Տանաելվ
Տանաելվ, Տանա (նորվ.՝ Tanaelva, շվեդ.՝ Tana älv), կամ Տենոյոկի (ֆիններեն՝ Tenojoki, ֆիններեն՝ Teno), գետ, որը հոսում է նորվեգիայի և Ֆինլանդիայի սահմաններով (համապատասխանաբար Ֆինմարկ ֆյուլքե և Լապլանդիա)։ Սահամերենով անվանումը նշանակում է «մեծ գետ»։ Ձգվածությամբ Նորվեգիայի հինգերորդ գետն է[3]։
Գետերի հատումով ձևավորվում է Ինարիյոկի[en] (ֆիններեն՝ Inarijoki; նորվ.՝ Anarjohka, Անարյոկա) և Կարասիոկա[en] (նորվ.՝ Karasjohka)։ Հատման տեղը գտնվում է 12 կմ նորվեգական Կարասիոկ քաղաքից արևելք։
Գետը տվել է նորվեգական կոմունայի անվանումը, որի տարածքով էլ հոսում է։
Ձկնորսների շրջանում գետը հայտնի է իր մեծ սաղմոններով։ 1929 թվականին այստեղ բռնել են ռեկորդային քաշով՝ 36 կգ , ատլանտիկ սաղմոն։ 2013 թվականին գետում նկատվել է Ֆինլանդիային և Նորվեգիային ոչ հատուկ «ռուսական սաղմոն», որը կապված է կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ։
Գետի տարածքում կառուցված են կամուրջներ․
- Լապլանդական (ֆիններեն՝ Saamen silta), կառուցվել է 1993 թվականին, հիմնական կամրջամասի երկարությունը՝ 155 մետր
Գետը հոսում է Տանա Ֆյորդ[en]։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 NVE Atlas — Norwegian Water Resources and Energy Directorate.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 MapSite — National Land Survey of Finland.
- ↑ «Длиннейшие реки Норвегии» (նորվեգերեն). Управление водных ресурсов и энергии Норвегии[en]. 01 апреля 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանաելվ» հոդվածին։ |
|