Չարլի Ուեբեր
Չարլի Ուեբեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Ջեֆերսոն Սիթի |
Կրթություն | Jefferson City High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և հնչյունավորող |
Համատեղ ապրող(ներ) | Լայզա Վայլ |
Չարլզ «Չարլի» Ալան Ուեբեր կրտսեր (անգլ.՝ Charles «Charlie» Alan Weber, Jr, սեպտեմբերի 20, 1978, Ջեֆերսոն Սիթի), ամերիկացի դերասան։ Հայտնի է իր՝ «Բաֆին՝ վամպիրների կործանիչ» հեռուստասերիալում Բեն Ուիլքինսոնի[1], «Անհաջողները» սերիալում Թոդի[2] և «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալում Ֆրենկ Դելֆինոյի դերերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Ալան Ուեբեր կրտսերը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ջեֆերսոն քաղաքում։ Վաղ մանկությունից զբաղվել է դերասանությամբ։ Ավագ դասարաններում դրամաներ է ուսումասիրել, բայց չի մասնակցել դպրոցական բեմադրություններին։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է քոլեջ, որը մեկ տարի անց թողել և 19 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք։ Սկսել է սովորել դերասանական արվեստ՝ մոդել աշխատելով, մինչև նրա կարիերան վեր է բարձրացել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի «Կոտրված սրտերի ակումբը» կատակերգության գլխավոր դերը կարելի է համարել նրա բեկումնային դերը։ Ուեբերը բազմաթիվ հեռուստասերիալներում է հանդես եկել, սակայն ամենահետաքրքիր դերերից մեկը երիտասարդ բժիշկ Բեն Ուիլքինսոնի դերն է «Բաֆին՝ վամպիրների կործանիչ» կուլտային շոուի հինգերորդ սեզոնում[1]։ Նրա կերպարը ընտել է վրեժխնդիր աստվածուհի Գլորիան՝ նա տիրացավ Բենի մարմնին՝ Ոչնչացնողին հասնելու համար։ Սեզոնի եզրափակչում նրա հերոսը մահանում է։ Ուեբերն այս շոուի մեջ նկարահանվել է 2000-2001 թվականներին։ 2004 թվականից նա «Դաժան խաղեր 3» ֆիլմում խաղացել է Բրեդ Փաթերսոնի դերը։
2003-2004 թվականներին նկարահանվել է «Այրի կնոջ սերը» ընտանեկան դրամայում Ջեյի դերում[3]։ Հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Դրյու Քերի շոու»-ն, «Կախարդվածները» «Ջորջիի կանոնը» և «Բժիշկ Հաուս»-ը։ Վերջերս դերասանը Մեթ Լանթերի հետ նկարահանվել է «Վամպիրական հիքի» կինո-պարոդիայի գլխավոր դերում, երկուսն էլ նկարահանվել են «90210. Նոր սերունդ» հեռուստասերիալում[4]։ Հարկ է նաև նշել MTV ալիքի «Անհաջողները» սերիալում նրա հայտնվելը, որտեղ դերասանը հանդես է եկել կանոնավոր դերով[2]։
2014 թվականին Ուեբերը ստանում է Շոնդա Ռայմսի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալի հիմնական դերերից մեկը[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ֆ | Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն | The Broken Hearts Club: A Romantic Comedy | սկսնակ |
2000 | ֆ | — | Warmth | մատուցողուհու պոտենցիալ ընկեր |
2000 | ս | Դրյու Քերի շոու | The Drew Carey Show | Բրեդ |
2000-2001 | ս | Բաֆին՝ վամպիրների կործանիչ | Buffy The Vampire Slayer | Բեն |
2001 | ս | Կախարդվածները | Charmed | արքայազն |
2002 | ֆ | Քայլող դիակներ | Dead Above Ground | Դիլոն Ջոնսոն |
2003 | ֆ | Գերեզմանափոր Գեյսին | Gacy | Թոմ Կովակ |
2003 | ֆ | Համբույր | The Kiss | Զիգ |
2003-2004 | ս | Այրի կնոջ սերը | Everwood | Ջեյ |
2004 | ֆ | Դաժան խաղեր 3 | Cruel Intentions 3 | Բրենտ Փաթերսոն |
2006 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Դեյմոն |
2006 | ս | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Գլեն |
2007 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Լու Պենինգտոն |
2007 | ս | C.S.I.. Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Կորի Արչֆիլդ |
2008 | ս | Կեղտ | Dirt | Իեն |
2009 | ս | Հնձվոր | Reaper | Խավյեր |
2010 | ս | Բժիշկ Հաուս | House, M.D. | Դեմիեն |
2010 | ֆ | Վամպիրական հիքի | Vampires Suck | Ջեկ |
2011 | ս | Սև պիտակ | Burn Notice | Ջեյքոբ Սթարքի |
2011 | ս | Մեծ Ջորջիա | State Of Georgia | Ջեբ |
2011 | ս | Ոսկորներ | Bones | Նոլան |
2012 | ս | Ճակատագրական գեղեցկուհիները | Femme Fatales | Էյս |
2012-2013 | ս | Անհաջողները | Underemployed | Թոդ |
2013 | ս | 90210. Նոր սերունդ | 90210 | Մարկ Հոլանդ |
2013 | ս | Պահեստ 13 | Warehouse 13 | Լիամ Նեպիր |
2013 | — | Battlefield 4 | ||
2014-2020 | ս | Ինչպես խուսափել սպանության համար պատժից | How to Get Away with Murder | Ֆրենկ Դելֆինո |
2016 | ֆ | Շրջափակում 3։ Պաշարման մեջ | Jarhead 3: The Siege | Օլբրայթ |
2017 | ֆ | Էքս պատրիոտ | ExPatriot | Բիլ Դոնովան |
2019 | ֆ | Կոյոտ լիճ | Coyote Lake | Մարիո |
2020 | ֆ | — | Adam Strange | Ադամ Սթրենջ |
2013 | ս | — | Acting for a Cause | տնօրեն Ռունի |
2020 | ֆ | Հետո։ Մաս 2 | After We Collided | Քրիստիան Վենս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Masters, Megan (2012 թ․ նոյեմբերի 1). «TVLine Items: Bold, Buffy Actors to 90210, Daily Show, Colbert Go Live on Election Night and More». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ 2,0 2,1 «'Underemployed's' Charlie Weber In Demand, Lands Recurring '90210' Role». 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Wieselman, Jarett (2012 թ․ հոկտեմբերի 22). «The Insider - You Must Know: Charlie Weber». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Goldberg, Lesley (2012 թ․ հոկտեմբերի 31). «'90210' Gives More Work to 'Underemployed's' Charlie Weber (Exclusive)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հնչյունավորողներ