Շտեֆան Բանիչ
Շտեֆան Բանիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1870 կամ 1870[1] |
Ծննդավայր | Սմոլենիցե, Trnava District |
Մահացել է | հունվարի 2, 1941[2] |
Մահվան վայր | Սմոլենիցե, Trnava District, Սլովակիայի հանրապետություն (1939-1945) |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | գյուտարար |
Štefan Banič Վիքիպահեստում |
Շտեֆան Բանիչ (սլովեն.՝ Štefan Banič, նոյեմբերի 23, 1870 կամ 1870[1], Սմոլենիցե, Trnava District - հունվարի 2, 1941[2], Սմոլենիցե, Trnava District, Սլովակիայի հանրապետություն (1939-1945)), սլովակ կոնստրուկտոր, գյուտարար։ Հայտնի է իր ստեղծած առաջին բանակային պարաշյուտով[3]։
Կենսագրություն
Շտեֆան Բանիչը ծնվել է 1870 թվականին Նեշտիխում (այժմ՝ Սմոլենիցե գյուղի մաս), Ավստրո-Հունգարական կայսրություն, գյուղացու ընտանիքում։ Որոշ ժամանակ աշխատել է որպես որմնադիր, այնուհետև լավ աշխատանք գտնելու պատրվակով գաղթել է ԱՄՆ, Փենսիլվանիայում ածխային հանքում աշխատելու հանքափոր։ Հետաքրքրվել է ավիատեխնիկայով։ 1912 թվականին ինքնաթիռի վթարի ականատես լինելուց հետո, Բանիչը 1913 թվականին ստեղծել է պարաշյուտի նախատիպը և ստացել արտոնագիր՝ No. 1,108,484[4]: Պարաշյուտի դիզայնը արմատապես տարբերվում է մյուսներից, այն նման էր մարմնին ամրացված հովանոցի։ Պարաշյուտը Բանիչը փորձարկել է Վաշինգտոնում՝ ցատկելով 15 հարկանի շենքից, 1914 թվականին՝ ինքնաթիռից[5][6]։ Իր արտոնագիրը Բանիչը հանձնել է ԱՄՆ բանակին, մասնավորապես, այն օգտագործվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բանիչը վերադարձել է Չեխոսլովակիա, որտեղ օգնել է ուսումնասիրելու Դրինի քարանձավը[6]։
Հիշատակ
1997 թվականին Սլովակիայում ծնված և պարաշյուտային սպորտով զբաղվող Սլավո Մուլիկը ստեղծել է Շտեֆան Բանիչի հիմնադրամ[7], որը բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ է շնորհում Բանիչի հիշատակին կազմակերպված միջոցառումներում ներգրավված անհատներին[8]։
2006 թվականին Սլովակիայի ռազմական օդային դեսանտները Բանիչի ծննդավայր Սմոլենիցեում տեղադրել են նրա հուշատախտակը[9]։
Բանիչի անունն է կրում նաև Սմոլենիցեի մոտ գտնվող Տրնավա-Բոլերազ օդանավակայանը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 SNK authority file (словацк.)
- ↑ «Famous Slovaks - Stefan Banic». Heartofeurope.co.uk. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Patent US1108484 - Parachute». Google Patents. Google.com.au. 1914 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ "100 years ago Banic received a patent for his parachute" ("Pred 100 rokmi získal Štefan Banič patent na svoj padák"), 24.08.2014, cas.sk (Slovak)
- ↑ 6,0 6,1 «Štefan Banič, Konštruktér, vynálezca-(Stefan Banic, Designer, Inventor)» (Slovak). Slovenská akadémia vied, obituary. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "Radoslav "Slavo" Mulik, obituary
- ↑ "11th annual Banic Memorial Boogie set" Արխիվացված 2020-10-03 Wayback Machine, June 27, 2002
- ↑ "Banic: The inventor of the parachute", osobnosti.sk (Slovak)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Բանիչ» հոդվածին։ |
|