Jump to content

Վալերի Երմոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Երմոլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 6, 1951(1951-02-06) (73 տարեկան)

Վալերի Երմոլով (ռուս.՝ Вале́рий Никола́евич Ермо́лов, փետրվարի 6, 1951(1951-02-06)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1984)։ Պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է կորեերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ 1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1974-1980 և 1985-1989 թվականներին՝ ԿԺԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից.
  • 1993-1999 և 2006-2011 թվականներին՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Բուսանում (Կորեայի Հանրապետություն)։
  • 2011 թվականի հունիսից 2015 թվականի փետրվարը՝ ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2015 թվականի փետրվարի 18-ից 2019 թվականի հոկտեմբերի 25-ը՝ Մալայզիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականի հոկտեմբերի 18)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի փետրվարի 18)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի սեպտեմբերի 3)[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]