Սուկի Ուոթերհաուս
Սուկի Ուոթերհաուս անգլ.՝ Suki Waterhouse | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իբստոկ Փլեյսի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և բլոգեր |
Համատեղ ապրող(ներ) | Ռոբերտ Փեթինսոն[1] |
Ալիս Սուկի Ուոթերհաուս (անգլ.՝ Alice Suki Waterhouse, հունվարի 5, 1992, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիս Սուկի Ուոթերհաուսը ծնվել է 1992 թվականի հունվարի 5-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Համերսմիթ բնակավայրում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիզիք։ Մայրը՝ Էլիզաբեթը, բուժքույր է, հայրը՝ Նորմանը՝ պլաստիկ վիրաբույժ։ Սուկին ունի կրտսեր քույր՝ Իմոջենը, որը նույնպես ֆոտոմոդել է[2]։ Մոդելային գործունեությունն սկսել է 16 տարեկանում, իսկ արդեն 19 տարեկանում գովազդել է «Marks & Spencer» ներքնազգեստը։ Սուկին «Burberry»[3] և «Redken» ընկերությունների դեմքն է[4]։ Եղել է «Tommy Hilfiger», «Swatch», «H&M» և այլ ապրանքանիշների մոդել[5][6]։
Հեռուստատեսությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին։ Նկարահանվել է «Սիրով, Ռոզի», «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ»[7], «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները», «Ապագայի աշխարհ» և այլ ֆիլմերում[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Ուոթերհաուսը սիրավեպեր է ունեցել երաժիշտ Մայլզ Քեյնի[9], Բրեդլի Քուփերի և Դիեգո Լունայի հետ[10][11]։ Տվյալ պահին հարաբերությունների մեջ է Ռոբերտ Փեթինսոնի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | «Մերկանտիլիստական աղջիկ» | Material Girl | Լուրդես |
2012 | կֆ | «Ռեյչել» | Rachael | Ռեյչել |
2012 | ֆ | «Դիլեր» | Pusher | Մենդի |
2014 | ֆ | «Սիրով, Ռոզի» | Love, Rosie | Բեթանի Ուիլյամս |
2015 | ֆ | «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ» | The Divergent Series: Insurgent | Մառլեն |
2016 | ֆ | «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» | Pride and Prejudice and Zombies | Քիթի Բենեթ |
2016 | ֆ | «Ուղղակի ցնցող» | Absolutely Fabulous: The Movie | ինքն իրեն |
2016 | ֆ | «Վատ խմբաքանակը» | The Bad Batch | Առլին |
2016 | կֆ | «Արևի ձայն» | Sound of Sun | կին |
2017 | ս | «Սպիտակ արքայադուստրը» | The White Princess | Սեսիլիա Յորքսկայա (5 դրվագ) |
2017 | ֆ | «Համբույրներ հնարած աղջիկը» | The Girl Who Invented Kissing | աղջիկ |
2018 | ֆ | «Մարդասպանների ազգ» | Assassination Nation | Սառա |
2018 | ֆ | «Կրկնագիր» | Jonathan | Ելենա |
2018 | ֆ | «Ապագայի աշխարհ» | Future World | Էշ |
2018 | ֆ | «Միլիարդատերերի ակումբ» | Billionaire Boys Club | Քուինտանա |
2018 | ֆ | «Այդպես է ասել Չառլին» | Charlie Says | Մերի Բրյուներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://es.wikipedia.org/wiki/Robert_Pattinson
- ↑ Suki Waterhouse’s Sister Signs to Her Agency
- ↑ Suki Waterhouse shows some leg in sheer lace dress as she cosies up to Burberry hunk George Barnett at fashion bash
- ↑ Exclusive: Suki Waterhouse For Redken
- ↑ Suki Alice Waterhouse
- ↑ Suki Waterhouse Heats Up GQ With Steamy Spread
- ↑ Suki Waterhouse Joins Divergent Sequel Insurgent—Find Out Which Character She’ll Play!
- ↑ Suki Waterhouse Joins ‘Billionaire Boys Club’ Remake (EXCLUSIVE)
- ↑ McCoy, Frankie (2018 թ․ ապրիլի 4). «Ahead of his first solo album in five years, we get up close and personal with Miles Kane». Evening Standard (անգլերեն).
- ↑ Corriston, Michele (2015 թ․ մարտի 9). «Bradley Cooper and Suki Waterhouse Split». People (անգլերեն).
- ↑ Smithers Peckham, Tina (2017 թ․ հունվարի 16). «New Couple Alert? 'Rogue One' Star Diego Luna and Suki Waterhouse Spotted Kissing in Mexico». Entertainment Tonight (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուկի Ուոթերհաուս» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 5 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի կանայք
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի մոդելներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Մոդելներ այբբենական կարգով
- Ֆոտոմոդելներ