Jump to content

Հասան Նասրալլահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասան Նասրալլահ
արաբ․՝ حسن نصر الله‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1960(1960-08-31)[1][2]
ԾննդավայրԲուրջ Համուդ, Լիբանան
Մահացել էսեպտեմբերի 27, 2024(2024-09-27)[3][4][5] (64 տարեկան)
Մահվան վայրՀարեթ Հրեյք, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ[6]
ԿրթությունHawza of Najaf?
Ազդվել էՌուհոլլա Խոմեինի, Մուհամադ Բակիր աս-Սադր և Աբաս ալ Մուսավի
Մասնագիտություն'ālim, զորավար և քաղաքական գործիչ
ԱմուսինFatimah Yasin?
Զբաղեցրած պաշտոններՀեզբոլլահի գլխավոր քարտուղար
ԿուսակցությունAmal Movement? և Հեզբոլլահ
ԵրեխաներMuhammad Hadi Nasrallah? և Zainab Nasrallah?
Ստորագրություն
Изображение автографа
 Hassan Nasrallah Վիքիպահեստում

Հասան Նասրալլահ (արաբերեն՝ حسن نصرالله, օգոստոսի 31, 1960(1960-08-31)[1][2], Բուրջ Համուդ, Լիբանան - սեպտեմբերի 27, 2024(2024-09-27)[3][4][5], Հարեթ Հրեյք, Լիբանան), Հեզբոլլահ լիբանանյան իսլամիստ կուսակցության գլխավոր քարտուղարն է։ Նա նաև շիա կրոնապետ է։

Նասրալլահ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը դարձել է 1992-ին, նախկին քարտուղարին սպանությունից հետո Իսրայելյան բանակի կողմից։ Հասան Նասրալլահի ղեկավարության տակ, Հեզբոլլահը կարողացել է պարտության մատնել Իսրայելյան բանակը 2000 թվականին, որի հետևանքով իսրայելցիները ետ են քաշվել հարավային Լիբանանից որոնք գրաված էին 18 տարվան ընթացքին։ Նասրալլահը կարևոր դեր է խաղացել լիբանանյան և իսրայելյան բանտարկյալների փոխանակության Իսրայելի քաշվելից ետք։

2006 թվին, Նասրալլահն հրամանը տվել է ներառնելու իսրայելցի զինվորների որ սկիզբ է տվել 2006-ի Լիբանանի պատերազմը։

Կենսագրություն

Սեյիդ Հասան Նասրալլահը ն ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում, եղել է տասը երեխաներից իններորդը։ Հայրը՝ Աբդուլ-Քարիմ Նասրալլան, ծագումով հարավային Լիբանանի Ջաբալ Ամել շրջանի Ալ-Բազուրիա գյուղի է եղել, զբաղվել է մրգերի և բանջարեղենի վաճառքով։ Նրա մոր մասին տեղեկություններ հայտնի չեն։ Նրա ընտանիքը առանձնապես կրոնական չի եղել, սակայն Հասանը հետաքրքրված է եղել աստվածաբանական ուսումնասիրություններով։ Նասրալլահը հաճախել է Ալ-Նաջահ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Բեյրութի քրիստոնյա Սին էլ Ֆիլ թաղամասի հանրային դպրոցում[7][8]։

1975 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատաճով Նասրալլայի ընտանիքը տեղափոխվել է հորական գյուղ, որտեղ 15-ամյա Հասան Նասրալլահը ավարտել է իր միջնակարգ կրթությունը Սուր քաղաքի պետական վարժարանում։ Նա կարճ ժամանակով միացել է լիբանանյան շիա քաղաքական խմբավորման «Ամալ» շարժմանը։

Հետագայում Նասրալլահն ուսումը շարունակել է Բաալբեկ քաղաքի շիական ճեմարանում։ Ճեմարանը հետևել է իրաքցի շիա աստվածաբան, իրավաբան, փիլիսոփա, «Իսլամական կոչ» կուսակցության հիմնադիր այաթոլլա Մուհամմադ Բաքիր ալ-Սադրի ուսմունքին, որը 1960-ականների սկզբին Էն-Նաջաֆում հիմնել է Դավա շարժումը։

1977 թվականին Հասան Նասրալլան շեյխ Մուհամմադ ալ-Ղարավիի աջակցությամբ Էն-Նաջաֆում կրոնական կրթություն է ստացել։ 1979 թվականին Նասրալլահը ստիպված վերադարձել է Լիբանան, քանի որ Սադդամ Հուսեյնը երկրից վտարել է բազմաթիվ շիաների։ Վտարված անձանց մեջ են եղել նաև Ռուհոլլահ Խոմեյնին և Աբաս Մուսավին։

Լիբանանում Նասրալլան սովորել և դասավանդել է Ամալի առաջնորդ Աբբաս ալ-Մուսավիի դպրոցում, իսկ հետագայում ընտրվել է Բեկաայի մարզի Ամալի քաղաքական պատվիրակ և դարձել Կենտրոնական քաղաքական բյուրոյի անդամ։ Մոտավորապես նույն ընթացքում՝ 1980 թվականին, Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկել Մուհամմադ Բաքիր ալ-Սադրին։

Վաղ գործունեություն

1982 թվականին Իսրայելի կողմից Լիբանան ներխուժելուց հետո Հասան Նասրալլահը միացել է «Հեզբոլլահ» կուսակցությանը[7]։ 1989 թվականին նա մեկնել է Իրանի Ղոմ քաղաք, որտեղ շարունակել է իր կրոնական կրթությունը[9][10]։

Ըստ Նասրալլահի՝ իսլամը պարունակում է ցանկացած հասարակության խնդիրների լուծում։ Այդ առիթով նա նշել է՝ «Իսլամը պարզ կրոն չէ, որը ներառում է միայն աղոթքներ և գովասանքներ, այլ այն աստվածային ուղերձ է, որը նախատեսված է մարդկության համար։ Այն կարող է պատասխանել ցանկացած հարցի, որը մարդը կարող է տալ իր ընդհանուր և անձնական կյանքի վերաբերյալ։ Իսլամը կրոն է, որը ստեղծվել է հասարակության համար, որը կարող է վեր կենալ և կառուցել համայնք»[11]։

Հեզբոլլահի առաջնորդ

1992 թվականին Նասրալլան դարձել է «Հեզբոլլահի» առաջնորդը՝ այն բանից հետո, երբ իսրայելցիները վերացրեցին նախորդ առաջնորդ Աբբաս ալ-Մուսավիին և նրա ընտանիքին[7]։ Նասրալլան մշտական կապեր է հաստատել Իրանի և Սիրիայի իշխանությունների հետ, ձեռք բերել մեծ քանակությամբ զենք։ Նասրալլայի ղեկավարությամբ «Հեզբոլլահը» դարձել է հարավային Լիբանանը գրաված իսրայելական բանակի լուրջ հակառակորդը։ «Ալլահի կուսակցությունը» ձեռք է բերել ավելի մեծ հեռահարության հրթիռներ և սկսել հարվածել Իսրայելի հյուսիսային շրջաններին։ 1993 թվականին Իսրայելը իրականացրել է «Վեճերի կարգավորում» ռազմական գործողությունը, որի ընթացքաում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է։ Իսրայելի պնդմամբ գործողությունը հասել է իր նպատակին։ Ի վերջո, համաձայնություն ձեռք բերվել, որով Իսրայելը դադարեցրել է իր հարձակումները Լիբանանում, և «Հեզբոլլահը» համաձայնել է դադարեցնել հարձակումները Իսրայելի հյուսիսում։

Սակայն կարճ դադարից հետո ռազմական գործողությունները նորից են սկսվել․ 1996 թվականին Իսրայելը սկսել է «Ցասման ողկույզներ» ռազմական գործողությունը, որի ժամանակ Իսրայելը շրջափակել է Լիբանանի կարևոր նավահանգստային քաղաքները և ռմբակոծել սիրիական ռազմաբազան։ Լիբանանում 16 օր իսրայելական հարձակումներից հետո Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 IDF says Hezbollah leader Hassan Nasrallah was killed in Beirut strike — 2024.
  4. 4,0 4,1 4,2 A Hezbollah megerősítette, hogy az izraeli hadsereg támadásában meghalt a vezetőjük — 2024.
  5. 5,0 5,1 5,2 جيش الاحتلال الإسرائيلي يعلن اغتيال حسن نصر الله — 2024.
  6. (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  7. 7,0 7,1 7,2 «Profile: Sayed Hassan Nasrallah». Al Jazeera. 17 July 2000. Վերցված է 22 April 2013-ին.
  8. Tucker, Roberts
  9. Tucker, Spencer C.; Roberts, Priscilla The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History [4 volumes]: A Political, Social, and Military History. — ABC-CLIO, 2008. — С. 727. — ISBN 978-1851098422
  10. «"Profiles of key players - Hassan Nasrallah"». The New Humanitarian. 2006. Արխիվացված է օրիգինալից 2019-11-02-ին. Վերցված է 2020-03-03-ին.
  11. Eben Kaplan (2006-07-20). «Profile: Hassan Nasrallah». Council on Foreign Relations. Արխիվացված է օրիգինալից 2006-09-27-ին. Վերցված է 2020-03-03-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Նասրալլահ» հոդվածին։