Լեոնիդ Ֆեդուն
Լեոնիդ Ֆեդուն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Rostovskij vojennyj institut raketnykh vojsk? |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Q97664407? |
Պարգևներ և մրցանակներ | |
Leonid Fedun Վիքիպահեստում |
Լեոնիդ Առնոլդովիչ Ֆեդուն (ռուս.՝ Леони́д Арно́льдович Феду́н, ապրիլի 5, 1956, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, միլիարդատեր, Լուկօյլ ռուսական նավթային ընկերության հիմնական բաժնետեր, նույն ընկերության նախկին փոխնախագահ[1][2]։ 2004 թվականից մինչև 2022 թվականի օգոստոսը նրան է պատկանել ընկերության բաժնետոմսերի 32,7%-ը։
Լեոնիդ Ֆեդունը եղել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի նախագահը[3]։
Վագիտ Ալեքպերովի գործընկերն է, ունի Կիպրոսի քաղաքացիություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Ֆեդունը ծնվել է Կիևում, 1956 թվականին։ 1972 թվականին ավարտել է Բայկոնուրի թիվ 1 դպրոցը[4]։ 1977 թվականին ավարտել է Ռոստովի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի ռազմաքաղաքական ֆակուլտետը։ 1984 թվականին ավարտել է Ձերժինսկու անվան զինվորական ակադեմիայի ասպիրանտուրան, որտեղ մնացել է դասավանդելու համար։ 1984 թվականին պաշտպանել է իր թեզը փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համա՝ «Զինվորների հանրային կարծիքը որպես համազգային պետության բանակի ոգին ամրապնդելու գործոն» թեմայով[5]։ 1984-1992 թվականներին սոցիոլոգիա է դասավանդել նույն ակադեմիայում։ Ստացել է գնդապետի զինվորական կոչում[6]։
1993 թվականին ավարտել է սեփականաշնորհման և ձեռներեցության բարձրագույն դպրոցը, 1995 թվականից հանդիսանում է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան Լուկօյլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Ֆեդունը Լուկօյլի ապագա նախագահ Վագիտ Ալեքպերովին հանդիպել է 1987 թվականին, վերջինս դասախոսություններ է կարդացել Կոգալիմի նավթագործների համար[7]։ 1991 թվականից մասնակցել է «Լուկօյլ» կոնցեռնի ստեղծմանը։ 1994 թվականի մարտի 13-ին նրան առաջարկվել է «Լուկօյլ» ՓԲԸ-ի փոխնախագահի պաշտոնը[8]։ Նոր պաշտոնում նա կենտրոնացել է ընկերության ռազմավարական զարգացման ուղղության վրա։ Եղել է ընկերության ռազմավարական զարգացման և ներդրումային վերլուծության գլխավոր վարչության ղեկավարը և ինչպես նաև հանդիսացել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ 2022 թվականի հունիսի 27-ին 25 տարվա աշխատանքից հետո նա լքել է ընկերությունը։ Միաժամանակ գործարարը հանդիսացել է ընկերության բաժնետեր[9]։
«Սպարտակ» ակումբի սեփականատեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ֆեդունը ձեռք է բերել ռուսական «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի վերահսկիչ փաթեթը[10][11]։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ակումբը գնել է 50-70 միլիոն դոլարով։ Այն պահից, երբ Ֆեդունը դարձավ ակումբի ղեկավար, Սպարտակը մեկ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի գավաթակիր և Ռուսաստանի սուպերգավաթակիր, վեց անգամ նվաճեց Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վեցակի արծաթե և բրոնզե մեդալակիր։ Ակումբը նաև չորս անգամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել։
2019 թվականի հունվարին տեղեկություն է հայտնվել, որ Վագիտ Ալեքպերովը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի փաստացի սեփականատերն է, նրա մասնաբաժինը ակումբի բաժնետոմսերում կազմում է 36,7%։
2022 թվականի օգոստոսի 22-ին «Լուկօյլը» հայտարարել է «Սպարտակի» 100% բաժնետոմսերի ձեռքբերման մասին և հայտարարել է, որ Ֆեդունը հրաժարական է տվել ակումբի նախագահի, անդամի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից[12]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Ֆեդունը բազմիցս արժանացել է պետական և կորպորատիվ մրցանակների և գովասանագրերի, այդ թվում՝
Պետական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեդալներ
- Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության պատվավոր դիպլոմ (2000 թ.)
- Պատվո շքանշան (2006)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2012 թ.)
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտությունը (2017) - մշակույթի զարգացման գործում ունեցած վաստակի, ստեղծագործական և մարդասիրական կարևոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար[13]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2020)[14]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Առնոլդ Անտոնովիչ Ֆեդուն (1928-2021), եղել է ԽՍՀՄ ժողովրդական բժիշկ, ռազմավարական հրթիռային ուժերի նախկին գլխավոր վիրաբույժ, բուժծառայության գնդապետ[15]։
Կրտսեր եղբայրը՝ Անդրեյ Ֆեդուն (ծնված 1962 թ.), եղել է «Սպարտակ» մարզադաշտ ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ և գլխավոր տնօրեն, նախկին ռազմական բժիշկ, բուժծառայության գնդապետ[16]։
Ֆեդունն ամուսնացած է եղել երկու անգամ․ առաջին կնոջից՝ Մարինայից ունի երկու երեխա՝ դուստր և որդի։ Նրա երկրորդ կինը մոդել Զարեմա Սալիխովան է, որից ծնվել է երեք որդի և մեկ դուստր[17][18][19]։
Կարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի՝ Լեոնիդ Ֆեդունը 6,3 միլիարդ դոլար անձնական կարողությամբ 2017 թվականին զբաղեցրել է 22-րդ տեղը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում։ Լեոնիդ Ֆեդունը քննադատաբար է արտահայտվել «Ֆորբս» ամսագրի վարկանիշի մասին․ 2004 թվականին ձեռնարկատերը առաջին անգամ հայտնվել է որ ոչ բոլոր բաժնետոմսերը, որոնք նա անվանապես տնօրինում է, իրականում իր սեփականությունն են, և որ դրանք հաճախ պատկանում են այլ մարդկանց[20]։
2018 թվականին Լեոնիդ Ֆեդունի անունն ընդգրկվել է ԱՄՆ Կրեմլի զեկույցում[21]։
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում, որը հրապարակվել է 2021 թվականի ապրիլին «Ֆորբս» ամսագրի կողմից, Լեոնիդ Ֆեդունը 11,1 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 16-րդ տեղը։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 4,8 միլիարդ դոլարով[22].
«Ֆորբս» ամսագրի նախորդ գնահատականները՝ 17․03․2021-ի դրությամբ
Ցուցանիշ | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կարողություն ($ միլիարդ) | 1,3 | 2,0 | 5,2 | 5,3 | 7,0 | 4,3 | 5,5 | 7,1 | 6,5 | 7,1 | 6,5 | 5,3 | 3,9 | 6,3 | 6,9 | 8,7[23] | 6,3 | 11,1[22] |
Տեղն աշխարհում | 437 | 321 | 168 | 152 | 149 | 122 | 136 | 133 | 146 | 162 | 208 | 283 | 392 | 226 | 237 | 167 | 241 | 197 |
Տեղը Ռուսաստանում | 20 | 22 | 18 | 21 | 21 | 8 | 20 | 23 | 20 | 21 | 21 | 19 | 22 | 22 | 17 | 15[23] | 20 | 16[22] |
։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Федун, Леонид». Lenta.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Леонид Федун — биография» (ռուսերեն). Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Алекперов оказался акционером «Спартака»». www.forbes.ru. «Forbes». 2019 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Федун Леонид Арнольдович». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Федун Леонид Арнольдович. «Общественное мнение воинов как фактор укрепления морального духа армии общенародного государства». dissercat.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Справка Леонид Федун Արխիվացված 2010-12-04 Wayback Machine в рейтинге Forbes, 2010 год.
- ↑ «Биография Леонида Федуна». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Структура Управления ОАО «[[Лукойл]]»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Список членов Совета директоров». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Игорь Попов. «Красно-белый навсегда». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Хрущ, Максим (2022 թ․ օգոստոսի 22). «Леонид Федун владел «Спартаком» 18 лет и 4 месяца, за это время команда выиграла 3 титула». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Хрущ, Максим (2022 թ․ օգոստոսի 22). ««Лукойл» объявил о приобретении 100 % акций «Спартака»». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 19 мая 2017 года № 167-рп «О поощрении»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Федун награжден орденом "За заслуги перед Отечеством" III степени» (Русский). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Умер Арнольд Антонович Федун». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Дочь Федуна — на 3-м месте в рейтинге богатейших женщин России по версии Forbes». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ ««Зарема может стать для „Спартака" своей Грановской». Интервью тайного советника Федуна». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ ЗАРЕМА САЛИХОВА: о Федуне, «Спартаке» и российском футболе ՅուԹյուբում
- ↑ Ударный хет-трик : как девчонка из Поволжья взяла в оборот миллиардера Леонида Федуна и ФК «Спартак»
- ↑ «Миллиардеров уже 36 // Ведомости. 2004-05-13». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «"Кремлёвский доклад" Минфина США. Обобщение». Interfax.ru (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 «200 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes». Forbes Россия. 2021 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 23,0 23,1 «20 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes. 13. Герман Хан | Миллиардеры» (անգլերեն). Forbes.ru. 2019 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сказала Федуну: Ларссон не заиграет — три года не дари мне подарки». Первое интервью Заремы Салиховой о «Спартаке»
- Принципы Леонида Федуна
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ֆեդուն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կիև քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գործարարներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Բիզնեսի կառավարիչներ