Jump to content

Ալեքսան Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսան Հակոբի Հակոբյան
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 11, 1955(1955-10-11) (69 տարեկան) կամ 1954[1]
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Մարտական խաչ» շքանշան

Ալեքսան Հակոբի Հակոբյան (հոկտեմբերի 11, 1955(1955-10-11) կամ 1954[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2014)։ Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով եւ Մխիթար Գոշի մեդալով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 - 1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում ։
  • 1972 - 1973 թվականներին եղել է «Հայգորգ« ընկերության բանվոր։
  • 1978 - 1981 թվականներին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։
  • 1981 - 1990 թվականներին ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Ղարաբաղ կոմիտեի անդամ[2]։
  • 1988 թ.-ի դեկտեմբերից մինչև 1989 թ.-ի ապրիլը կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է։
  • 1990 - 1991 թվականներին եղել է ՀԽՍՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների կոմիտեի նախագահ։
  • 1991 - 1995 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, «ՀՀՇ« անդամ։
  • 1995 - 1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավո, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ։
  • 1999 - 2003 թվականներին կրկին եղել է պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական։
  • 1993-2004 թվականներին եղել է Քաշաթաղի շրջանի ղեկավար[3]։
  • 2005 - 2023 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  2. «[Շարժում 1988/25]. Ալեքսան Հակոբյան` «Ղարաբաղ» կոմիտեն երեք մեծ ուժերի միացման արդյունք էր». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «Քաշաթաղը նման է պիրկ մարմնով տղամարդուն, որին եթե լավ կերակրես, կդառնա մկանուտ տղամարդ. Ալեքսան Հակոբյան». artsakhpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]