Դավիթ Գաբունիա
Դավիթ Գաբունիա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Փոթի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և թարգմանիչ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ուշագրավ աշխատանքներ | Քայքայում |
Ներշնչվել է
|
Դավիթ Գաբունիա (վրաց.՝ დავით გაბუნია, ապրիլի 12, 1982, Փոթի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], վրացի թարգմանիչ, դրամատուրգ և հեղինակ։ Երկու տարի անընդմեջ (2013-14) արժանացել է Վրաստանի նշանավոր «Դուրուջի» թատերական մրցանակին որպես տարվա լավագույն պիեսի հեղինակ, ինչպես նաև 2014-ին «ՍԱԲԱ» գրական մրցանակի՝ «լավագույն դրամա» անվանակարգում։ Շուրջ չորս տասնյակ պիեսների հեղինակ է, որոնցից շատերը բեմադրվել են թե՛ վրացական, թե՛ միջազգային հեղինակավոր թատերական հարթակներում։ Գաբունիան նաև ճանաչված գրական թարգմանիչ է․ Շեքսպիրի, Սթրինբերգի, Իբսենի և այլ դասականների գործերից զատ թարգմանել է ժամանակակից անգլիական, շվեդական, գերմանական դրամատուրգիայի նշանային գործեր, ինչպես նաև Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» շարքից երկու գիրք[2][3]։ Դասավանդում է դրամատուրգիայի տեսություն և ստեղծագրություն Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում և Թագավորական թաղամասի թատրոնում, որի գլխավոր դրամատուրգն է 2009-ից։ Նրա դեբյուտային վեպը՝ «Քայքայում» (დაშლა), լույս է տեսել 2017 թվականին։ Այն դարձավ բեսթսելլեր Վրաստանում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբունիան ծնվել է Փոթիում, որն այդ ժամանակ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր կազմում։ 2003 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով անգլերեն լեզվի և գրականության որակավորում[4]։ Գաբունիան բացահայտ գեյ է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ინტერვიუ დავით გაბუნიასთან» [Interview with David Gabunia]. ნეტგაზეთი (Netgazeti) (վրացերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Georgia between Europe and Stalin (YouTube video) (անգլերեն). Deutsche Welle. 2019 թ․ ապրիլի 13.
- ↑ «Դավիթ Գաբունիա/Քայքայում».
- ↑ Gabunia, Davitʿ (2013). პიესები / დავით გაბუნია (վրացերեն). ISBN 9789941114465.
- ↑ «Georgia on the Move». Deutsche Welle. 2019 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.