Jump to content

Սյուզան Բլեքմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սյուզան Բլեքմոր
անգլ.՝ Susan Blackmore
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1951(1951-07-29)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՍենտ Հիլդա քոլեջ (Օքսֆորդ), Սուրեյի համալսարան, Սուրեյի համալսարան (1974)[2] և Սուրեյի համալսարան (1980)[3]
Մասնագիտությունֆրիլանսեր, դասախոս, հեռուստահաղորդավարուհի, հոգեբան, գրող, ֆակուլտետ և հետազոտող
ԱշխատավայրՊլիմուտի համալսարան[4] և Արևմտյան Անգլիայի համալսարան[5]
ԱմուսինAdam Hart-Davis?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsusanblackmore.co.uk
 Susan Blackmore Վիքիպահեստում

Սյուզան Բլեքմոր (անգլ.՝ Susan Blackmore, Sue Blackmore, հուլիսի 29, 1951(1951-07-29)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հետազոտող և մեմետիկայի հանրահռչակող, Պլիմուտի համալսարանի պրոֆեսոր, բազմաթիվ հրատարակությունների և գրքերի հեղինակ, որոնցից ամենահայտնին 1999 թվականի «Մեմերի մեքենա»-ն է[6]։

Կենսագրություն

Սյուզան Բլեքմորը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 29-ին Լոնդոնում։ 1973 թվականին ավարտել է Օքսֆորդի Սուրբ Հիլդա քոլեջը՝ հոգեբանության և ֆիզիոլոգիայի մասնագիտությամբ։ 1974 թվականին ստացել է մագիստրոսի որակավորում Սուրեյի համալսարանից՝ «Շրջակա միջավայրի հոգեբանություն» մասնագիտությամբ։ Նույն համալսարանում դոկտորի կոչում է ստացել «Հոգեկան ընկալումները որպես ճանաչողական գործընթաց» թեմայով (անգլ.՝ Extrasensory Perception as a Cognitive Process)[7]:

2009 թվականին դասավանդել է Բրիստոլի արևմտա-անգլիական համալսարանում[8]։ 2009 թվականից դասավանդել է Պլիմուտի համալսարանի հոգեբանության դպրոցում։ Բլեքմորը գրել է մի քանի ամսագրերի, թերթերի և բլոգերի, մասնավորապես «The Guardian» և «Psychology Today» («Հոգեբանությունն այսօր») թերթերի համար, ինչպես նաև ռադիոյի և հեռուստատեսության հաճախակի հեղինակ և հաղորդավար է եղել։ «TED»-ի դասախոսը, որը «Edge» համայնքի անդամ էր, 2015 թվականին ընդգրկվել է «Global Minds»-ի 100 առաջատար մտածողների ցանկում[9]։

Հետազոտական գործունեություն

Սյուզան Բլեքմորի հետազոտական կարիերայի սկիզբը կապված է անձնական փորձի հետ, որը, ինչպես նա պնդել է, ունեցել է «արտամարմնային» բնույթ[10]։ Այն խթան է հանդիսացել պարանորմալ և պարապսիխոլոգիական երևույթների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Այնուամենայնիվ, բազմաթիվ փորձերի և որոնումների ժամանակաշրջանից հետո Սյուզանը հրաժարվել է գործունեության մետաֆիզիկական ոլորտներից և դարձել թերահավատ և աթեիստ։ Նա սկսել է հետաքրքրվել մեմերի և մեմետիկայի տեսությամբ, որն աստիճանաբար սկսել է դիտվել որպես գիտակցության և մարդաբանության հարցերի պատասխանների համընդհանուր համակարգ։ Այս ուսումնասիրությունների արդյունքը դարձել է 1999 թվականին հրատարակված «Մեմերի մեքենա» գիրքը, որը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և լայն ուշադրություն հրավիրել հեղինակի վրա։ Հիմնվելով Ռիչարդ Դոքինզի տեսության վրա՝ Բլեքմորը մեծապես ընդլայնել է մեմետիկայի հորիզոնները իր մարդաբանական մեկնաբանության միջոցով։ Ըստ նրա՝ մարդը մի տեսակ գործակալ է, որը ծառայում է մեմերին՝ դրանց բազմացման և տարածման համար։ Որոշակի ուղղվածության մեմերի ամբողջությունը կոչվում է մեմբլեքսներ, որոնց բնույթն ու կառուցվածքը նույնականացնելը մեմետիկայի խնդիրն է։ Փոխվում է նաև անձի և նրա «ես»-ի ընկալումը։

Մարդու «ես»-ը, ըստ մեմերի մեքենայի տեսության, մեմպլեքսի այնպիսի մի տեսակ է, որը կոչվում է «ես-մպլեքս»։ 2010-ական թվականներին Բլեքմորը սկսել է զբաղվել տեխնոլոգիաների միջոցով մեմերի տարածման խնդրով։ Արդյունքում, նա հասել է այն մտքին, որ մեմեր տարածելու առումով ավելի հարմար են տեխնոլոգիաները, քան մարդիկ, ուստի մենք կարող ենք խոսել մարդկանց տեխնոլոգիաներով փոխարինելու գործընթացի մասին, որպես մեմերի զարգացման և տարածման հիմնական գործակալներ, որոնք նա անվանել է «թիմամ»։ Մեմերը հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացմամբ՝ որպես ավելի արդյունավետ կրողներ, սակայն առայժմ նրանք չեն կարող հրաժարվել մարդուց՝ բազմանալու նրա ունակության պատճառով։ Տեխնոլոգիաների ինքնարտահայտման հնարավորությունների ի հայտ գալու դեպքում մեմերի համար մարդկանց անհրաժեշտությունը կվերանա[11]։

Ընտանիք

1977 թվականին Սյուզան Բլեքմորն ամուսնացել է Թոմ Տրոստյանկոյի (անգլ.՝ Tom Troscianko) հետ, որից բաժանվել է 2009 թվականին։ 1982 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Էմիլի Տրոստյանկոն (անգլ.՝ Emily Tamarisk Troscianko), իսկ 1984 թվականին որդին՝ Ջեյդոն Տրոստյանկոն (անգլ.՝ Jolyon Tomasz Troscianko): 2010 թվականից ամուսնացել է Ադամ Հարթ-Դևիսի (անգլ.՝ Adam Hart-Davis) հետ[12]։

Հիմնական աշխատանքներ

  • Blackmore, S. and Troscianko, E. 2018 Consciousness: An Introduction, Third Edition, London, Routledge, ISBN 1138801313.
  • Blackmore, S 2017 Consciousness: A Very Short Introduction, Second Edition, Oxford, Oxford University Press ISBN 0198794738
  • Blackmore, S 2017 Seeing Myself: The new science of out-of-body experiences, London, Robinson ISBN 1472137361
  • Blackmore, S 2011 Zen and the Art of Consciousness, Oxford, Oneworld Publications, ISBN 185168798X
  • Blackmore, S. 2010 Consciousness: A Brief Insight, New York, Sterling, ISBN 1402775288
  • Blackmore, S. 2010 Consciousness: An Introduction, Second Edition, London, Hodder Education, pb ISBN 144410487X. New York, Oxford University Press, Feb 2011, pb ISBN 0199739099
  • Blackmore, S. 2009 Ten Zen Questions, Oxford, OneWorld 2009. ISBN 978-1-85168-642-1
  • Blackmore, S. 2005 Conversations on Consciousness, Oxford, Oxford University Press, hb ISBN 0 19 280 622-X and New York 2006 hardback ISBN 0-19-517958-7 .
  • Blackmore, S. 2005 A Very Short Introduction to Consciousness, Oxford, Oxford University Press, paperback ISBN 0-19-280585-1
  • Blackmore, S. 2003 Consciousness: An Introduction, London, Hodder & Stoughton, pb ISBN 0-340-80909-4. and 2004 New York, Oxford University Press, hb ISBN 0195153421 pb ISBN 019515343X .
  • Blackmore, S. 1999 The Meme Machine, Oxford and New York, Oxford University Press, Hardback ISBN 0-19-850365-2 . 2000 Paperback ISBN 0-19-286212
  • Blackmore, S., Hart-Davis, A. 1995 Test Your Psychic Powers London, Thorsons, ISBN 1-85538-441-8 ; and 1997 New York, Sterling, ISBN 0-8069-9669-2 .
  • Blackmore, S. 1996 In Search of the Light: The Adventures of a Parapsychologist, Amherst, New York, Prometheus Books, ISBN 1-57392-061-4.
  • Blackmore, S. 1993 Dying to Live: Science and the Near Death Experience, London, Grafton, ISBN 0586 09212 9
  • Blackmore, S. 1982/1992 Beyond the Body: An investigation into out-of-body experiences 1992, Chicago, Academy Chicago, ISBN 0 89733 344 6 . First published in 1982, London, Heinemann, ISBN 434 07470 5;
  • Blackmore, S. 1986 The Adventures of a Parapsychologist Buffalo, New York, Prometheus, ISBN 0 87975 360 9
  • Blackmore, S. 1978 Parapsychology and out-of-the-body Experiences 1978, Society for Psychical Research, London; and Transpersonal Books, Hove, ISBN 0906326 01X .

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. ORCID Public Data File 2021 — 2021. — doi:10.23640/07243.16750535.V1
  3. ORCID Public Data File 2021 — 2021. — doi:10.23640/07243.16750535.V1
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Lisman, SR; Dougherty, K. (2007). Chronic Fatigue Syndrome For Dummies. John Wiley & Sons. p. 298
  7. Blackmore, S. 1978 Parapsychology and out-of-the-body Experiences 1978, Society for Psychical Research, London; and Transpersonal Books, Hove
  8. Memes and temes, TED Talk Արխիվացված 2020-11-27 Wayback Machine Вы посетили: 24.10.2018
  9. «Curriculum Vitae. Dr. Susan Blackmore». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Բլեքմոր» հոդվածին։