Jump to content

Էնդորֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Էնդորֆին, մարդու օրգանիզմում սինթեզվող մորֆինանման նյութեր, սինթեզվում են հիպոֆիզում, հայտնաբերվել են 70-ականներից։

Էնդորֆինների ընտանիքից ամենատարածվածը բետա-էնդորֆինն է։ Էնդորֆինները բնույթով մոտ են մորֆինին և շատ հաճախ անվանվում են նաև «ներքին մորֆին»։ Էնդորֆիններն իրենց գործունեությամբ մոտ են էնկեֆալիններին, սակայն վերջիններիս ցավազրկող ազդեցությունը կարճ է և թույլ։ Կենսաբանական տեսանկյունից էնդորֆիններն ու էնկեֆալինները ամենահզոր ցավազրկողներից են հակասթրեսային և հակաշոկային իրավիճակներում։ Դրանք թուլացնում են զգայունակությունը, իջեցնում ախորժակը և ստեղծում «երջանկությունից կուրացած» վիճակ։ Էնդորֆինները կարգավորում են արյան ճնշումը, շնչառությունը և արագացնում են վնասված հյուսվածքների կենդանացումը։ Դրա համար ապացուցված է այն փաստը, որ «երջանիկ մարդիկ» ավելի շուտ են առողջանում։ Էնդորֆինները հանդիսանում են մեր օրգանիզմի օպիումային համակարգը։ Հոգեբանորեն ազդելով օպիումային ռեցեպտորների վրա՝ առաջացնում են «էյֆորիայի վիճակը»՝ հիվանդագին բարձրացած տրամադրություն՝ ի պատասխան առաջացած սթրեսի։ Բացի սթրեսից էնդորֆինի առաջացման խթան են նաև երջանկության զգացումը՝ վայրկենական հիացմունքի հետ, սպորտով զբաղվելը՝ սթրեսային լարավածության անցնելուց հետո։ Կա կարծիք, որ էյֆորիան կարող է առաջանալ մշակութային գործեր դիտելուց, երաժշտություն լսելուց։