Jump to content

«Խոտի տերևներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 22. Տող 22.


== Կիրառություններ այլ ստեղծագործությունների մեջ ==
== Կիրառություններ այլ ստեղծագործությունների մեջ ==

1955 թվականին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է «Խոտի տերևներ»-ի առաջին հրատարակության 100-ամյակը<ref> Հայկական սովետական հանրագիտարան, հատուր 12, էջ 205</ref>: Ժամանակակից արձակագիր Մայքլ Կաննինգհեմն այս ժողովածուի հիման վրա է գրել իր «Ընտրյալ օրերը» գիրքը: Ժողովածուն նաև կարևոր դեր է խաղում Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գրքում:
1955 թվականին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է «Խոտի տերևներ»-ի առաջին հրատարակության 100-ամյակը<ref> Հայկական սովետական հանրագիտարան, հատուր 12, էջ 205</ref>: Ժամանակակից արձակագիր Մայքլ Կաննինգհեմն այս ժողովածուի հիման վրա է գրել իր «Ընտրյալ օրերը» գիրքը: Ժողովածուն նաև կարևոր դեր է խաղում Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գրքում:
1989 թվականին նկարահանված «[[Մեռած պոետների ընկերակցությունը]]» ֆիլմում կարևոր դեր է խաղում «Ախ նավապետ, իմ նավապետ» բանաստեղծությունը: Ֆիլմում Ուիթմենին և իր ստեղծագործությանը այլ հղումներ ևս կան:
1989 թվականին նկարահանված «[[Մեռած պոետների ընկերակցությունը]]» ֆիլմում կարևոր դեր է խաղում «Ախ նավապետ, իմ նավապետ» բանաստեղծությունը: Ֆիլմում Ուիթմենին և իր ստեղծագործությանը այլ հղումներ ևս կան:
Տող 29. Տող 28.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:1855 գրքեր]]

11:07, 27 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Խոտի տերևներ
անգլ.՝ Leaves of Grass
ՀեղինակՈւոլթ Ուիթմեն
Տեսակգրական ստեղծագործություն և բանաստեղծական ժողովածու
Ժանրպոեզիա
Կազմված էSong of Myself?, I Sing the Body Electric?, The Sleepers? և There Was a Child Went Forth?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդDrum-Taps?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1855
Վիքիպահեստում

Խոտի տերևներ (անգլ.՝ Leaves of Grass), ամերիկացի գրող Ուոլթ Ուիթմենի (1819-1892) բանաստեղծական ժողովածուն: Չնայած առաջին հրատարակությունը լույս է տեսել 1855 թվականին, Ուիթմենը շարունակել է գրել ժողովածուն իր ամբողջ կյանքի ընթացքում և մինչև իր մահը հասցել է լույս ընծայել մի քանի հրատարակություններ [1]: Արդյունքում, մոտ 40 տարվա ընթացքում լույս ընծայված իր ժողովածուներից ոչ մեկը մյուսին նման չեն: Առաջին հրատարակությունը բաղկացած է 12 բանաստեղծություններից, իսկ կենդանության օրոք լույս ընծայված վերջինը` ավելի քան 400 բանաստեղծությունից: Ժողովածուն հայտնի է զգացմունքների այնպիսի գովերգումով ու հիացմունքով այն ժամանակներում, երբ ուղղախոսությունն անբարոյականություն էր համարվում: Այդ ժամանակ հատկապես անգլիախոս գրականության մեծ մասը կենտրոնացած էր սիմվոլիզմի, ալեգորիաների ու հոգևոր և կրոնական թեմաների քննարկումների վրա: Իսկ «Խոտի տերևներ»-ում (հատկապես` առաջին հրատարակության մեջ), գովերգվում էր մարմնականն ու նյութական աշխարհը: Ուիթմենն Էմերսոնի օրինակով, ով, ի դեպ, բավականին ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների վրա, դուրս գալով ռոմանտիզմից, չի նվազեցնում նաև բանականության ու հոգու նշանակությունը, այլ, ընդհակառակը, բարձրացնում է մարդկային գիտակցությունն ու ձևը և երկուսն էլ բանաստեղծական գովերգմանն արժանի է համարում: Ուիթմենի բոլոր բանաստեղծությունները, եզակի բացառությամբ, հանգավորված չեն և չեն հետևում տողի որևէ չափի կամ ստանդարտի: Բանաստեղծությունների ժողովածուի մեջ առանձնանում են «Երգ` քո մասին», «Ես երգում եմ էլեկտրական մարմնի մասին», «Հավերժ երգող օորորցի մասին» ստեղծագործությունները: Ավելի ուժ հրատարակություններն ընդգրկում են նաև սպանված նախագահ Աբրահամ Լինկոլնին նվիրված մահերգը` «Երբ տան դիմաց, բակում այս գարնանը յասաման էր ծաղկում» վերնագրով: «Խոտի տերևներ»-ն իր ժամանակին շատ վեճերի առիթ դարձան` նկարագրված բաց սեքսուալ կերպարների համար, և Ուիթմենին ծաղրում էին ժամանակակից շատ քննադատներ: Ժամանակի ընթացքում ժողովածուն մտավ զանգվածային մշակույթի մեջ ու ճանաչվեց որպես ամերիկյան կարևորագույն ստեղծագործություններից մեկը: «Խոտի տերևներ» ժողովածուն հիմնված է Ռալֆ Ուոլդո Էմերսոնի «Պոետը» էսսեյի վրա, որը հրատարակվել է 1844 թվականին ու որն արտահայտում է ԱՄՆ-ի պահանջմունքներն իր յուրահատուկ պոետի մեջ, ով պետք է գրեր այդ նոր երկրի արժանիքների ու արատների մասին: Կարդալով էսսեն` Ուիթմենը գիտակցաբար պատասխանեց Էմերսոնի կոչին ու սկսեց աշխատել «Խոտի տերևների» առաջին հրատարակության վրա: Սակայն Ուիթմենը փոքրացնում էր Էմերսոնի դերն ու ասում. «Ես եփում էի, եփում էի, եփում էի, իսկ Էմերսոնն ինձ եռման հասցրեց»: 1855 թվականի մայիսի 15-ին Ուիթմենը գրանցեց «Խոտի տերևներ» վերնագիրը Նյու-Ջերսիի Հարավային շրջանի դատարանում ու ստավաց հեղինակային իրավունք: Առաջին հրատարակությունը լույս ընծայվեց 1855 թվականի հուլիսի 4-ին Բրուքլինում, երկու շոտլանդացիներ Ջեյմս և Էնդրյու Ռոմերի տպագրատանը, ում Ուիթմենը գիտեր դեռ 1840-ականներից: Տպագրատունը գտնվում էր Ֆուլտոն-սթրիթի (այժմ` Կէդման-փլազա-Ուեսթ) և Կրէնբերրի սթրիթի անկյունում, այսօրվա բազմաբնակարանային շենքերի տեղում, որոնք կոչվել են Ուիթմենի անունով: Ուիթմենը վճարել է տպաքանակի համար ու ինքն է զբաղվել առաջին հրատարակության տեքստի հավաքմամբ: Գրքում հեղինակի անունը չի նշվել, այլ զետեղվել է Սեմուել Հոլլիերի` Ուիթմենին աշխատանքային հագուստով ու գրավիչ գլխարկով, ձեռքերը գոտկատեղին պատկերող գրավյուրան: Առաջին գովազդն ազդարարում էր` «Գրական տարօրինակություններ սիրողներին»: Քիչ գրքեր վաճառվեցին, սակայն Ուիթմենը չէր վհատվում: Առաջին հրատարակության տպաքանակը փոքր էր և բաղկացած էր 95 էջ զբաղեցնող տասներկու անվերնագիր բանաստեղծություններից: Ուիթմենը մի անգամ ասել էր, որ կցանկանար, որ գիրքը հարմար լիներ գրպանում պահելու համար: «Դա կդրամադրի մարդկանց ինձ իրենց հետ վերցնել ու կարդալ մաքուր օդում. Ինձ գրեթե միշտ ավելի հարմարավետ է մաքուր օդում կարդացողների հետ»: Հրատարակվեց մոտ 800 օրինակ, սակայն միայն 200-ն ունեին հայտնի կանաչ կազմը: Հայտնի է, որ առաջին հրատարակությունից օրինակ ձեռք բերած միակ գրադարանը գտնվում էր Ֆիլադելֆիայում: Առաջին հրատարակության բանաստեղծություններից էին «Երբ իմ մասին», «Երգ տարբեր մասնագիտությունների մասին», «Մտքեր ժամանակի մասին», «Քնածները», «Դեմքեր» «Բոսթոնյան բալլադ», «Կար մի երեխա, որ աճում էր օրեցօր». այս բանաստեղծությունները հետագա հրատարակություններում վերնագրեր ստացան: «Խոտի տերևներ» վերնագիրը բառախաղ է: Հրատարակիչները «խոտ» էին անվանում ցածր կարգի աշխատանքները, իսկ «տերևները» էջերն էին, որոնց վրա աշխատանքները տպվում էին: Ուիթմենն առաջին հրատարակության մի օրինակ ուղարկել է Էմերսոնին, ով ներժնչել է պոետին` ստեղծել հավաքածուն: Ուիթմենին ուղղված նամակում Էմերսոնը գրել է. «Ես համարում եմ, որ սա բանականության ու իմաստնության ամենայուրահատուկ օրինակն է, որտեղ Ամերիկան իր ներդրումն է ունեցել... Ես երջանիկ եմ սա կարդալու համար, քանի որ մեծ ուժն է մեզ երջանիկ դարձնում...»:

Վերլուծություն

Ուիթմենի «Խոտի տերևներ» բանաստեղծությունների ժողովածուն սովորաբար մեկնաբանվում է կոնկրետ հրատարակության մեջ ներառված բանաստեղծությունների շրջանակում: Տարբեր տարիների հրատարակություններն ունեցել են տարբեր չափ, ամեն անգամ ժողովածուն ընդլայնվել է, և արդյունքում կենդանության օրոք վերջին հրատարակված տարբերակն ընդգրկել է ավելի քան 400 բանաստեղծություն: Նաև քննարկումները հաճախ հիմնականում վերաբերում են հիմնական հրատարակություններին, որոնք առաջիններն են եղել (1855, 1856 և 1860 թվականներին), և հակառակը, ավելի ուշ տարիներին հրատարակվածները, որոնք ներառում են «Երբ բակում տան առաջ յասամանը ծաղկեց այս գարնանը» նշանակալի բանաստեղծությունը:

Առաջին հրատարկումներից մեկը

1855 թվականի հրատարակությունը մասնավորապես հետաքրքիր է «Երգ իմ մասին» բանաստեղծությամբ և «Քնածները» պոեմով: 1856 թվականի հրատարակությունը ներառում է Ուիթմենի հայտնի «Լաստանավով հատելով Բրուքլինը» բանաստեղծությունը: 1860-ին հրատարակված ժողովածուի մեջ Ուիթմենն ավելացրել է «Հավերժ օրորվող օրորոցը» և «Երբ կյանքն ինձ սպանեց օվկիանոսի տեղատվությամբ» կարևոր բանաստեղծությունները: «Երգ իմ մասին» բանաստեղծության մեջ Ուիթմենը շեշտադրում է ամենակարող «ԵՍ»-ը, որը հանդես է գալիս պատմողի դերում: «Ես»-ը փորձում է սոցիալական ու անձնական խնդիրներ լուծել` օգտագործելով ուժեղ դրական մշակութային կերպարներ: Ամերիկյան մշակույթի շեշտադրումն օգնեց Ուիթմենին, ով ցանկանում էր ստեղծել ամերիկյան էպիկ բանաստեղծություն, որը համեմատելի կլիներ Հոմերոսի ստեղծագործությունների հետ: «Խոտի տերևներ»-ը, որ ի սկզբանե գրվել են Ամերիկայում ուրբանիզացիայի բարձր տեմպի ժամանակ, ցույց են տալիս դրա ազդեցությունը զանգվածների վրա: Միևնույն ժամանակ, տերևների հետ կապված այլաբանությունը, որ դրված է վերնագրում, ցույց է տալիս հովվապետական տեսանկյունը` գյուղական իդեալիստի աչքերով: «Երբ բակում տան առաջ յասամանը ծաղկեց այս գարնանը» բանաստեղծությունը Ուիթմենի եղերերգն էր`նվիրված Լինքոլնին նրա մահից հետո: Ուիթմենը խմբագրել է, ուղղել ու վերահրատարակել «Խոտի տերևներ»-ն իր ամբողջ կյանքի ընթացքում, և տարիների ընթացքում նրա ուշադրության օբյեկտներն ու գաղափարները նույնը չեն մնացել: Մի քննադատ «Խոտի տերևներ»-ի մեջ առանձնացրել է երեք հիմնական «թեմատիկ հոսանքներ». առաջին շրջանում, 1855-1859 թվականներին, նրա ամենակարևոր ստեղծագործությունը «Երգ իմ մասին» բանաստեղծությունն է, որն ազատության հանդեպ սիրո օրինակ է: Երկրորդ փուլը, 1859-1865 թվականներին, պատկերում է առավել մելանխոլիկ ու մտորող պոետի կերպար: Բանաստեղծությունների մեջ գերակշռում են մահվան ու սիրո թեմաները: 1866 թվականից մինչև կյանքի վերջ այս հարցերի վերաբերյալ էլ Ուիթմենի հայացքները պարբերաբար փոխվում են: Այսպես, մահվան հանդեպ իր ուշադրությունը փոխակերպվում է անմահության հանդեպ ուշադրության, որն այդ ժամանակահատվածի հիմնական թեման է դառնում: Ավելի մեծ տարիքում Ուիթմենն առավել պահպանողական է դառնում ու համոզվում է, որ օրենքի կարևորությունը գերակայում է ազատության գերակայությանը:

Կիրառություններ այլ ստեղծագործությունների մեջ

1955 թվականին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է «Խոտի տերևներ»-ի առաջին հրատարակության 100-ամյակը[2]: Ժամանակակից արձակագիր Մայքլ Կաննինգհեմն այս ժողովածուի հիման վրա է գրել իր «Ընտրյալ օրերը» գիրքը: Ժողովածուն նաև կարևոր դեր է խաղում Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գրքում: 1989 թվականին նկարահանված «Մեռած պոետների ընկերակցությունը» ֆիլմում կարևոր դեր է խաղում «Ախ նավապետ, իմ նավապետ» բանաստեղծությունը: Ֆիլմում Ուիթմենին և իր ստեղծագործությանը այլ հղումներ ևս կան: 2009 թվականին նաև նույնանուն ֆիլմ է նկարահանվել, որտեղ հիշատակվում է ժողովածուն: Ֆիլմի երկու գլխավոր դերերը խաղում է Էդվարդ Նորթոնը:

Ծանոթագրություններ

  1. Խոտի տերևներ http://www.wdl.org/ru/item/9683/
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հատուր 12, էջ 205