Մարգարետ Մաձանտինի
Մարգարետ Մաձանտինի իտալ.՝ Margaret Mazzantini | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1961[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա[3] |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, սցենարիստ, դրամատուրգ և բանաստեղծուհի |
Ժանրեր | պոեզիա և թատրոն |
Ընտրանի | Bits and Pieces? |
Ծնողներ | հայր՝ Կառլո Մաձանտինի, մայր՝ Էնն Դոնելի |
Ամուսին(ներ) | Սերջիո Կաստելիտո |
Երեխա(ներ) | Պիետրո Կաստելիտո |
Պարգևներ և մրցանակներ | |
margaretmazzantini.com | |
Մարգարետ Մաձանտինի (հոկտեմբերի 27, 1961[1][2], Դուբլին, Իռլանդիա[3]), իտալացի կինոդերասանուհի և գրող:
Կենսագրություն
Իտալացի գրող Կառլո Մաձանտինիի և իռլանդացի նկարչուհի Էնն Դոնելիի դուստրը: Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 27-ին Դուբլինում (Իռլանդիա), որտեղ ապրել է մոտ երեք տարի, մինչև ընտանիքի հետ տեղափոխվելը Տիվոլի՝ Հռոմից ոչ հեռու: 1982 թվականին ավարտել է Հռոմի Դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան[Ն 1]: Թատրոնում նորամուտը նշել է Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» ողբերգության բեմադրությամբ, որի համար ստացել է Ուբու մրցանակ[Ն 2]։ Որպես դերասանուհի՝ մասնակցել և մասնակցում է թատրոնի, կինոյի և հեռուստատեսային բեմադրությունների կազմակերպմանը: Այնուամենայնիվ, նա ավելի շատ ուշադրություն է գրավել շնորհիվ իր սիրավեպերի: 2001 թվականին գրել է «Մի՛ հեռացիր» (Non ti muovere) վեպը, որը շատ երկրներում դարձել է բեսթսելլեր և ստացել Իտալիայում ամենահեղինակավոր գրական Ստրեգա մրցանակը[4]։
1987 թվականին ամուսնացել է իտալացի ռեժիսոր Սերջո Կաստելիտոյի հետ։ Ունեն 4 երեխա և ապրում են Հռոմում:
2003 թվականին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նրան շնորհվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետի կոչում[5]:
2005 թվականին հրատարակել է Zorro-ն , որը մենախոսություն է ամուսնու համար:
Նրա գրքերը թարգմանվել են երեսունհինգ լեզուներով:
Մատենագիտություն
- 1994. Ցինկե ավազան / Catino di zinco
- 1999. Մանոլա / Manola
- 2001. Մի՛ հեռացիր (Հանուն Աստծո, մի՛ շարժվիր) / Non ti muovere (էկրանավորվել է 2004 թվականին)
- 2004. Զորրո. ճգնավորը մայթին / Zorro. Un eremita sul marciapiede
- 2008. Կրկնակի ծնված / Venuto al mondo (էկրանավորվել է в 2012 թվականին)
- 2011. Ոչ ոք միայնակ չի գոյատևում / Nessuno si salva da solo
- 2011. Առավոտյան ծով / Mare al mattino
- 2013. Փայլատակում / Splendore
Մրցանակներ և պարգևներ
- 2002. Ստրեգա մրցանակ
- 2009. Կամպիելո մրցանակ[6]
Պատկերասրահ
Մարգարետ Մաձանտինի
-
1994 թվական
-
1994 թվական
-
Ալբերտո Արբասինոյի հետ, 1994 թվական
-
Ամուսնու՝ Սերջո Կաստելիտոյի հետ
-
Ամուսնու հետ
Նշումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #120018233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «2002, Margaret Mazzantini». premiostrega.it. 16 ապրիլի 2019 թ.
- ↑ «Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana».
{{cite web}}
: Unknown parameter|editore=
ignored (օգնություն) - ↑ http://librinews.wordpress.com/2009/09/06/il-premio-campiello-2009-a-margaret-mazzantini-con-venuto-al-mondo/
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- di Margaret Mazzantini
- [1] (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Մաձանտինի» հոդվածին։ |
|