Givenchy
Givenchy | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1952 |
Հիմնադիր | Յուբեր դը Ժիվանշի |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Renaud de Lesquen? |
Արդյունաբերություն | Wholesale?[1] |
Մայր ընկերություն | LVMH |
Կայք | givenchy.com |
Մասնակից է | Բարձր նորաձևության միության տուն |
Givenchy Վիքիպահեստում |
Givenchy (արտասանվում է ինչպես Ժիվանշի[2]), ֆրանսիական նորաձևության տունը, որը 1952 թվականին ստեղծել է Յուբեր դե Ժիվանշին։ Մասնագիտանում է հագուստի, կոշիկի և օծանելիքի արտադրության մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին Յուբեր Ժիվանշին սկսեց համագործակցել կինոդերասանուհի Օդրի Հեփբերնի հետ, որը նոր էր սկսում իր կարիերան Հոլիվուդում։ Միասին նրանք ստեղծեցին ոճ, որում նրբաճաշակ վայելչագեղությունը համադրվում էր բնական գեղեցկության հետ։
1986 թվականին Givenchy նորաձևության տունը գնվեց ֆրանսիական LVMH կոնցեռնի կողմից, որը նաև սեփականատերն էր այնպիսի փարիզյան նորաձևության տների, ինչպիսիք են Christian Dior-ը, Louis Vuitton-ը, Christian Lacroix'-ն և Céline-ը։
1995 թվականին Յուբեր դե Ժիվանշին ստիպված էր թողնել իր նորաձևության տունը։ LVMH սեփականատիրոջ՝ Բեռնար Առնոյի որոշմամբ նրա փոխարեն հրավիրվեց Ջոն Գալիանոն, որը միանգամից ուշադրություն գրավեց իր նրբագեղ, սակայն միևնույն ժամանակ հանդուգն հավաքածուներով, որ ցուցադրվում էին այդ ժամանակվա համար անսպասելի թատերական էֆեկտով։ Նման հաջողության պայմաններում Առնոն հանձնարարեց Գալիանոյին իր համար առավել կարևոր նորաձևության տան՝ Christian Dior-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, որտեղ նա մնաց գրեթե 15 տարի՝ մինչև 2011 թվականի սկիզբը։
Givenchy ապրանքանիշով հավաքածուներ ստեղծելու համար հրավիրվեց սկսնակ մոդելիեր Ալեքսանդր Մաքքուինը․ նա գլխավորում էր կարի արվեստանոցը 1996 թվականի հոկտեմբերից մինչև 2001 թվականի սկիզբը։ Նրա առաջին հավաքածուն ձախողման մատնվեց, որոշ հաջորդող հավաքածուներ ևս լուրջ քննադատության ենթարկվեցին։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը այդ ժամանակաշրջանում դարձավ 1998 թվականի «գարուն-ամառ 1999» ցուցադրությունը, որի ժամանակ մոդել Շալոմ Հալոուն, կանգնած լինելով հատակի պտտվող սկավառակի վրա, ներկայացրեց սպիտակ բազմաշերտ զգեստ, որը հանդիսատեսի աչքերի դիմաց երկու ռոբոտ-փոշեցիրներ «ներկեցին» սև և դեղին գույներով։ Մաքքուինի վերջին ցուցադրությունը Givenchy նորաձևության տան համար ևս սադրիչ էր․ հանդիսատեսը ստիպված էր դիտել սեփական արտացոլանքին հայելային պատի վրա, երբ մեկ ժամ անց սրահում հանգեցին լույսերը մարեցին, պատը դարձավ ներսից լուսավորված մեծ «ակվարիում», որտեղ գտնվում էին մոդելեները, ովքեր էլ, իրենց հերթին, ապակուց այն կողմ դիտում էին հանդիսատեսին։ Կենտրոնում՝ պատրաստված բազմոցի վրա պառկած էր ամբողջությամբ մերկ գրող Միշել Օլին՝ դիմակով փակված դեմքով, ով ներկայացնում էր այլմոլորակայինի, որ հիշեցնում էր «Աստղային պատերազմներ»-ից մագիստրոս Յոդային։
Մաքքուինի հետ պայմանագիրն ավարտելուց հետո, 2011 թվականի մարտին կանանց հագուստի շարքի ստեղծումը հանձնարարավեց Ժուլիեն Մաքդոնալդին։
2005 թվականին կանանց հավաքածուի ստեղծման գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնեց Ռիկարդոն Տիշին։
2008 թվականի մայիսին նա պատասխանատու դարձավ տղամարդկանց հավաքածուների համար։
2009 թվականին Ռիկարդո Տիշին սկսեց մշակել «Givenchy Redux» ոչ թանկ հավաքածուն։
2011 թվականին Ռիկարդո Տիշիի ղեկավարությամբ ներկայացվեց նոր բույր՝ Givenchy «Dahlia Noir»։
Օծանելիքի արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր բազմամյա պատմության ընթացքում Givenchy նորաձևության տունը թողարկել է կանանց համար ավելի քան 100 բույրեր, որոնց թվում էին Le De Givenchy-ն և L`Interdit-ը (1957), Ysatis-ը (1984), Amarige-ը (1991), Organza-ն (1996) և շատ ուրիշները։ Տղամարդկանց համար առաջին օծանելիքը Monsieur de Givenchy-ն էր՝ ստեղծված 1959 թվականին։ 1986 թվականին թողարկվեց Xeryus։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ Company, Houghton Mifflin Harcourt Publishing. «The American Heritage Dictionary entry: Givenchy». www.ahdictionary.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Givenchy» հոդվածին։ |
|