիսատեսների մեծամասնության սկզբնական վերաբերմունքը Բոյլի նկատմամբ ոչնչով չէր տարբերվում իր վերաբերմունքից[22]:
Ստուդիական ալբոմներ
- I Dreamed a Dream (2009թ.)
- The Gift (2010թ.)
- Someone to Watch Over Me (2011թ․)
- Standing Ovation: Բեմից հնչած մեծագույն երգեր (2012թ․)
- Home for Christmas (2013թ․)
- Hope (2014թ․)
- A Wonderful World (2016թ․)
Ծանոթագրություններ
- ↑ Nolen J. L. Encyclopædia Britannica
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #139794700 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Susan Boyle beats Leona Lewis, Arctic Monkeys to 'biggest first week sales for UK debut album' title | News». NME. UK. 29 November 2009. Վերցված է 1 January 2012-ին.
- ↑ «Singer Boyle made £5m in first year of her fame». The Scotsman. Edinburgh. 23 August 2011. Վերցված է 22 February 2016-ին.
- ↑ 6,0 6,1 Harris, Gillian (19 April 2009). «She who laughs last – songstress Susan Boyle». The Sunday Times. London.
- ↑ Anderson, Niamh (16 March 2012). «SuBo considering a move to Ireland». Deadline News. Վերցված է 21 May 2014-ին.
- ↑ Bremner, Charles (19 April 2009). «Profile: Susan Boyle – Britain's got the unlikeliest angel». The Sunday Times. London. Վերցված է 24 May 2010-ին.
- ↑ Deveney, Catherine (8 December 2013). «Susan Boyle: my relief at discovering that I have Asperger's». The Observer. Guardian Media Group. Վերցված է 8 December 2013-ին.
- ↑ Clarke, Natalie (17 April 2009). «'They called me Susie Simple', but singing superstar Susan Boyle is the one laughing now». Daily Mail. London. Վերցված է 19 April 2009-ին.
- ↑ Martin, Stephen (19 April 2009). «Singing Angel Susan Boyle's family photo album». Daily Mirror. UK. Վերցված է 18 April 2009-ին.
- ↑ Sammon, Angela (22 April 2009). «Susan Boyle has Mayo connection». The Irish World. Արխիվացված է օրիգինալից 17 July 2011-ին. Վերցված է 8 June 2009-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ McGinty, Stephen (20 April 2009). «Campbell has new spin on Susan Boyle phenomenon». The Scotsman. UK.
- ↑ MacDonald, Stuart (12 April 2009). «Secret sadness of Britain's Got Talent star». The Sunday Times. London. Վերցված է 16 April 2009-ին.
- ↑ Davies, Caroline; Kelbie, Paul (19 April 2009). «Reality TV star Susan Boyle set for duet with idol Elaine Paige». The Guardian. London. Վերցված է 19 April 2009-ին.
- ↑ «Producer Mackintosh "Gob-Smacked" By Boyle's "I Dreamed a Dream"; Song Is YouTube Hit». Playbill News. 15 April 2009. Վերցված է 19 April 2009-ին.
- ↑ McMartin, Pete (18 April 2009). «Beautiful blondes, a Boyle and lingering ideas about sexuality». The Vancouver Sun. Canada. Արխիվացված է օրիգինալից 21 April 2009-ին. Վերցված է 18 April 2009-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Scottish singer 'gobsmacked' by overnight stardom». CNN. 17 April 2009.
- ↑ «Paige salutes Talent star Boyle». BBC News. 19 April 2009. Վերցված է 21 April 2009-ին.
- ↑ Jackson, Bart (17 April 2009). «YouTube sensation Susan Boyle sends ticket sales rocketing for Vancouver Les Misérables». Vancouver Sun. Canada. Արխիվացված է օրիգինալից 20 April 2009-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Susan Boyle sensation sends sales of Vancouver production of Les Miserables through the roof». The Globe and Mail. Canada. 17 April 2009. Արխիվացված է օրիգինալից 14 October 2011-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Smith, Steve (22 November 2009). «Exclusive: Agony of TV teenager filmed sneering during Susan Boyle's debut». Daily Record. Trinity Mirror. Վերցված է 27 April 2014-ին.