«Մելիտա Նորվուդ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Մելիտա Նորվուդ''' (ծննդյան անունը՝ '''Մելիտա Սիրնիս,''' 1912 թվականի մարտի 25, {{Iw|Поксдаун|Պոկսդաուն|en|Pokesdown}} - 2005 թվականի հունիսի, Լոնդոն)՝ խորհրդային հետախուզության գործակալ, ով 40 տարի գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Խորհրդային Սո...»: |
(Տարբերություն չկա)
|
13:50, 23 Մարտի 2024-ի տարբերակ
Մելիտա Նորվուդ (ծննդյան անունը՝ Մելիտա Սիրնիս, 1912 թվականի մարտի 25, Պոկսդաուն[en] - 2005 թվականի հունիսի, Լոնդոն)՝ խորհրդային հետախուզության գործակալ, ով 40 տարի գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ԽՍՀՄ-ին, այդ թվում՝ կապված Մեծ Բրիտանիայի միջուկային ծրագրի հետ։ Բացահայտվել է 1992 թվականին խորհրդային փախստական Վասիլի Միտրոխինի արխիվի հրապարակումից հետո[1]։
Կենսագրություն
Լատվիայից արտագաղթածի դուստր։
1932 թվականից աշխատել է գունավոր մետաղների հետազոտությունների բրիտանական ասոցիացիայում (British NonFerrous Metals Research Association), որը կապված էր միջուկային հետազոտությունների հետ։ 24 տարեկանում միացել է Մեծ Բրիտանիայի Կոմկուսին[2]։
1935 թվականին նա Էնդրյու Ռոթշտեյնի առաջարկությամբ հայտնվել է ՆԿՎԴ-ի տեսադաշտում [3][4], 1937 թվականից համագործակցել է խորհրդային հետախուզության հետ[4]։ Զբաղվել է հետախուզական տվյալների փոխանցմամբ և հավաքագրմամբ։ ՊԱԿ-ում գտնվող նրա անձնական գործում նշվում էր, որ նա «կարգապահ և նվիրված գործակալ է, ով անում է իրենից կախված ամեն ինչ՝ սովետական հետախուզությանը օգնելու համար»[3]։ Նա Մեծ Բրիտանիայում ՊԱԿ-ի կողմից ամենաշատ գնահատված գործակալն էր[1]։
MI5-ում առաջին անգամ նրա վերաբերյալ կասկածներ առաջացել են 1945 թվականին, մինչև 1965 թվականը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համոզված էին, որ նա ՊԱԿ-ի գործակալ է, բայց նրանք ապացույցներ չունեին մինչև 1992 թվականը, երբ Վասիլի Միտրոխինը փախավ Մեծ Բրիտանիա[1][4][5]։
«Independent» թերթի տվյալներով՝ Նորվուդը 1937-1971 թվականներին տեղեկատվություն է փոխանցել ԽՍՀՄ-ին, նա եղել է գունավոր մետաղների հետազոտությունների բրիտանական ասոցիացիայի՝ միջուկային տեխնոլոգիաների վրա աշխատող ղեկավարի քարտուղարը[1]։
1958 թվականին ՊԱԿ-ը նրան ցմահ կենսաթոշակ է սահմանել՝ ամսական 20 ֆունտ[4]։ Թոշակի է անցել 1979 թվականից։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Բեքսլիխիտ արվարձանում։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1958)։
1935 թվականից ամուսնացած է եղել Հիլարի Նորվուդի հետ (մահացել է 1986թ․)։ Ունեցել է դուստր։
«Ես արել եմ այն, ինչ արել եմ․ ոչ թե փողի համար, այլ կանխելու համար նոր համակարգի պարտությունը, որը թանկ է վճարել հասարակ մարդկանց մատչելի սննդով և տրանսպորտով, կրթությամբ և առողջապահությամբ ապահովելու համար ... Նմանատիպ հանգամանքներում հայտնվելով՝ ես նորից նույն կերպ կվարվեի»[4]։
Կինոմարմնավորումներ
- 2018 թվականին ռեժիսոր Թրևոր Նանը նկարահանել է «Ծածկագիր «Կարմիր»» ֆիլմը, որը հիմնված է Մելիտա Նորվուդի կյանքի իրադարձությունների վրա։ Ֆիլմում Մելիտային մարմնավորում են Ջուդի Դենչը (ավագ տարիք) և Սոֆի ՔուՔսոնը (երիտասարդ տարիք), գլխավոր հերոսուհու անունը փոխվել է Ջոան Սթենլիի։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Архив Митрохина, перебежчика из [[Комитет государственной безопасности СССР|КГБ]]: советские кураторы были обескуражены «постоянно нетрезвым» Бёрджессом». Արխիվացված է օրիգինալից 2014-09-11-ին. Վերցված է 2014-09-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Эрцан М. (2005-06-30). «Латвийский след советской разведки». Наш город. Արխիվացված է օրիգինալից 2016-02-05-ին. Վերցված է 2016-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 «Труд: «Бабушка Советского Шпионажа»». Արխիվացված է օրիգինալից 2014-07-22-ին. Վերցված է 2011-02-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ««Красная бабушка» и другие кошмары британских спецслужб». Արխիվացված է օրիգինալից 2010-03-06-ին. Վերցված է 2011-02-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «В Британии умер Василий Митрохин — бывший майор КГБ, перебежчик». Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2012-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 33 (օգնություն)
Հղումներ
- Брилёв С. (1999-09-15). «Престарелый агент Хола будоражит Британию». Независимая газета. Վերցված է 2016-02-04-ին.
- Памяти Мелиты Норвуд