Աղի պես ճերմակ
Արտաքին տեսք
Երկիր | Վրաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2011 |
Լեզու | վրացերեն անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Քեթի Մաճավարիանի |
Սցենարի հեղինակ | Քեթի Մաճավարիանի |
Օպերատոր | Գեորգի Շվելիձե |
Երաժշտություն | Գիո Ցինցաձե Հնչյունային ձևավորող` Պաատա Գոձիաշվիլի |
Տևողություն | 80 րոպե |
IMDb | ID 1833033 |
Աղի պես ճերմակ (վրաց.՝ მარილივით თეთრი), 2011 թվականին ռեժիսոր Քեթի Մաճավարիանիի կողմից նկարահանված ֆիլմ[1]։
2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետխորհրդային Վրաստանը 21-րդ դարի սկզբին։ 35-ամյա Նանան միայնակ կին է, սեզոնային աշխատում է Սև ծովի ափի ամառային հանգստավայրում։ Նանան խնայում է փողը՝ հայրենի քաղաքում փոքր սրճարան գնելու երազանքով։ Նա պատահմամբ ծանոթանում է աբխազ փախստական պարեկ Նիկոյին։ Նիկոն խնամում է ծեր ծնողներին, ուրիշ փախստականների հետ ապրում է հյուրանոցում։ Նանայի ու Նիկոյի փակ աշխարհը տակնուվրա է անում անօթևան երեխա Սոփոն։ Վերջինս նրանց նոր՝ հույսի ուղի է մատնացույց անում, որով միայն Նանան է ունակ գնալ[3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինո Կորիձե
- Ֆեա Ծիվաձե
- Գագի Սվանիձե
- Գեորգի Կիպշիձե
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն դեբյուտ, լավագույն դերակատար, Քոթբուսի միջազգային կինոփառատոն, Գերմանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քեթի Մաճավարիանի(չաշխատող հղում)
- ↑ ««Աղի պես ճերմակ» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Ֆիլմեր առանց սահմանների»-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ მარილივით თეთრი(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|