Jump to content

Յուլիան Նագելսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Նագելսման
գերմ.՝ Julian Nagelsmann[1]
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1987(1987-07-23)[2] (37 տարեկան)
Ծննդավայր Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 189 սանտիմետր[3]
Դիրք պաշտպան

Յուլիան Նագելսման (գերմ.՝ Julian Nagelsmann, հուլիսի 23, 1987(1987-07-23)[2], Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի պրեֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ․ գլխավորում է Բունդեսլիգան ներկայացնող ՌԲ Լայպցիգ ֆուտբոլային ակումբը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիան Նագելսմանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 23-ին Լեխի Լանդսբերգ քաղաքում։

Նագելսմանը իր երիտասարդական կարիերան անց է կացրել «Մյունխեն 1860» և «Աուգսբուրգ ՖԱ» ֆուտբոլային ակումբներում։ Ծնկի ծանր վնասվածքի պատճառով ստիպված է եղել 19 տարեկան հասակում ավարտել ֆուտբոլային կարիերան[4][5]։

Վնասվածքից հետո Նագելսմանը ընդունվել է համալսարան և սովորել բիզնես կառավարում[5]։ Այնուհետև սկսել է մարզչական կարիերա՝ վերադառնալով նախկիկ հարազատ «Աուգսբուրգ ՖԱ» ֆուտբոլային ակումբ, որտեղ կարճ ժամանակ աշխատել է գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելի հետ։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 մրցաշրջանի ընթացքում եղել Է «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնականը։ Այդ պաշտոնից հեռացել է 2016 թվականի փետրվարի 1-ին և սկսել է գլխավորել «Հոֆենհայմի» մինչև 19 տարեկանների ակումբը։ Այնուհետև «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Հուբ Սթիվենսը առողջական խնդիրների պատճառով ստիպված էր թողնել պաշտոնը։ Նրան փոխարինում է հենց Նագելսմանը։ Բունդեսթիմի հետ նա կնքել է երեք տարվա պայմանագիր։ Նշանակվելով «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Նագելսմանը դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ երբևէ ամենաերիտասարդ մարզիչը։ Այդ ժամանակ նա 28 տարեկան էր։

Իր նորամուտը Նագելսմանը նշել է «Վերդեր Բրեմենի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը։ Արդյունքում «Հոֆենհայմը» պահպանել է իր տեղը Բունդեսլիգայում և խուսափել է հեռանալուց՝ զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը (17-րդ հորիզոնականից սկսած համարվում է վտանգավոր գոտի)։

Մրցաշրջանի փայլուն ավարտից և հաջորդ մրցաշրջանի ինքնավստահ մեկնարկից հետո Նագելսմանը արժանացել է Բունդեսլիգայի տարվա լավագույն մարզիչ[6]։ 2016-2017 մրցաշրջանի ավարտից հետո «Հոֆենհայմ» գրանցել է իր պատմության ամենագոհացնող արդյունքներից մեկը։ Ավարտելով Բունդեսլիգան 4-րդ հորիզոնականում Նագելսմանի «Հոֆենհայմ» հնարավորություն է ստացել խաղալ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում[6]։ Բունդեսլիգայի՝ 2017-2018 մրցաշրջանում «Հոֆենհայմը» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ուղղակիորեն հայտնվել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ Դա ակումբի համար պատմական ռեկորդ էր։

2018 թվականի հուլիսի 21-ին հայտարարվել է, որ Բունդեսլիգայի 2018-2019 մրցաշրջանի ավարտից հետո Նագելսմանը կգլխավորի «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբը։

«ՌԲ Լայպցիգ»

2019 թվականի հունիսի 21-ին Նագելսմանը տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբ և կնքել է չորս տարվա պայմանագիր՝ մինչև 2023 թվականը։ Լայմցիգի հետ առաջին հաղթանակը եղել է «Յունիոն Բեռլին ՖԱ» դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 խոշոր հաշվով[7][8]։ Բունդեսլիգայի չեմպիոն «Բավարիա ՖԱ» դեմ խաղում գրանցվել է 1:1՝ ոչ ոքի արդյունքը։ Բունդեսլիգայի 10-րդ տուրում Լայբցիգն ուժերը չափել է «Մայնց 05» ակումբի հետ[9]։ Խաղը կրկին ավարտվել է խոշոր հաշվով՝ հօգուտ «ՌԲ Լայպցիգի»։

2020 թվականի ապրիլի 10-ին Լայպցիգը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ տուրում ուժերը չափել է «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ։ Հաղթելով 4:0 խոշոր հաշվով՝ Նագելսմանը ոչ միայն դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրապակիչ, այլև դարձել է ամենաերիտասարդ մարզիչը, որը շահել է 1/4-րդ տուրի ուղեգիր[10]։

2020 թվականի օգոստոսի 13-ին Լայպցիգը 1/4-րդ տուրում մրցել է իսպանական «Ատլետիկո Մադրիդի» հետ և պարտության մատնել 2:1 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ։ Այսպիսով, Նագելսմանը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը, որը դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.playmakerstats.com/manager/julian-nagelsmann/22179
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. https://www.rnz.de/1899hoffenheim/1899nachrichten_artikel,-julian-nagelsmann-kickt-mit-e-jugend-hoffenheim-leipzig-wiesenbach-_arid,367704.html
  4. «Hoffenheim appoint 28-year-old Julian Nagelsmann as head coach». The Guardian. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 Dunbar, Ross (2015 թ․ հոկտեմբերի 27). «Meet Hoffenheim's Julian Nagelsmann: the youngest coach in Bundesliga history». Deutsche Welle. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 29-летний Нагельсманн стал тренером года по версии Немецкого футбольного союза
  7. «Bundesliga | Matchday 1 | Season 2019-2020». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Bundesliga | Matchday 4 | Season 2019-2020». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Bundesliga | Matchday 10 | Season 2019-2020». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. «Nagelsmann praises RB Leipzig for sticking to style in Tottenham win». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  11. «RB Leipzig 2–1 Atlético Madrid». BBC Sport. 2020 թ․ օգոստոսի 13.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Նագելսման» հոդվածին։