Միհր (թատրոն)
Միհր ժամանակակից պարի թատրոն | |
---|---|
Տեսակ | ժամանակակից պար |
Գեղարվեստական ղեկավար | Ցոլակ Մլքե-Գալստյան |
Հիմնադիրներ | Ցոլակ Մլքե-Գալստյան, Շողակաթ Մլքե Գալստյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 2003 |
Կայք | mihrtheatre.com |
Mihr (theatre) Վիքիպահեստում |
Միհր, ժամանակակից պարի թատրոն Հայաստանում։ Թատրոնը հիմնադրվել է 2003 թվականին քույր և եղբայր Շողակաթ և Ցոլակ Մլքե-Գալստյանների կողմից Երևանում[1][2][3]։ Համարվում է առաջին ժամանակակից պարի թատրոնը Հայաստանում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գոյության ընթացքում Միհր թատրոնը ստեղծագործել է շարժման շատ տարբեր ուղղություններում, ինչպիսիք են՝ ժամանակակից պար, տարածքը բացահատող ներկայացում, զգայական շարժում, ներառական պար, գործողություն-նկարչություն, բացօթյա ներկայացումներ, ֆիզիկական ներկայացում և դրամա[4]։
Միհր թատրոնը ստեղծել է պարային մտածողության իր սեփական ձևը՝ Շարժման երաժշտությունը։ Սա յուրահատուկ ձևաչափ է, որը համախմբում է երաժշտությունը և պարը, միևնույն ժամանակ, այն հենվում է պարողի վրա, ով ստեղծում է երաժշտություն՝ շարժման միջոցով։ Շարժման երաժշտություն նախագծի գործիքների յուրահատուկ երաժշտությունը նախագծվել ու ստեղծվել է Միհր թատրոնի կողմից[5]։
Միհր թատրոնը ստեղծել է 21 ժամանակակից պար ներկայացումներ[6], նկարահանվել է 8 կինոնկարում, կազմակերպել է փառատոններ. Ասանք-Անանք[7] (2015), Գրքի Երևանյան Փառատոն[8] (2017), Հայֆեստ միջազգային կատարողական արվեստների փառատոնի շրջանակում Լեհական Հարթակ[9] (2016, 2018), բացօթյա միջոցառումներ, երթեր. Հայֆեստ փառատոնի բացման երթերը (2005, 2006, 2007, 2008, 2009, 2010) և այլ միջոցառումներ տարբեր քաղաքներում։
Միհր թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների՝ Ֆրանսիա (Փարիզ), Վրաստան(Թբիլիսի,Բաթումի), Բելառուս (Մինսկ, Վիտեբսկ), Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Պերմ, Տյումեն, Արխանգելսկ, Իվանովո), Շվեդիա (Ստոկհոլմ), Բելգիա (Բրյուսել, Լիեժ), Չեխիա (Պրահա), Լեհաստան (Վարշավա, Օլշտին, Լյուբլին[10] ), Լատվիա (Ռիգա), Լիտվա (Վիլնյուս), Իրան (Թեհրան, Սպահան, Մարիվան), Թուրքիա (Ստամբուլ, Մուշ, Վան), Եգիպտոս (Կահիրե), Իսրայել (Թել Ավիվ), ԱՄՆ (Բոստոն, Քեմբրիջ, Նյու-Յորք, Կալաբասաս, Վենտուրա, Լոս Անջելես, Ալբուքերք)[11]։
Ստեղծագործական անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական ղեկավար, պարաբեմադրիչ - Ցոլակ Մլքե-Գալստյան
- Տնօրեն, մենակատար - Շողակաթ Մլքե Գալստյան
- Մենակատար - Պետրոս Ղազանչյան
Երաժիշտներ
Տիեզերք Բենդ
- Լուսինե Մլքե-Գալստյան
- Էլիզա Բաղդիյան
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանդխտության երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը բացահայտող ժամանակակից պար
Պանդխտության երգը ներկայացումը ոգեշնչված է Հերիքնազ Գալստյանի ստեղծագործություններից։
- Տևողությունը՝ 40 րոպե
- Առաջնախաղը՝ 2018 թվականի հոկտեմբերի 2, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ ներշնչված է Հերիքնազ Գալստյանի քանդակներից՝ ի դեմս «Պանդխտության երգը» աշխատանքի։
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ժողովրդական երգերի և շարականների մշակումը՝ Տիեզերք Բենդ
Բեմում 5 կատարող։
5 մենակատար`
- Պանդուխտ-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ուխտավոր-Պետրոս Ղազանչյան
- Փախստական-Լուսինե Մլքե-Գալստյան
- Թափառաշրջիկ-Էլիզա Բաղդիյան
- Գաղթական-Աստղիկ Մամիկոնյան
Գաղափար
Պանդխտության երևույթն այնքան է հաստատել իրեն հայ իրականության մեջ, որ իր արտացոլումն է գտնում մշակույթի մեջ՝ դառնալով թեմատիկ տարր բազմաթիվ երգերի, գրական երկերի ու արվեստի այլ ձևերի համար։
Պանդուխտի համար հայրենիքը խտացած է երգերի ու Հայրենիքի հավերժական խորհրդանիշի՝ քարի մեջ։ Քարը հայի աշխարհընկալման ամենաբնորոշ տարրն է։ Այն կրողն է մշակույթի տարբեր շերտերի։ Այն հիմքն է կյանքի շարունակականության և մխված է յուրաքանչյուր հայի ազգային հիշողության մեջ ու դառնում է նաև նրա կարոտի կրողը, երբ սկսվում է պանդխտության ճանապարհը։ Պանդխտությունը դառնում է կարոտի ու կորուստների մի անվերջանալի գործընթաց, որն արտահայտվում է ձայնի միջոցով։ Պանդուխտի հույսը փոխարինվում է կարոտով ու վհատությամբ։ Նա հիշողությամբ ամուր թելերով միշտ կապված կմնա իր քարքարոտ հայրենիքի հետ՝ հյուսելով իր անսահման կարոտն արտահայտող երգեր ու զգալով հայրենիքը խորհրդանշող քարերի պակասությունն իր կեցության մեջ։
Ճանապարհը չունի ավարտ և պանդուխտն ունի սփոփանք միայն կարոտի մեջ։ Հայրենիքը դա միայն տարածք չի, դա այն մարդիկ են, որոնց ինքը մշտապես կկարոտի։ Ու միգուցե, երբ-որ նա վերադառնա, այն բոլոր մարդիկ, ովքեր իրեն սպասել են, արդեն վերածված կլինեն խաչքարերի[12]։
Ես խոսում եմ պանդխտության մասին իմ ձևով… կամը (հայկական հնագույն գյուղատնտեսական գործիք) խորհրդանիշն է դառնում հայրենիքի, և մարդիկ, որոնց համար հայրենիքը փոքր է, դուրս են գալիս դրանից, բայց միևնույն է թելերով կապված են… և էդ կապը՝ բազում տարբեր թելերով, դառնում է կարծես ուրիշ մի գորգ, մեր պատկերն է դառնում…» Հերիքնազ Գալստյան
Մենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառական պար
- Տևողությունը՝ 40 րոպե
- Առաջնախաղը՝ 2017 թվականի փետրվարի 24, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան, էլիզա Բաղդիյան
Բեմում 7 կատարող և 3 երաժիշտ։
1 մենակատար՝
- Ես` Պետրոս Ղազանչյան
4 ներառական պարող՝
- Դու` Էդգար Մերջանյան
- Դու` Արսեն Հարությունյան
- Նա` Աստղիկ Սարգսյան
- Նա` Գայանե Բարսեղյան
1 կատարող՝
- Նա` Կառլեն Կարապետյան
Գաղափար
Այն հասարակությունը, որը մեզ շրջապատում է, ամեն գնով փորձում է անհատին ենթարկել իր արհեստական չափորոշիչներին, կոտրել նրան հատուկ եզակիությունը, ստեղծել միանմանություն։ Ցանկացած տարբերություն, հստակ արտահայտված յուրահատկություն կասկած է հարուցում ու չի ընդունվում։ Ընդհանուր չափորոշիչների սահմաններից դուրս գծեր ունեցող ցանկացած անհատ դուրս է մղվում համակարգից, մերժվում է «սովորականի ու ընդհանուրի» կանոններով ապրողների կողմից ու «տարբերվող» անհատը հայտնվում է լուսանցքում՝ Մենք-ի գաղափարից դուրս։ Սակայն Մենք-ից առանձնացված Ես-ը, Դու-ն ու Նա-ն փորձում են ցույց տալ , որ իրենք էլ են Մենք-ի սահմաններում ու ի սկզբանե ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Ես-ը, Դու-ն ու Նա-ն փորձում են կոտրել հանրության անհանդուրժողականության ու արհամարհանքի շղթան, ցույց տալ, որ իրենք ունեն նույն իրավունքները, սակայն հանրությունն անդրդվելի է ու չի էլ նկատում, թե ինչքան ցավ է պատճառում առանձին անհատին՝ փորձելով նրան պարտադրել իր նախապաշարմունքները ու չընդունելով եզակիությունը։ Իրականությունը, որի մեջ ապրում է հանրությունը, մեքենայացված է ու միշտ ստեղծում է արգելքներ Ես-ի, Դու-ի ու Նա-ի համար։
Ամեն անգամ կորստից հետո հանրությունը գալիս է գիտակցման, բայց միևնույն ժամանակ շարունակում է կառուցել անհանդուրժողականության աշտարակն ու կրկին չընդունել հավասարության ու եզակիության գաղափարը։ Ու առանձին անհատը մնում է հասարակության անտարբերության առաջ միայնակ ու անզոր[13]։
Ես և Դու նու՞յնն ենք. սա է հարցը, որի պատասխանը Մենք-ն է:
Լավաշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական թատրոն. ժամանակակից պար
Հայաստան-Իսրայել
Համատեղ ներկայացում. ՄԻՀՐ Թատրոն և Գաբրիել Նյուհաուս Ֆիզիկական Թատրոն[14]։
Ներկայացումը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ներկայացման ընթացքում ցուցադրվում է լավաշի պատրաստման ընթացքը, ինչն իր մեջ կրում է ազգի կյանքի ու գոյատևման գաղտնիքը։
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2015 թվականի հոկտեմբերի 4, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչներ (խորեոգրաֆներ) և ներկայացման գաղափարի հեղինակներ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Գաբրիել Նյուհաուս, Շողակաթ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան, Կազուո Շիոնոիրի
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Գաբրիել Նյուհաուս
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան, էլիզա Բաղդիյան
Բեմում 5 կատարող և 3 երաժիշտ։
5 մենակատար՝
- Վերապրած` Ցոլակ Մլքե-Գալստյան
- Վերապրած` Շողակաթ Մլքե-Գալստյան
- Վերապրած` Պետրոս Ղազանչյան
- Վերապրած` Գաբրիել Նյուհաուս
- Վերապրած` Կազուո Շիոնոիրի
Գաղափար
Մշակույթը խտացված է հայ ազգային խորհրդանիշներից մեկի՝ լավաշի ու դրա պատրաստման մեջ։ Լավաշը ներկայացման ամենակենդանի ու գլխավոր կերպարն է՝ հանդես գալով որպես ժողովրդի գոյության համար անհրաժեշտ ու նրա միասնական գիտակցության անբաժանելի տարր։ Աշխարհի բոլոր այն ազգերն, որոնք ունեն հաց իրենց մշակույթում, ունեն յուրահատուկ վերաբերմունք հացի նկատմամբ։
Լավաշի պատրաստման ընթացքի մեջ երևում է ժողովրդի կեցությունը, նրա վերաբերմունքն արարելու գործընթացի նկատմամբ։ Լավաշը շնչավորված է, քանի որ դուրս է եկել զուտ մարմնական գոյության համար կարևոր նշանակություն ունեցող միջոցների շրջանակից և վերածվել է մշակույթի, ազգային նույնականացման խորհրդանիշի։
Ազգի ոչնչացումը սկսվում է հենց մշակույթի ոչնչացումից։ Մշակութային ջարդը դառնում է ազգային ցեղասպանության առաջին նախապայմանը։ Ազգը հենվում է իր մշակույթի վրա, որը ստեղծել է իր գոյության սկզբից և ազգի ոչնչացողների ծրագիը միշտ էլ եղել է տվյալ ազգի մշակույթը անհետացնելը[15]։
Մեր պատմությունը լավաշի մեջ է փաթաթված:
Անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգայական շարժում. ժամանակակից պար
Համատեղ ներկայացում. Հայաստան-ԱՄՆ
Ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ներկայացման հիմքում ընկած է ցեղասպանությունը վերապրած որբերի իրական պատմությունները։
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2015 թվականի հոկտեմբերի 8, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան, էլիզա Բաղդիյան
Բեմում 4 կատարող և 3 երաժիշտ։
4 մենակատար՝
- Մուշեղ` Ցոլակ Մլքե-Գալստյան
- Վանե` Շողակաթ Մլքե-Գալստյան
- Սերոբ, Ցեղասպան դահիճ` Պետրոս Ղազանչյան
- Գրիգոր (Սերոբի եղբայրը)` հրավիրված դերակատար՝ Ալեքսանդր Արամ Ատամեան Հարվի (ԱՄՆ)
Գաղափար
Վանե, Մուշեղ, Գրիգոր, Սերոբ. 4 երեխա, որոնց անունները խաղից վերածվում են բղավոցի։ Ցեղասպանության իրականությունը ընդհատեց այդ մանկական խաղը ու վերածեց մանկությունը մղձավանջի։ Մարդկային ընդհատված կյանքեր ու անվերջանալի թվացող մարմինների շարան, որոնք վերացնում են մանկությունն ու սփռում վախ ու սարսափ։ Երեխաներ, ովքեր փորձում են փրկվել ու գոյատևել համատարած ոչնչացման պայմաններում։ Շուրջը տիրում է անզորության զգացումը, որը միախառնված էր այդ ոճրագործությունից խուսափելու ճանապարհ գտնելու հույսի հետ։ Սակայն չկա այդ ճանապարհը, քանի որ կա միայն ոճրագործության շղթան, որը գնալով փոքրանում է՝ խլելով բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Փրկության ճանապարհ գտնելու ընթացքում երեխաները գտնում են միմյանց ու մի պահ վերագտնում են կորցրած մանկությունը։ Միայն մի հոգու է հաջողվում անցնել Դեր Զորը՝ անապատ, որն ականատեսն է մեր կորստի։ Ու ցեղասպանությունը վերապրածը՝ Վանեն, մեկընդմիշտ կրում է իր հիշողության մեջ կոտորածի սարսափն ու այդպես էլ չապրված կյանքերը և իր անունով, որը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանի քաղաքներից մեկը (Վան) մշտապես ապրելու է օտարության մեջ՝ լինելով իր կորուսյալ հայրենիքի մի կտորը[16]։ Եվ Վանեի ականջներում միշտ կլսվի ընդհատված մանկության ընկերների անունները, ովքեր իրար են կանչում այդպես էլ չավարտված խաղի ժամանակ:
Ճանճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը բացահատող ժամանակակից պար
Ըստ Հրաչյա Գալստյանի համանուն պատմվածքի։
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2014 թվականի հոկտեմբերի 7, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Գաղափարի հեղինակ՝ Հրաչյա Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան
Բեմում 3 կատարող և 2 երաժիշտ։
3 մենակատար՝
- Ճանճ` Շողակաթ Մլքե-Գալստյան
- Սարդ ներկա` Ցոլակ Մլքե-Գալստյան
- Սարդ անցյալ` Պետրոս Ղազանչյան
Գաղափար
Անցյալն ամբողջովին տիրել է գիտակցությանը ու ներկան դարձրել է մղձավանջ՝ ջնջելով անցյալի ու ներկայի միջև եղած բոլոր սահմանները։ Իրականության մեջ ժամանակը սառել է մի կետում՝ մի արարքի շրջանակում, ու ամեն ինչ պտտվում է այդ արարքի շուրջ։ Հիշողությունների միջոցով փորձ է արվում հասկանալ կատարված ոճրագործության դրդապատճառները։ Վերապրելով ամբողջ եղելությունը՝ տեղի է ունենում մարդկայինի ու կենդանականի սահմանների սղում, ինչն առաջնորդում է միայն հաճույք ստանալու մղմանը։ Գիտակցելով կատարվածի ամբողջ զարհուրելիությունը և միևնույն ժամանակ տեսնելով սեփական հրեշավոր էությունը՝ փորձ է արվում համոզել ինքն իրեն, որ սեփական բնույթն այլ է ու այս ամենը միայն անցյալի դրսևորումներն են։ Սակայն անընդհատ վերապրելով սեփական անցյալը, գալիս է գիտակցում, որ էությունը նույնն է մնացել ու անցյալի հրեշը կազմում է ես-ի մի մասը։ Ստեղծվում է մի անլուծելի ներքին հակասություն. հնարավոր չի ներել սխալներն ու ազատվել անցյալից։ Անցյալը դանդաղ սպանում է ներկան ու անցյալից ազատագրվելը դառնում է միակ ցանկությունը[17]։
Օրը թեքվել էր, արև չկար, այն ժամն էր, երբ լուսաբացի ու մայրամուտի գույները նույնն են: Հրաչյա Գալստյան
Առանց ստի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը բացահատող ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչներ (խորեոգրաֆներ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Շողակաթ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Մուհամմադ Մոազանի, Լուսինե Մլքե-Գալստյան, Արազ Իսմայելի, Աստղիկ Մամիկոնյան
Բեմում 3 կատարող և 4 երաժիշտ։
3 մենակատար՝
- Ճշմարտախոս -Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ճշմարտախոս - Շողակաթ Մլքե-Գալստյան
- Ճշմարտախոս -Պետրոս Ղազանչյան
Գաղափար
Մենք խոսում ենք այն ստի մասին, որն ամենուր է ու այնքան է ներթափանցել հանրության ու անհատի կյանք, որ վերածվել է ճշմարտության բոլորի համար։ Ստի կրողները դարձել են Ճշմարտախոսներ ու կառուցում են սուտը՝ երբեմն սթափվելով ու փորձելով հաղթահարել այն։
Ճշմարտախոսներից մեկը հանրության ստի սարդոստայնի մեջ է ու փորձում է քանդել այն ու ազատվել սարդոստայնից։ Սակայն նա հանրության անդամ է ու պայքարի արդյունքը պարտությունն է, որովհետև հանրության մյուս անդամները նրան անընդհատ ներքաշելու են ստի մեջ։ Սուտն անընդհատ ավելանում է ու նրանով լցված է Ճշմարտախոսների կյանքն ու ամբողջ էությունը։ Սուտը ստեղծում է փակ ու լիքը տարածություն, որը չունի ելքեր ու խեղդում է իր մեջ գտնվողներին։ Սուտն անընդհատ առկա է ու ստեղծում է նոր ստեր։ Յուրաքանչյուրն իր ստի կրողն ու չկա ձև՝ այդ ստից ազատվելու։ Ստի ամենահզոր ու վտանգավոր ձևն ինքնախաբեությունն է, քանի որ տալիս է կեղծ հանգստություն ու ժամանակավորապես ոչնչացնում ցավալի ճշմարտությունը։ Սակայն ինքնախաբեությունն անէանում է մեկ այլ ստի բացահայտումից ու մնում է միայն ընտրել կամ մենակությունը կամ մեկ այլ սուտ[18]։
Սուտն այնքան է սեղմում իրենով ապրողներին, որ դառնում է մի ճաղավանդակ, որի ձևը փորձում են ամեն կերպ փոխել, դուրս գալ դրանից։ Երբեմն հաջողվում է ճաղավանդակից դուրս պրծնել, սակայն վերջնական ելքը հնարավոր չէ գտնել, որովհետև շուրջն ամեն ինչ պատված է ստով։
Սա ստի քաղաքակրթությունն է:
Մենակության ձայնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժման երաժշտություն
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Հատուկ մեղեդիների ստեղծող՝ Վաչե Ղարիբյան
Բեմում 3 կատարող։
3 մենակատար՝
- Մենակություն- Շողակաթ Մլքե-Գալստյան
- Բանտարկյալ-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բանտապահ-Պետրոս Ղազանչյան
Գաղափարը
Մենակությունը տեսանելի է և զգայական։ Բանտապահը ու բանտարկյալը բաժանված են ճաղերով ու միավորած են Մենակությամբ։ Բանտարկյալը դատապարտված է անխուսափելի մենակության, որը տիրում է նրա ամբողջ էությանը։ Նա մեկընդմիշտ զգալու է մենակության անտանելի ներկայությունը, քանի որ դա անազատության միակ ուղեկիցն է։ Բանտապահը պայքարում է Մենակության դեմ իր ազատության մեջ, բայց վերջիվերջո մենակությանը տիրում է նաև նրան։ Մենակությունը դառնում է միակ զգացումը, որ կա նրանց իրականության մեջ։ Բանտապահը փորձում է թոթափել մենակության ցավը դաժանության միջոցով։ Սակայն մենակության զգացումն ավելի է խորանում։ Մի պահ Բանտարկյալը հաշտվում է իր մենակության հետ ու վայելում է դրա պատճառած ցավը։ Սա մենակության գծած շրջանն է, որտեղ Մենակության տիրապետությունն է, որն անվերջանալի է ու ոչնչով չի կարող տապալվել:Նրանք հավերժ կապված են միմյանց հետ Մենակության հյուսած թելերով։ Նրանք գտնվում են նույն կարգավիճակում, քանի որ Մենակությունը պայմանավորված չէ ազատությամբ ու անազատությամբ, այլ հանդիսանում է մարդու գոյության անբաժանելի մասը[19]։
Մենակությունը Բանտարկյալի իրականության վկան է ու միևնույն ժամանակ դառնում է Բանտապահի ապագայի մշտական ուղեկիցը։
Մենակությունը միակ զգացմունքն է, որը երբեք քեզ չի թողնի մենակ:
Զինվորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2012 թվականի հոկտեմբերի 4, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ժան Բատիստ Լյուլլի
Բեմում 2 կատարող։
2 մենակատար՝
- Զինվոր-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Զինվոր- Պետրոս Ղազանչյան
Գաղափար
Սա մի պատերազմ է, որը ստիպում է մարդկանց պայքարել հանուն արհեստական կարևորություն ստացած արժեքների, որոնք ամբողջովին վերանում են կռվի դաշտում ու պատերազմը դարձնում ինքնանպատակ։ Կռվի դաշտում այս զիվորները գիտակցում են ամեն ինչի անցողիկությունն ու այլևս չունեն ո'չ հայրենիք, ո'չ դրոշ, ո'չ արժեքներ։ Պատերազմում կյանքն արժեզրկվում է ու ամեն ինչ կորցնում է իմաստը։ Կռիվը դարձել է սովորություն ու նրանց ապրելու միակ ձևը։ Զինվորները կռվում են իրար դեմ, որովհետև բացի կռվելուց, ոչինչ չգիտեն և բացի պատերազմից, ոչինչ չեն տեսել։ Մահվան և կյանքի արանքում նրանց հասու է միայն անվերջանալի պայքարը, որը դարձել է խաղ:Ամենուրեք արյուն է, որն անընդհատ հոսում է։ Այս արյունը չունի սկիզբ, չունի վերջ։ Դա անվերջանալի մի նյութ է, որի մարդկային բնության գաղափարը նրանք կորցրել են և գտնվում են կիսախելագար իրականության մեջ, որտեղ արյունը հերթական խաղալիքն է։ Իրականում զինվորները նույնիսկ իրար թշնամիներ չեն, այլ իրար շատ նման, դաժան կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր դուրս են եկել իրար դեմ և կռվելու են առանց խղճահարության և մինչև վերջ։ Ավարտը մեկն է. եղբայրական գերեզման զինվորների համար[20]։
Չկան թշնամիներ, կա պատերազմ, որը ծնում է թշնամիների:
Մտքերի երկխոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ֆիլիպ Գլաս, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Մայքլ Նյուման, Ապոկալիպտիկա, Անտոնիո Վիվալդի, Արվո Փարթ, Քրոնոս քառյակ
Բեմում 6 կատարող։
6 մենակատար՝
- Թեթև մտքեր-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Թեթև մտքեր-Պետրոս Ղազանչյան
- Անհասկանալի մտքեր-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Անհասկանալի մտքեր-Նաիրա Քոլոզյան
- Ծանր մտքեր- Էլեն Պետրոսյան
- Ծանր մտքեր- Սաթենիկ Մարգարյան
Գաղափար
Մտքերը գոյություն ունեն առանձին ու օժտված են հստակ արտահայտված անհատական գծերով։ Կան երեք տեսակի մտքեր։ Թեթև մտքեր, որոնք դարձնում են մտածողությունը բացարձակ թեթև։ Ծանր մտքեր, որոնք դարձնում են մտածողությունը բացարձակ ծանր։ Անհասկանալի մտքեր, որոնց ժամանակ մտածողությունը գտնվում է գիտակցության և անգիտակցականի արանքում։ Թեթև մտքերը փորձում են հաստատել իրենք իրենց, ցույց տալով որ իրենց միջոցով տարածվում է ամբողջ դրական կենսական ուժը։ Ծանր մտքերը ցույց են տալիս, որ չնայած այն հանգամանքին, որ իրենք առաջացնում է շատ հարցեր, այնուամենայնիվ օժտված են մեծ խորությամբ։ Անհասկանալի մտքերը ցույց են տալիս, որ առեղծվածային ու ստեղծագործ բնույթ ունեն ու դրանով է շարունակվում գոյությունը։ Պարբերաբար մտքերը կարողանում են հաստատել իրենց իշխանությունը գլխի մեջ ու դառնալ թելադրող տարր։ Մտքերը ներգործում են միմյանց վրա և հանում են միմյանց իրենց մաքուր վիճակից ու այս տարածքում էլ ձևավորվում է մտածողությունը։ Մտքերը օղակ են կազմում ու շղթայված և կապված են միմյանց հետ։ Նրանք սկսում են գործել համահունչ ու հաջորդաբար փոխարինում են միմյանց՝ դարձնելով մտածողությունը ավելի ներդաշնակ ու ամբողջական։ Մտքերը գոյություն ունեն տարածության մեջ ու միայն մեր գլխի մեջ միավորվելով են ստեղծում մտածողությունը[21]։
Մտքերն ապրում են անկախ, բայց մտածողությունը միայն գլխում է:
Պիեսներ մահվան մասին. Մահացու Հիվանդը, Մարդասպանը, Ինքնասպանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացու Հիվանդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 15 րոպե
- Առաջնախաղը՝ 2011 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Շողակաթ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Լիզա Ջերարդ
Մենակատար՝
- Մահացու հիվանդ-Շողակաթ Մլքե-Գալստյան
Գաղափար
Մահացու հիվանդը կանգնած է իր կյանքի եզրին ու դադարել է պայքարել մահվան դեմ։ Նրան ամբողջովին տիրել է հուսահատությունն ու համապարփակ ցավը։ Նա չունի հավատ, ինչն էլ Մահացու հիվանդին զրկել է ապրելու կամքից։ Նա հավատում է, որ առջևում նրան սպասվում է միայն մահը։ Նա գնում է դեպի մահը՝ անընդհատ գտնելով մահվան անխուսափելիության ապացույցները։ Ետևում ապրած կյանքն անհրապույր և անդուր էր, և հիմա դաժան և անխուսափելի մահն է։ Միակ միտքը, որ նրան առաջնորդում է, մահվան միջոցով ցավով լի կյանքից ազատագրում գտնելն է ու նա սկսում է ամբողջ ուժով կառչել ցավից ազատվելու գաղափարից։ Ցավը տանջում է և միակ փրկությունը անզզայացումն է, որն էլ հենց հրապուրում է մահացու հիվանդին մահվան մեջ[22]։
Մահն անխուսափելի ազատագրումն է ամեն ինչից:
Մարդասպանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 15 րոպե
- Առաջնախաղը՝ 2011 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմանկարիչ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Անտոնիո Վիվալդի, Քրոնոս քառյակ
Մենակատար՝
- Մարդասպան` Ցոլակ Մլքե-Գալստյան
Գաղափար
Սա աշխատանք չէ։ Սա յուրովի պայքար է մարդու և մահվան, որտեղ Մարդասպանն ուզում է ապացուցել ինքն իրեն, որ նա անզոր չէ մահվան դիմաց, և ճանապարհը, որով Մարդասպանը փորձում է դա ցույց տալ՝ սպանությունն է։ Նա սպանում է, քանի որ միայն այդպես կարող է ժամանակավորապես հաղթել մահվանն ու զգալ կյանք։ Նա ամեն գնով ուզում է զգալ իր կենդանությունը՝ ուրիշի մահվան միջոցով։ Մարդասպանը դառնում է սպանության գործիք, ով կենդանի է մնում միայն ուրիշներին մահ պատճառելու միջոցով։ Սակայն նա իրականում գիտակցում է, որ այս ամենն անխուսափելիորեն բերելու է հենց իր մահվանը, և Մարդասպանի ամենամեծ ցանկությունն է`վերածվել մահը իրականացնող գործիքի[22]։
Կյանքը՝ որպես պայքար մահվան դեմ, և մահը՝ որպես աշխատանք:
Ինքնասպանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 15 րոպե
- Առաջնախաղը՝ 2011 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Նաիրա Քոլոզյան, Պետրոս Ղազանչյան
- Բեմանկարիչ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ, Ապոկալիպտիկա, Դախաբրախա
Մենակատար՝
Գաղափար
Վախը կյանքից բերում է անխուսափելի մահվան մասին մտածելուն, և այդ մտքերը վերածվում են գործողությունների։ Ինքնասպանն ունակ չէ զգալ կյանքի լուսավոր կողմերը. նա մթության մեջ է, որն ավելի ու ավելի է խտանում ու դառնում կործանարար։ Ինքնասպանն իրականում չի ապրում, նա վախենում է։ Ինքնասպանն, անընդհատ պայքարելով վախերի դեմ, զգում է, որ ի սկզբանե պարտված է այդ խաղում, քանի որ վախը նրա պաշտպանության միակ միջոցն է։ Վախենալով կյանքից նա ժխտում է այն ու ամբողջ սրտով ձգտում է մահվան։ Նրա միակ նպատակը ինքնաոչնչացումն է ու նրա մեջ ապրել ցանկացող բոլոր մասնիկները դանդաղ մեռնում են։ Վախերն ավելի են շատանում և ուժեղանում, քանի որ դրանք պետք են Ինքնասպանին՝ կյանքից պաշտպանվելու համար։ Նա մեկընդմիշտ պարտված է կյանքի դեմ մղվող պայքարում ու միակ փրկությունը մահն է ու այս ամենը բերում է վերջնական որոշման. ավարտել այս անիմաստ և հրեշավոր գործընթացը, որը կոչվում է կյանք։ Ինքնասպանը գերադասում է մահը` առանց վախի, քան թե կյանքը` վախերով պատված[22]։
Վախերդ սպանելու ժամանակ կարող ես սպանել նաև ինքդ քեզ:
Երազներ Երազներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 50 րոպե
- Առաջնախաղը՝ 2010 թվականի սեպտեմբերի 12, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ջոն Հոդյան, Քրոնոս քառյակ, ժան Բատիստ Լյուլլի, Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, Յոհան Սեբաստիան Բախ, Անտոնիո Վիվալդի, Ֆիլիպ Գլաս, Լիզա Ջերարդ, Արվո Փարթ
Բեմում 7 կատարող։
3 մենակատար՝
- Ճամպրուկովը-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պայուսակովը-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Ուսապարկովը-Նաիրա Քոլոզյան
4 կատարող։
Գաղափար
Մենք ապրում ենք անհոգի քաղաքում, որտեղ տեսնում ենք երազներ։ Իրական աշխարհի քաղաքը ներկայացվում է իր անտանելի դաժանությամբ ու անխուսափելիությամբ։ Հերոսների ստեղծած իրականությունը խեղաթյուրված է ու չի հենվում ներդաշնակության վրա։ Այդ իրականության մեջ ապրողներին հատուկ է ինքնության կորուստը, փախուստը սեփական զգացմունքներից ու ազատությունից և կախվածությունը ժամանակավոր արժեքներից։ Իսկական ինքնությանը փոխարինած սոցիալական «ես»-ը, ամբոխի կանոններից դուրս ապրելու անկարողությունը և ինքնահաստատման մոլուցքը նրանց դարձնում է անդեմ ու անկյանք քաղաքի բնակիչներ։ Երկատված գիտակցության ստեղծած մղձավանջները իրականությունը վերածում են մտավոր դժոխքի, որը հնարավոր չէ հաղթահարել արթունության պայմաններում։ Այստեղից էլ սկսվում է անցումը դեպի երազային իրականություն։ Երազում վերանում են բոլոր արտաքին խոչընդոտները ու բացվում են անհատի հոգեկանի բոլոր շերտերը։ Խախտվում են անհնարինի ու հնարավորի սահմանները և չկա վերահսկողություն։ Այս վիճակի մեջ հերոսները սկսում են ինքնաիրագործվել ու վեր են բարձրանում այն բոլոր զգացմունքները, ցանկությունները, թուլությունները, որոնք իրական կյանքում քողարկված են։ Երազում վերապրվում է կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով, տեղի է ունենում իրականության մեջ գործած սխալների ընդունումն ու ինքն իրեն պատժելու միջոցով արդարության հաստատումը։ Երազն այնքան զորեղ է դառնում, որ կտրվում է կապն իրականության հետ և ամբողջ կյանքը սկսում է վերածվել երազի։ Իրականության մեջ հերոսներն այնքան են կորցնում իրենց դեմքը, որ նրանց թվում է, թե դարձել են մի ամբողջական գիտակցություն։ Գիտակցման պատահական պահերը երբեմն ստիպում են հասկանալ, որ այդ ամբողջականությունը իրենց մտքի շերտերում թաքնված երազանքի իրագործումն է երազում, սակայն իրական կյանքի անտանելիությունն ու անխուսափելիությունը մղում է հերոսներին դեպի երազները՝ կորցրած էությունը վերագտնելու։ Իրականության ու երազի սահմաններն անհետանում են և մնում է միայն իրականն ու անիրականը տարբերակելու անհետացող զգացողությունը։
Մենք ապրում ենք երազների քաղաքում, որտեղ տեսնում ենք երազներ:
Սև Ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ժամանակակից պար
Ոգեշնչված է իրական քաղաքական իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին։
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Հրաչյա Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ապոկալիպտիկա, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Սնոթ
Բեմում 6 կատարող։
6 մենակատար՝
- Թագակիր-Ցոլակ Մլքե-Գալստյան (2010)
- Թագակիր-Շողակաթ Մլքե-Գալստյան (2010)
- Թագակիր-Նաիրա Քոլոզյան (2010)
- Թագակիր-էլեն Պետրոսյան (2010)
- Թագակիր-Վարդան Դավթյան (2010), Պետրոս Ղազանչյան (2012)
- Թագակիր-Գոռ Հակոբյան (2010), Սաթենիկ Մարգարյան (2012)
Գաղափար
Ներկայացումը նվիրված է 2008 թ.-ին Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական դեպքերին. ընդդիմադիր և պետական ուժերի բախումներին։ Չկա ժամանակ, չկա պետություն։
Կան ամեն գնով իշխանության ձգտող մարդիկ, և նրանք միասին կառուցում են իրենց սև հոգիներից լուսավորված ամրոցը, որն ի վերջո կբերի անխուսափելի կործանման։
Իշխելու բնազդը ամբողջ ուժով տիրել է մասսայական դավադրության մասնակիցներին, ովքեր ուզում են զգալ իշխանության տված ամենակարողությունը, որի խորհրդանիշն է թագը։ Իշխանությանը հատուկ ուժը, որը մյուսների կյանքն ու մահը տնօրինելու պատրանք է ստեղծում, դրդում է դավադիրներին դիմելու ամեն միջոցի ու ստանալու թագը։ Ու այդ մոլուցքը սպանում է իշխանության ձգտողների մեջ մարդկայինն ու ստեղծում է կերպարներ, որոնք սկսում են պատերազմ բոլորը բոլորի դեմ՝ հանուն գերիշխանություն հաստատելու։ Չկան իրական թագավորներ, կան էակներ, ովքեր կրում են թագը։ Թագակիրները սկսում են հաջորդաբար տիրել գահին։ Թագակիրներից ոմանք օգտագործում են հերոսականության գաղափարը ու դառնում թագի տիրակալը, բնությունից ավելի ռազմավարական մտածելակերպ ունեցողները օգտվում են մյուսների թուլություններից ու հասնում գահին։ Ովքեր գիտեն բռնի ուժով ձեռք բերված իշխանության վտանգները, ստեղծում են վախի ամբողջատիրական համակարգն ու գերհսկողության միջոցով փորձում պաշտպանել իրենց հաստատած իշխանությունը, կամ ստեղծում են խորհրդանիշեր, որոնք կհավերժացնեն իրենց։ Իշխանություն ունենալու պատրանքը կուրացրել է բոլորին ու ստեղծել է մի քաոսային իրավիճակ, որում այլևս չկա վերահսկողություն ու բոլոր թագակիրները տիրակալներ են։ Նրանք այնքան են իշխանության գաղափարի մեջ, որ այլևս չեն իշխում, սակայն նրանցից յուրաքանչյուրինն թվում է, թե ինքն անգերազանցելի ու միակ թագավորն է։ Նրանք մոռացել են, որ ի սկզբանե կա մի տիկնիկավար, ով օգտագործում է բոլորին՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Մշտական պատերազմը շարունակվում է, բայց դրա վերջը բացարձակ անկումն ու կործանումն է և թագակիրներից մեկը գիտակցում է, որ չկա իշխանություն, կա միայն իշխանության պատրանքը։ Նա գնում է ինքնազոհաբերության, սակայն մահանում են նաև մնացած թագակիրները, քանի որ իշխանության համար միշտ վճարում են ամենաթանկ գինը[23]։
Մեր պայքարն ավարտվեց. Ձեր հերթն է:
Կոմիտասի 10 պատվիրանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգայական շարժում. ժամանակակից պար
Ներկայացման հիմքում ընկած է Կոմիտաս վարդապետի «Տասը պատվիրանները երգչին» աշխատությունը։
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2009 թվականի հոկտեմբերի 2, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Կոմիտաս
Բեմում 4 կատարող։
4 մենակատար՝
- Կոմիտաս-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ոգեշնչված, Բուժքույր-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Լույսի կերպար, Թուղթ-Նաիրա Քոլոզյան
- Տականքի ձեռքեր-Պետրոս Ղազանչյան
- Աշակերտ-Լուսինե Մլքե-Գալստյան
Գաղափարը
Կոմիտասին վիճակված էր ընտրել շատ դժվարին մի ուղի, որը լուսավորված էր նրա հանճարով ու հայ ժողովրդի նկատմամբ ինքնամոռաց սիրով։ Կոմիտասն ընտրում է ստեղծողի, ոգեշնչողի, հայ մշակույթը փրկողի ճանապարհը։ Կոմիտասը գիտակցում է, որ միայն ժոողովրդական ակունքից սնվելով կարող է ստեղծել մաքուր երաժշտություն, քանի որ երաժշտությունը ժողովրդի մեջ է, նրա էության խորհրդանիշն ու կյանքի անբաժան ուղեկիցը։ Կոմիտասը սրբագրում է հայ ժողովրդական երաժշտությունը՝ վերադարձնելով մաքուր ու պարզ ելևէջներն ու վերագտնելով ինքնատիպ ու հարուստ ժողովրդական ու հոգևոր երաժշտական ժառանգությունը։ Նա ոգեշնչում է բոլորին ու դառնում ուսուցիչ, ում գործի շնորհիվ վերակենդանացել է հայկական մշակույթը; Կոմիտասը դառնում է այն մարդը, ում միջոցով ամբողջ աշխարհը սկսում է հաղորդակից դառնալ ու ոգեշնչվել հայկական երաժշտությամբ ու զգալ հայկական երաժշտության խորությունը[24]։
1915 թվականի Հայոց Ցեղասպանության առաջին փուլը մշակույթի ու մշակույթը կրողների ոչնչացումն է, իսկ երկրորդ փուլը՝ ժողովրդի։ Կոմիտասն ականատես է լինում այս ամենին։
Եվ ահա մեծ երաժշտի լռությունն ու մահը, և կորուստը մի ամբողջ ազգի, որը կդիմանա և վեր կհառնի իր ցավից։ Կոմիտասյան երգի միջոցով հայ ժողովուրդը գտավ, ճանաչեց իր հոգին ու իր հոգևոր ինքնությունը[25]։
Քանի դեռ մենք կանք, մեր սրտերում միշտ կապրի Կոմիտասը:
Սասնա Ծռեր.Սանասար և Բաղդասար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիմեդիա, էթնո-մոդեռն ժամանակակից պար
Ներկայացման հիմքում ընկած է «Սասնա Ծռեր» էպոսի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղը։
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Մուլտիմեդիա՝ Գայանե Խաչատրյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Հայկական ժողովրդական երաժշտության և Կոմիտասյան մշակումներ
Բեմում 10 կատարող։
7 մենակատար՝
- Սանասար- Ցոլակ Մլքե-Գալստյան (2008)
- Բաղդասար-Արթուր Բարսեղյան (2008), Գոռ Հակոբյան (2011)
- Ծովինար-Շողակաթ Մլքե-Գալստյան (2008)
- Քառսուն Ջուխտ Ծամ Դեղձուն Ծամ-Նաիրա Քոլոզյան (2008)
- Կանաչ Քաղաքի Աղջիկ-Հայարփի Մարուքյան (2008), Էլեն Պետրոսյան (2011)
- Գագիկ Թագավոր-Վարդան Դավթյան (2008)
- Բաղդադի Խալիֆ- Անդրանիկ Բաբայան(2008), Պետրոս Ղազանչյան (2011)
3 կատարող։
Գաղափար
Հայկական էպոսում ներկայացված զրույցների ու էպոսի կերպարների մեջ տեսնում ենք հայկական մտածողության առաջացման հիմքերը, հայկական խառնվածքի ու ազգին բնորոշ հատկանիշների ձևավորումն ու զարգացումը, արժեհամակարգի ստեղծումը։ Ներկայացվում են Սանասարի ու Բաղդասարի ծննդի, նրանց սխրագործությունների և Սասունի կառուցման պատմությունները։ Այս բոլոր պատմությունների մեջ անընդհատ շեշտադրվում են այն արժեքները, որ կարևորում է հայ ժողովուրդը դարեր շարունակ, շերտ առ շերտ վեր է հանվում այն գաղափարական հիմքը, որն ունի հայկական մտածողությունն, իսկ Սանասարն ու Բաղդասարը ներկայացնում են հայի ազգի հավաքական կերպարը։
Շատ խորհրդանշական է Սանասարի ու Բաղդասարի ծնունդը, քանի որ մենք ականատես ենք լինում «հրաշքի» ու հավատի երևույթին, որը հայկական մտածողության կարևորագույն մասն է կազմում ու գոյաբանական անհրաժեշտություն է հայի համար։ Ծովինարի հավատն առ բարձրագույն ուժերը փրկակար նշանակություն են ունենում նաև ազգի համար ու Ծովինարի կերպարը ցույց է տալիս մոր ու կնոջ ունեցած կարևոր նշանակությունը հայի գոյատևման մեջ։
Սանասարին ու Բաղդասարին հատուկ գերբնական ուժը, ուղղամտությունը, հավատարմությունը, անվախությունը, կարեկցանքի զգացումն ու արդարամտությունը նստած է նաև հայ ժողովրդի գիտակցության խորքերում ու ազգի համար բախտորոշ են եղել։ Բաղդադի Խալիֆը հանդիսանում է էպոսի բոլոր չարագործների հավաքական կերպարը, ում չարագործությունները միշտ հաղթահարում են Սանասարը և Բաղդասարը՝ շնորհիվ իրենց ուժի ու հավատի։
Այն ամեն ինչը շրջապատում է Սանասարին՝ Թուր Կեծակին, Խաչ Պատերազմին ու Քուռկիկ Ջալալիին, էպոսի կերպարների գերբնական ուժի դրսևորումն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։
Սանասարի և Քառսուն Ջուխտ Ծամ Դեղձուն Ծամի սիրո պատմությունը էպոսի զգայական փուլն է։ Նրանց սերը, որը ներկայացվում է տղամարդու ու կնոջ հավասարությամբ, դարավոր հայկական ընտանեկան մշակույթի ներկայությունն է էպոսի մեջ։ Այս ամենին միանում է Բաղդասարի և Կանաչ Քաղաքի Աղջկա սիրո պատմությունը և Ծովինարի մայրական օրհնությունը՝ որպես էպոսի առաջին ճյուղի վերջ և մյուս ճյուղերի սկիզբ։ Սանասարի ու Բաղդասարի անցած ճանապարհը նման է հայոց պատմությանը, որին հատուկ է անընդհատ պայքարը սեփական տարածքի ու ինքնության պահպանման համար։
Եկավ Մհերի ժամանակը:
Գույներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողություն-նկարչություն. ժամանակակից պար
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2007 թվականի հոկտեմբերի 12, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ, Ժան Բատիստ Լյուլլի, Ջոն Հոդյան, Գորան Բրեգովիչ, Քրոնոս քառյակ
Բեմում 2 կատարող։
2 մենակատար՝
Գաղափար
Գույները հանդես են գալիս որպես մարդկային հարաբերությունների մեջ ապրող էակներ։ Գույներն անձնավորված են ու ներկայացնում են անհատին բնորոշ հոգեկան առանձնահատկություններ ու նրանք փոխհարաբերվում են ուրիշ գույների՝ այսինքն այլ հոգեկերտվածք ունեցող անհատների հետ։ Կան 4 գույներ՝ Սևը, Կապույտը, Բորդոն և Օխրան։
Սևին հատուկ է ամենազորությունը ու անզորությունը։ Նրա հարաբերություններն այլ գույն-կերպարների հետ կրում են բռնատիրական բնույթ, քանի որ նա ցանկանում է բացարձակապես միշտ հաստատել իր գերիշխանությունն ու զգալ իր ամենազորությունը։ Նա չունի զգայական նուրբ դաշտ։ Բորդոյին հատուկ է ուժեղ սեռականությունն ու նա սիրում է խաղալ բոլորի զգացմունքների հետ ՝ օգտագործելով կիրքն ու իր հմայքը։ Կապույտն ավելի ներդաշնակ է ու չունի շեշտված ուժեղ ու թույլ կողմեր, սակայն միշտ ուզում է ինքնահաստատվել՝ իմանալով, որ ի սկզբանե պարտված է։ Օխրան զուրկ է ինքնությունից. նա չունի դեմք ու անհատականություն, սակայն նա ունի զգայական ուժեղ դաշտ ու պատրաստ է անմացորդ նվիրման։
Գույները վերապրում են մարդկային հարաբերությունների մի քանի ձևեր։ Բռնատիրական, որը հակադրության ժամանակ է ձևավորվում ու հիմնված է ուժի վրա։ Սակայն սրա արդյունքում գույնը գիտակցում է, որ իր ամենազորության հակառակ կողմը անզորությունն է ու մենակությունը։ Կրքի վրա հիմնված հարաբերությունները եսասիրական բնույթ ունեն ու ամեն ինչ լինում է միայն բնազդային մակարդակում։ Այս դեպքում կիրքը գույնին սահմանափակում է ու դարձնում Ես-ի ստրուկը։ Միակողմանի սերը, որում զգացմունք տածողը կարող է ամբողջովին կորցնել իր ինքնությունն ու եսը, սակայն գիտակցության մեջ առկա թույլ զարգացած գույնի Ես-ը թույլ չի տալիս ամբողջական ինքնաոչնչացում տեղի ունենա ու գույնը գտնում է իրեն։ Անտարբերության վրա հիմնված հարաբերություններում երկու կողմերը թույլ չեն տալիս միմյանց հասկանալ իրար ու օգնել և ուղղակի ընկղմված են իրենց բարդույթների մեջ։ Նայելով գույներին ոչ-անհատական հարթության մեջ. նրանք իրականում առանձնացված չեն ու գոյություն ունեն ներդաշնակության մեջ[26]։
Գույն, շարժում, հայացք....
Արդյո՞ք խենթ եմ ես
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամա. ժամանակակից Պար
- Տևողությունը՝ 40 րոպե
- Առաջնախաղը՝ 2006 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Հերիքնազ Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ, Արմենակ Շահմուրադյան, Ջոն Հոդյան, Լիզա Ջերարդ, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Քրոնոս Քառյակ, Ապոկալիպտիկա, Մետալիկա, Ջո Սատրիանի
Բեմում 6 կատարող։
6 մենակատար՝
- Ստեղծագործող-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Երազանքի կերպար- Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ներքին Բացասական-Հայարփի Մարուքյան
- Վախը-Սյուզաննա Հարությունյան
- Սյուռ-Նաիրա Քոլոզյան
- Սիրահարված-Արթուր Բարսեղյան
Գաղափար
Ստեղծագործողը փորձում է արվեստը ծառայեցնել ինքն իրեն ու ստեղծվում է փակ համակարգ, որտեղ ամեն ինչ ինքն իր մեջ ամփոփված է. ելքեր չկան, կա միայն կործանմանը գնացող մղում։ Ստեղծագործողն այնքան է կտրված իր իսկական էությունից ու կենտրոնացած իր չկայացած ես-ի վրա, որ մնացած ամեն ինչ կորցնում է նշանակությունը։ Կորչում է կապն իրականության հետ։ Անիրականն ավելի շոշափելի է, քան իրականը։ Նա սկսում է խառնել իր երևակայության ստեղծած կերպարներին ու իրական մարդկանց. նա իր գլխում վախերի ու երազանքների ստեղծած լաբիրինթոսի մեջ է ու անընդհատ կրկնվող խենթությունն ամբողջովին պատել է նրան։ Իրականությունը բախվում է անիրականի հետ և իրականության ու անիրականի սահմանները սղվում են։
Ստեղծագործողը վերադառնում է ինքն իրեն, ու զգալով իրական կորուստ, կորցնելով այն ամենն, ինչ սիրել է ու ոչնչացնելով անիրական տեսիլքները, որոնց հետ ինքն ապրում է, գալիս է իրական արվեստի գաղտնիքին։
Չկան շահեր, կա արվեստ:
Ակունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ժամանակակից պար
Ներկայացումը հենված է Հայկական դիցաբանության վրա։
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Հայկական ազգային պարեղանակներ, Ջիվան Գասպարյան, Հովեր պետական կամերային երգչախումբ, Սնոթ, Սեպուլտուրա, Ձեծի Պիկասո
Բեմում 7 կատարող։
Գաղափար
Պատմվում են հայ հեթանոսական աստվածների՝ Վահագնի, Միհրի, Աստղիկի ու Անահիտի հետ կապված առասպելներն ու ժայռապատկերների ստեղծման համար հիմք հանդիսացող պատմությունները։ Անահիտի, Աստղիկի, Վահագնի ու Միհրի ծննդի, նրանց հատուկ գերբնական ուժերի ձևավորման ու կիրառման և հայկական աշխարհընկալման մեջ նրանց դերի մասին ավանդազրույցների ներկայացման միջոցով տեսնում ենք, թե ինչպիսի արժեքներով ու գաղափարներով է ի սկզբանե առաջնորդվել հայ ժողովուրդը ու ինչն է էական եղել նրա համար բնության մեջ ու տիեզերքում։
Աստվածները կենդանանում են ու ստանում են իրենց ուժերը։ Վահագնը ստանում է ուժն ու խիզախությունը, Աստղիկը դառնում է սիրո և ջրի աստվածուհին, Միհրը ղեկավարոււմ է Արեգակը, լույսը և ժամանակը, Մայր-Անահիտն ունի կյանք պարգևելու ընդունակությունը։ Աստվածություններից բացի հայ ժողովրդի համար շատ կարևոր խորհրդանիշ-ժայռապատկերների՝ Մարալի, Որսորդի, Ռանչպարի ու Ցուլի մասին պատմությունները ցույց են տալիս վաղեմի ժամանակների հայկական կենսակերպի առանձնահատկությունները։ Հայ աստվածություններն ու ժայռապատկեր-խորհրդանիշերը հանդես են գալիս ներդաշնակ համակեցությամբ, երբ աստվածների ունեցած ուժերի միջոցով կարգավորվում է կյանքը երկրի վրա ու ժողովուրդը զգում է իրեն պաշտպանված։ Հայկական աստվածությունների մասին ավանդազրույցներից պարզ է դառնում, որ նրանց հատուկ է խաղաղասիրական մղումներն ու սեփական ուժի գիտակցման միջոցով ներքին թշնամիներին հաղթահարելը։ Սկզբում աստվածների բնույթն ավելի համամարդկային էր ու ազգայինը բաժանված չէր, սակայն վտանգի առկայությունը նրանց բերում է ինքնագիտակցման ու հակամարտության ժամանակ նրանք գալիս են հայկական ինքնությանը, որը Հայկ Նահապետի կերպարն է. նա, հաղթելով Տիտանյան Բելին, դնում է հայկականության սկիզբն ու սկսվում է կերտվել Մայր Հայաստանը։
Ինքնությունով՝ դեպի ազգություն, ազգությունով՝ դեպի մարդ:
Արարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսային շարժում. ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Հերիքնազ Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Հնդկական ազգային երաժշտություն, Հայկական շարականներ, Սնոթ, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Քրոնոս Քառյակ
Բեմում 7 կատարող։
Գաղափար
Արարչի մտածողական-ստեղծագործական գործընթացի արդյունքում ի հայտ է գալիս կյանքը։ Կյանք, որն իր մեջ կրում է Արարչին հատուկ այլ կյանք ստեղծելու կարողությունը։ Միտքը դառնում է ստեղծող ու առաջնորդող ուժ։ Արարչի մտքերըը սկսում են կյանքի կոչվել Արարչի Արական ու Իգական Ուժերի կողմից։ Արարման ընթացքում խավարից ու դատարկությունից ստեղծվում են կյանքի բոլոր ձևերն ու ամեն ինչ ստանում է իր նախնական տեսքը։ Կյանքի ձևերը հաստատում են իրենց տեղը տիեզերքում ու սկսում են գտնել իրենց ինքնությունը։ Գոյության բոլոր ձևերը ինքնագիտակցման ճանապարհին են ու մյուսներին ցույց են տալիս իրենց կարողությունները ու իրենց եզակիությունը։ Առանց բանականության բոլոր արարածները կորցնում են իրենց ինքնությունն ու հայտնվում քաոսի մեջ։ Միայն Արարչի ուժերի վերափոխումը դեպի բանականություն ունեցող էակների, որը մարդն է, վերացնում է քաոսը և դառնում է այն սյունը, որի շուրջ կյանքի բոլոր ձևերը վերագտնում են իրենց ինքնությունը։ Ամբողջ տիեզերքը կենտրոնանում է մարդու մեջ։
Կա գիտակցումը կեցության և հավատը հաջորդ քայլն է, որը կլինի որպես մարդկային արարչագործություն։
Արարիչը արարեց մեզ և մենք փորձում ենք արարել:
Ո՞րն է մեր մեղքը աստված
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ջուզեպպե Վերդի, Հայկական շարականներ, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Յո-Յո Մա, Բոբբի Մքֆերին, Ճապոնական հարվածային գործիքներ
Բեմում 10 կատարող։
Գաղափար
Սկզբում տիրում էր Լույսի իշխանությունը ու ամեն ինչ ներդաշնակություն մեջ էր։ Հավասարություն, որը բարձր է ընտրությունից։ Միայն մեղավոր մարդն էր դուրս ներդաշնակությունից։ Հայտնվեց մեղքի գաղափարը ու դրանից հետո բոլորը հրաժարվեցին լույսից։ Քայլ, որից հետո չկան բարոյական սահմաններ։ Սակայն մարդկությունը դեռևս չէր գիտակցում Խավարի կործանարար ազդեցությունը։ Նախանձի ու Ատելության իշխանություն, որի մեջ կա միայն ստրկություն։ Միայն խավար է ու ատելություն լույսի նկատմամբ։ Ինքնազոհաբերությունը ազատագրեց բոլորին ատելության և նախանձի իշխանությունից։ Ներման և մեղքի գիտակցման հետևանքով մարդկությունը ընտրում է Լույսը ու վերադառնում դեպի իր նախնական լուսային, ներդաշնակ վիճակին։ Ու նորից Ատելության ու Նախանձի ուժերը կիսաքուն կսպասեն իրենց հերթին։
Կա միայն ընտրություն:
Ժամանակակից պարի պարամտածողության մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը բացահատող ժամանակակից պար
Պանդխտության երգը
Քարն ունի շարժում նույնիսկ քարացած վիճակում։ Շարժումը միանում է քարի հետ և մարմինն ու քարը միաձուլվում են։ Ձայնը հնչում է մարմնի հետ հավասար և քարը դառնում է ձայնի շարունակությունը։ Պարամտածողությունը քարացած չի. այն մշտական շարժման մեջ է։ Շարժումը բարդից դեպի պարզը ճանապարհի մեջ է, որտեղ պարզը ներկայանում է որպես ավարտուն բարդություն։
Ճանճը
Կատարումը բաղկացած է մի մտածողությունից, որը բաժանվում է զուգապարի և մենապարի միջև։ Թեման ներկայանում է նույն պարամտածողության ձևի մեջ, որը փոխվում է կատարման շնորհիվ։ Կենդանական բնազդը վերածվում է շարժման, որը մարդկային մարմնի մեջ ստանում է բացահայտված արձագանք։ Բոլոր կատարողների մեջ մի պարային մտածողություն է, որը ձևավորվում է որպես միասնական գործողություն՝ անհատական շեշտադրումներով։
Առանց ստի
Շարժումները տարածքի մեջ են։ Կատարողը սահմանափակված է տարածքով, բայց միևնույն ժամանակ այդ սահմանափակումը բերում է նոր պարաձևերի բացահայտմանը։ Պարամտածողությունը շատ է հենվում կատարողի՝ տարածքից ոգեշնչվող իմպրովիզացիայի վրա։ Շարժումները ձգտում են դեպի վերև և նյութը դառնում է շարժման շարունակությունը, իրը դառնում է մարմնի մի մաս։ Պարն ունի չորս բաղադրիչ՝ տարածք, իր, նյութ, մարմին։
Ներառական պար
Մենք
Ամեն մարմին յուրահատուկ է։ Շարժումը ստեղծվում է, ոչ թե որպեսզի հարմարացվի մարմնին, այլ մարմինն է ստեղծում շարժումը։ Շարժումը չունի սահմանափակումներ, իսկ մարմինն ունի յուրահատկություններ։ Ամեն մարմին բերում է իր բացառիկ ձևը, որը և հանդիսանում է պարամատածողության համակարգի հիմքը։ Անսահմանափակ շարժում, ոչ թե որպես գաղափար, այլ որպես պարամտածողություն, որի անսահմանափակ շրջանակներում ստեղծագործում են ներառական կատարողները։
Ֆիզիկական թատրոն. ժամանակակից պար
Լավաշ
Պարամտածողությունը ոգեշնչված է լավաշի պատրաստման իրական շարժումներից; Ֆիզիկական լարվածությունը միաձուլվում է շարժման փափկության և ձայնի հետ։ Պարը ոգեշնչվում է նյութից և նյութը դառնում է պարի լիարժեք մաս և՛ ոգեշնչման և՛ կատարման տեսանկյուններից։ Շարժումները չեն բաժանվում նյութից և նյութը չի բաժանվում շարժումներից. նրանք միասնական են և համատեղ։ Պարը հանդարտ է և լարված միաժամանակ և օգտագործում է կատարողի ներքին հակադրությունը՝ արագի և դանդաղի։ Կատարողը սերտաճում է նյութի հետ և նյութը դուրս է գալիս նյութի ընկալման դասական շրջանակներից՝ վերածվելով կատարողի։
Զգայական շարժում. ժամանակակից պար
Անուններ
Շեշտը դրվում է զգայականության վրա։ Ապրումը անցնում է շարժման մեջ և ամբողջ պարամտածողությունը ստանում է շեշտված ապրումային ու զգայական երանգ։ Գործողությունները ոգեշնչված են իրադարձություններից, իսկ իրադարձությունները՝ իրականությունից։ Եվ այս կապը պարամտածողությունը հավաքող օղակն է։ Շարժումները լարված են, նյարդային, միևնույն ժամանակ հանգիստ են ինչպես անխուսափելիությունը։ Պարամտածողության մեծ շրջանը հենվում է մանկական խաղի վրա, որն ամբողջ ընթացքում վերափոխվելով, վերածվում է ծանր իրավիճակն արտացոլող շարժման։
Կոմիտասի 10 պատվիրանները
Շարժումը կանգնած է, բայց դա դադար չէ, այլ անցումն է երաժշտության մարմնի միջով։ Չկա արագություն, կա հավասարակշռություն շարժման և երաժշտության միջև։ Պարամտածողությունը բացահայտում է քարացած դիրքը որպես շարժվող մարմին։ Դադարը քայլի միահյուսվածությունն է երաժշտության հետ։
Շարժման երաժշտություն
Մենակության ձայնը
Սա հեղինակային մոտեցում է, որի հիմքում ընկած է պարողի ազատագրումը երաժշտության տիրապետող ուժից։ Շարժումը լռության մեջ չէ, հակառակը, շարժումն է դառնում տիրապետողը երաժշտության։ Շարժմանը տրված է որոշման հնարավորություն ձայնի ստեղծման մեջ։ Շարժման երաժշտության գործիքներով ստացվում է այն տարածքը, որի մեջ կատարողը վերածվում է ոչ թե երաժշտություն լսող ու վերարտադրողի, այլ մարդու, ով երաժշտության հետ սերտաճում է և երաժշտությունը շարունակությունն է իր շարժումների։ Այս մոտեցման նպատակն է. պարը հանել մի նոր հարթության, որտեղ կատարողը ազատագրվում է երաժշտությունից ՝ դառնալով շարժման երաժշտությունը ստեղծող։
Ժամանակակից պար
Զինվորներ
Պարամտածողությունը ոգեշնչված և կառուցված է սուր ծակող զենքերի շարժումներից։ Շարժումը հարվածի անցումն է երաժշտության, որը սուր և կոպիտ պարամտածողությունը բերում է միաձուլման տղամարդկային պայքարի հետ։ Արագությունը կառուցվում է դադարներից և համախմբում է իր մեջ շարժումը՝ երաժշտության շրջանակներից դուրս։
Պիեսներ մահվան մասին. Մահացու Հիվանդը, Մարդասպանը, Ինքնասպանը
Մահացու Հիվանդը
Շարժումներ, որոնք գալիս են մտքերից և ոգնեշնչվում են մահվան սեփական տեսանկյունից։ Պարը հիշեցնում է անզգայացած մարմին, որը ցավից հյուծված շարժումների ձևն է ընդունում։
Մարդասպանը
Չավարտվող շարժում, որը չունի վերջակետեր, այլ ունի ստորակետեր, որոնք փոխում են շարժման ուղղությունը, այլ ոչ թե ձևը:։ Պարի բովանդակությունն ու արագությունն այն նյարդի մեջ է, որը երաժշտությամբ բացահայտում է թեման։
Ինքնասպանը
Պարամտածողություն, որը հենված է շրջանի վրա, ինչն էլ կրկնվող շարժումների մեջ է ամփոփում պարը։ Քայլերը կառուցվում են փափուկի և դանդաղի համադրությամբ՝ չորի մեջ։
Երազներ Երազներում
Հիմնական պարային կառուցվածքը հենվում է հատակի և կանգնած ձևի համադրություն ու հակադրության վրա։ Պարամտածողության ուսումնասիրությունը սկսվում է պառկած շարժումների ձևափոխումից, որոնք խորհրդանշում են քնած մարդուն դեպի հայելային կանգնած մարդու շարժումները, ովքեր կանգնած հարթության վրա պարում են պառկած։ Որպես երկրորդ պարային հարթություն բացահայտվում է զուգընկերոջ մարմինը՝ որպես սեփական շարժումը շարունակող տարածք։ Պարային ուսումնասիրությունը նաև գնում է ոչ պարային մարմնի մասերի վրա, ինչպիսիք աչքերն են, որտեղ պարը մտնում է ոչ պարային մարմնի մասի մեջ և դրսևորվում է պարային անիրականությունը։
Բացօթյա ժամանակակից պար
Մտքերի երկխոսություն
Միասնական շարժումները դառնում են անհատական և միևնույն ժամանակ չեն կորցնում միասնականությունը։ Երբ-որ շարժումը սկսվում է, արձագանքվում է բոլոր կատարողների մեջ անհատական պարամտածողությամբ։ Բացահայտվում է միասնական պարամտածողության ու անհատական պարամտածողության հակադրությունը և համադրվում են անհամադրելի կատարողական ոճերը։ Նյութը դառնում է պարի տեսողական տարրը, որը վերափոխում է և բերում է եթերայնություն շարժմանը։
Սև Ամրոց
Հիմնական պարամտածողությունը պարողի և մետաղային ձևավորման միասնական շարժումն է, որի մեջ կա ֆիզիկական թատրոնի տարր։ Մետաղային ձևավորումը հանդիսանում է պարամտածողության ոգեշնչման աղբյուր։ Չոր և կոպիտ շարժումները և ձգումները շարունակում են մետաղի ձևը, և շարժումը չի քարանում, երբ-որ մտնում է մետաղի մեջ։ Այն վերափոխվում է ուժի, որը դառնում է զգացմունք։
Ակունք
Հայկական ազգային պարերն ունեն հազարամյակների պատմություն և ուսումնասիրությունն արվել է ոչ միայն պահպանված պարաձևերի, այլ նաև նախաքրիստոնեական և ծիսական շարժումները բացահայտելու համար։
Քոչարին և յարխուշտան, որպես ազգագրական և ժողովրդական պարի երկու ամենաընդունված ձևեր, դարձել են պարամտածողության հիմքը։ Օգտագործելով ազգային երաժշտություն և ժողովրդական երաժշտության տարբեր մշակումներ՝ պարամտածողությունը բաժանել է պարը մեղեդային կատարողականության, ռիթմային կատարողականության և տրամադրության կատարողականության երեք հիմնական ձևերի, որի վրա կառուցվում է ներկայացումը։
Ո՞րն է մեր մեղքը աստված
Պարամտածողության առաջին ոգեշնչման աղբյուրը ծիսական երկրպագության ձևերն են տարբեր մշակույթների մեջ, երկրորդը՝ ճապոնական և չինական մարտարվեստների, ինչպես նաև հնդկական և տիբեթական շարժումային մտածողության ոճերն են, որոնք միաձուլելով, ստեղծվել է պարամտածողությունը, որը մի շարք շարժումային մշակույթների համախմբում է մի տեսանկյան մեջ։ Հենվելով պատմության վրա՝ շարժումները բացահայտում են ամեն տեսարանի հոգեբանական ծանրությունը և կառուցում են թատերական պարային տարածք՝ զգայականության շնորհիվ։
Մուլտիմեդիա, էթնո-մոդեռն ժամանակակից պար
Սասնա Ծռեր.Սանասար և Բաղդասար
Պարամտածողությունը կառուցվում է խորհրդանիշների մարմնացման վրա։ Ամեն շարժում խորհրդանիշ է, որի շնորհիվ կառուցվում են պարային, խորհրդանշային նախադասություններ։ Սա պարային համակարգ է, որը միաձուլում է պարային մտածողությունը հայկական նախաքրիստոնեական ծիսական մտածողության հետ, ինչի շնորհիվ ստեղծվում է ժամանակակից ծիսական իրադարձություն էպոսի համատեքստում։
Գործողություն-նկարչություն. ժամանակակից պար
Գույներ
Գույնի վերափոխումը շարժման, որը տեղի է ունենում զգացմունքային բազմազանության մեջ։ Կոպիտ և փափուկ պարաձևերը միասնական են և իրարից չկտրվելով` ստեղծում են միաոճ ձև։ Շարժումն ունի գունային հետք, որը բացահայտում է շարժման հետագիծը, ինչը չի թողնում հայացքը պոկվի պարից։ Գունային և շարժումային բազմահարթությունը տարածք է, որի մեջ նույնիսկ մի շարժումն ունի տասնյակ կրկնվող շարժումներ՝ գույնի և պատկերի արտացոլման մեջ։
Դրամա, ժամանակակից պար
Արդյո՞ք խենթ եմ ես
Պարամտածողությունը կառուցված է շարժման վրա, որը բացահայտում է զգացմունքը։ Հոգեբանական լարվածությունը և ներքին բախումները ներկայանում են պարային բազմահարթության մեջ, որտեղ զգացմունքներն ու շարժումները միասնական են և առանձին միաժամանակ։ Ներքին դրաման շարժման մեջ է, և ամեն քայլը հոգեբանության հայելային արտացոլումն է մարմնում։
Լուսային շարժում. ժամանակակից պար
Արարում
Պարամտածողության ուսումնասիրության առարկան եղել է կենդանիների շարժումը, որը միաձուլվում է երկնային մարմինների շարժման հետ` ստեղծելով պարամտածողության տարածք, որը կառուցվում է շրջանաձև շարժման ու քարացած դիրքի հակասության վրա։ Ձեռքի շարժում, որը վերածվում է պտույտի, և պտույտ, որը միաձուլվում է երկրագնդի պտույտի և տիեզերքի հավերժ պտույտի հետ։
Մշակութային համագործակցություններ և համատեղ ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհր թատրոնը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային մշակութային համագործակցություններին և ունի համատեղ ներկայացումներ ու համագործակցություններ տարբեր երկրների թատրոնների և կատարողների հետ.
- 2015 Համատեղ ներկայացում «Լավաշ» Գաբրիել Նյուհաուս Ֆիզիկական Թատրոնի հետ (Իսրայել)
- 2015 Ներկայացում «Անուններ». համագործակցություն Ալեքսանդր Արամ Ատամեան Հարվիի հետ (ԱՄՆ)
- 2014 Համատեղ ներկայացում «Ջուրը գդալ-գդալ» Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ, խորհրդատուներ՝ Արմանդո Ռիեսկո (ԱՄՆ) և ԿԵյ-Ջեյ Սանչես (ԱՄՆ)[27]
- 2014 Համատեղ ներկայացում «Փի 2» Սայեհ թատրոնի հետ (Իրան)
- 2007 Համատեղ ներկայացում «Աբայ 4» Մ. Տելիբեկովի ու «Արտ և Շոկ» թատրոնի հետ (Ղազախստան)
- 2006 Նախագիծ «Ինսայդ» Բեմական Արվեստների Լաբորատորայի հետ (Լատվիա)
Ստեղծագործ համատեղ-արտադրություններ կինոարտադրողների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 «Դանիել»[28] - նուար կինոնկար
- 2015 «Հիշելով Հայաստանը» - վավերագրական կինոնկար
- 2013 «Հարկանային Գործիքներ»[29] - վավերագրական-կրթական գեղարվեստական կինոնկար
- 2013 «Զաում Թրեքթոր» - վիդեո արվեստ
- 2008 «Քամանչա»[30]-վավերագրական-կրթական գեղարվեստական կինոնկար
- 2007 «Ակունք» - պարային կինոնկար՝ էթնո-մոդեռն քանդակներով
- 2007 «Հրեշտակը տանիքների վրա» - պարային կինոնկար
- 2006 «Երազներ թե իրականություն» - սոցիալական կինոնկար
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պանդխտության երգը
-
Մենք
-
Լավաշ
-
Անուններ
-
Ճանճը
-
Առանց Ստի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մարիամ Նալբանդյան / Արվեստի հավերժ շղթան / 2015/04/16 / 17.am
- ↑ 2,0 2,1 Տարածաշրջանի շարժում-փիլիսոփայություն ժանրում գործող միակ թատրոնը / 10/02/2009 / aysor.am
- ↑ Պերճուհի Գևորգյան / «Միհր» թատրոնի բոլոր ներկայացումները ծնվում են այն ժամանակ, երբ գեղարվեստական ղեկավարը որևէ բանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել / 2012 հուլիսի 19 / aravot.am
- ↑ «Թատրոն X» փառատոն. «Միհր» թատրոնը հանդիսատեսին ցույց տվեց իրական կյանքի և երազի միջև տարբերությունը / 29 մարտի 2011 / PanARMENIAN.Net
- ↑ Գոհար Տեր-Հակոբյան / Շարժում դարձած երաժշտություն Արխիվացված 2018-12-11 Wayback Machine / 16 Ապրիլ 2013 / imyerevan.com
- ↑ CV - ՄԻՀՐ ԹԱՏՐՈՆ` Պարի ուժն ու կիրքը /2012-09-26 / asekose.am
- ↑ Սիրիահայության մշակույթի օրերին նվիրված փառատոն Հայաստանում Արխիվացված 2020-09-29 Wayback Machine / 20/ 06 /2015 / aleppo-ngo.org
- ↑ Գրքի երևանյան փառատոնը կփորձի ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան 24 / 11 / 2017-18:36 / blog.times.am
- ↑ The Polish Touch of HIGH FEST Theatre Festival(չաշխատող հղում) /6 Հոկտեմբեր 2016 / yerevan.mfa
- ↑ XXI Międzynarodowe Spotkania Teatrów Tańca(չաշխատող հղում)
- ↑ “Միհր”.Հայաստանն առաջին անգամ մասնակցել է ամերիկյան փառատոնին/2011-10-01/bravo.am
- ↑ Քանդակից պար, պարից երգ. «Պանդխտության երգը» Արխիվացված 2020-09-20 Wayback Machine / 19 հունիս, 2018 15:56 / civilnet.am
- ↑ Light Fantastic Toe / 17 December 2017/ marigoldmoment.com
- ↑ Lavash | Gabrielle Neuhaus | Physical and Visual Theatre / gabrielleneuhaus.com
- ↑ Հայկական լավաշը՝ շվեյցարացի պարուհու նոր բեմադրության ներշնչանք
- ↑ Նյու Յորքից՝ «ՀայՖեստ», Շեքսպիրից՝ «Միհր»(չաշխատող հղում) / 10 հոկտեմբեր, 2015 15:57 / civilnet.am
- ↑ Մեդիաչորեքշաբթի-ներկայացում ՝ «Միհր» թատրոնի և «Զանգակ» հրատարակչության մասնակցությամբ Արխիվացված 2019-08-15 Wayback Machine / 03/11/2015 / mskh.am
- ↑ Ռիտա Շառոյան. «Արվեստն այնպիսի մոգական ուժ ունի, որ շատ արագ միավորում է մարդկանց, որոնց մեջ կա այն» / Փետրվար 25,2014 19:40 / aravot.am
- ↑ «Միհր» թատրոնը կկներկայացվի «Շարժման երաժշտություն» նոր նախագիծ / armenpress.am
- ↑ Լիանա Մեյթարջյան.Դերասանները “կռվել” են բեմում / 2012-10-05 / bravo.am
- ↑ Պերմում կայացել է «Միհր» թատրոնի նոր ներկայացման պրեմիերան / 18 հունիսի 2012 - 18:27 AMT / panarmenian.net
- ↑ 22,0 22,1 22,2 Ցուցասրահը՝ թատերաբեմ Արխիվացված 2019-08-15 Wayback Machine / 09 Դեկտեմբեր 2013, 15:19 / imyerevan.com
- ↑ «Միհր» թատերախումբը ներկայացրեց «Սեւ ամրոցը» (լուսանկարներ)(չաշխատող հղում) / Jul. 24th, 2012 at 1:00 AM / armtheatre.livejournal.com
- ↑ CITF and ADAA Host US Premiere From MIHR Theatre of Armenia / 06/09/2011 /
- ↑ "Միհր"ի մասին կամ ինչպես առանց խոսքի ասել շատ բան(չաշխատող հղում) / 30/11/2010 - 12:39 / armtheatre.livejournal.com
- ↑ «Միհր»-ը փայլեց Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնում / 19 սեպտեմբերի 2011 - 14:09 AMT / panarmenian.net
- ↑ Լուսինե Ոսկանյան. Ամերիկացի զինծառայողի ապրումները` հայ թատրոնի բեմին. տեղի կունենա «Ջուրը` գդալ-գդալ» պիեսի պրեմիերան Արխիվացված 2019-08-14 Wayback Machine /02.10.2014 15:37 / ankakh.com
- ↑ "Taniel"trailer / vimeo
- ↑ Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը կներկայացվի հանդիսատեսի դատին / 11 Դեկտեմբեր, 2013 / armenpress.am
- ↑ Սոնա Ադամյան.ՓՈՐՁԵՑԻ ՖԻԼՄԸ ԼԻՆԻ ԳՈՐԾԻՔԻ ԵՒ ԻՐ ՎԱՐՊԵՏԻ՝ ՋԻՎԱՆՈՒ ՄԱՍԻՆ /10 Հունիս 2016 /hraparak.am
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васенина, Екатерина (2013). Современный танец постсоветского пространства. «БАЛЕТ». ISBN 978-5-901818-12-1