Jump to content

Վեդրան Սմայլովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեդրան Սմայլովիչ
Ծնվել էնոյեմբերի 11, 1956(1956-11-11) (67 տարեկան)
Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներթավջութակ
 Vedran Smailović Վիքիպահեստում

Վեդրան Սմայլովիչ (բոս․՝ Vedran Smailović, հայտնի է «Թավջութակահար Սարաևոյից» անունով (անգլ.՝ Cellist of Sarajevo), նոյեմբերի 11, 1956(1956-11-11), Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), պրոֆեսիոնալ երաժիշտ Բոսնիա և Հերցեգովինայից։

Սարաևոյի պաշարման ժամանակ Վեդրան Սմայլովիչը շարունակել է ամեն օր (նույնիսկ գնդակոծությունների և դիպուկահարների կրակոցների ժամանակ) նվագել՝ դառնալով մարդու և երաժշտի ոգևորող օրինակ։ 1993 թվականին՝ սարսափելի պաշարման երկրորդ տարում, որը տևել է 1992 թվականի ապրիլի 5-ից մինչև 1996 թվականի փետրվարի 29-ը (1425 օր)[1], նրան հաջողվել է դուրս գալ պաշարված Բոսնիայից և հայտնվել Հյուսիսային Իռլանդիայում[2]։

Անգլիացի կոմպոզիտոր Դեվիդ Ուայլդը Վեդրանին է նվիրել Յո-Յո Մա-ի կողմից ձայնագրված «The Cellist of Sarajevo» երաժշտական պիեսը[3]։ Savatage խմբի «Dead Winter Dead» ընդհանուր ալբոմը ևս ոգեշնչված է Սմայլովիչի պատմությամբ։

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարանի վերակառուցումից հետո՝ 2014 թվականի մայիսի 9-ին, Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վեդրան Սմայլովիչի մասնակցությամբ տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Photo Gallery: The Siege Of Sarajevo». RadioFreeEurope / RadioLiberty. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  2. «The Story of the Sarajevo String Quartet with Dr. Dijana Ihas». Welcome to the website of Music for Young Violinists!. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  3. Sharrock, David (2008 թ․ հունիսի 17). «Out of the war into a book and into a rage». The Australian. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]