Jump to content

Տաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Այս հոդվածը Վրաստանի պատմական Տաո-Կլարջեթ երկրամասի մասին է։ Տե՛ս նաև Մեծ Հայքի պատմական Տայք նահանգին վերաբերվող հոդվածը
Ղուլվաթի ամրոցը Տաոյում

Տաո կամ Տաո-Կլարջեթ (վրաց.՝ ტაო), Մեծ Հայքի թագավորության Տայք նահանգի վրացական անվանումը։

Միջնադարում այս տարածքներում կազմավորվել է Տաո-Կլարջեթի թագավորությունը, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Տայքի կյուրոպաղատություն կամ Տայք-Կղարջքի իշխանություն անվանումներով։

Ներկայումս՝ պատմական Տաո նահանգի տարածքում գտնվում են Թուրքիայի Հանրապետության Էրզուրում, Արդվին և Արդահան մարզերը։

Պատմություն

Տաոն մշտապես եղել է հայոց և վրաց պետականության գոյատարածքներից մեկը։ Կան վկայություններ, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Առաջին հիշատակումները մեզ են հասել ասորեստանյան և ուրարտական արձանագրություններից։ Մ.թ.ա. 401 թվականին հույն պատմիչ Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատությունում հիշատակում է «տայոխների» երկիրը։

Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 8-րդ դարի վերջին Տաոն անցնում է վրաց Բագրատիոնիների իշխանության տակ[1]։

7-րդ դարում՝ արաբական տիրապետության շրջանում, Վարազ-Տիրոց Բ Բագրատունին, ով դարձել էր հայոց մարզպան (628-634), իր տարածքներին է միացնում նախկին Մեծ Հայքի Տայք նահանգը։ Ավելի ուշ Բագրատունիներին անցնում են Գուգարքի գավառներից Կղարջքը, իսկ հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու (790-826) օրոք՝ Այրարատի գավառներից Շիրակը, Արագածոտնը, Տուրուբերանի գավառներից՝ Տարոնը և այլն։ Բագրատունիները հիմնում են այդտեղ առանձին իշխանություններ։

Տաո-Կլարջեթի իշխանություն հիմնադրել է Աշոտ I Կյուրոպաղատը (813-830), ով պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ՝ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոսը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ტაო-კლარჯეთი ჭანებითა და მეგრელებით