Jump to content

PEN միջազգային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PEN միջազգային կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Հիմնադրվածհոկտեմբերի 21, 1921[1]
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Գլխավոր քարտուղարJennifer Clement?
ՀիմնադիրCatherine Amy Dawson Scott?[1]
Պարգևներ
Կայքpen-international.org(անգլ.)(իսպ.)(ֆր.)

PEN միջազգային կազմակերպություն (անգլ.՝ Pen International, մինչև 2010 թվականը հայտնի էր որպես International PEN)[2], գրողների, բանաստեղծների, լրագրողների համաշխարհային իրավապաշտպան, ոչ պետական կազմակերպություն, հիմնադրվել է Լոնդոնում, 1921 թվականին[3]` զարգացնելու աշխարհի տարբեր ծայրերից գրողների մտավոր համագործակցությունը։ Կազմակերպությունը ներկայացուցչություններ ու գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում։ Կազմակերպության այլ նպատակներից են. ընդգծել փոխադարձ համաձայնության և համաշխարհային մշակույթում գրականության զարգացման կարևորությունը, պայքարել արտահայտվելու ազատության համար և որպես ազդեցիկ ձայն օժանդակել ճնշված, բանտարկված, երբեմն անգամ` սպանված գրողների շահերը պաշտպանելիս։

Քեթրին Էմի Դյուսոն Սքոթ, PEN-ի համահիմնադիրներից

Առաջին PEN ակումբն ստեղծվել է Լոնդոնում, 1921 թվականին, Քեթրին Էմի Դյուսոն Սքոթի կողմից, Ջոն Գալսվորթիի հետ համատեղ։ Առաջին անդամներն էին Ժոզեֆ Կոնրադը, Էլիզաբեթ Քրեյգը, Ջորջ Բեռնարդ Շոուն և Հ. Գ. Ուելսը։ PEN-ը նախ «Poets, Essayists, Novelists (պոետներ, էսսեյիստներ, վիպասաններ)» բառերի հապավումն էր, իսկ հիմա այն համարվում է «Poets, Playwrights, Editors, Essayists, Novelists» (պոետներ, դրամատուրգներ, խմբագիրներ, էսսեյիստներ, վիպասաններ) բառերի հապավումը և ներառում է գրողների գրականության ցանկացած ուղղությունից, ինչպես, օրինակ, լրագրողներին կամ պատմաբաններին[4]։

Կազմակերպությունն ունի հետևյալ նպատակները.

  1. Զարգացնել մտավոր համագործակցություն գրողների միջև
  2. Ստեղծել գրողների համաշխարհային համայնք, որը կբարձրացնի գրականության դերը համաշխարհային մշակույթի զարգացման մեջ
  3. Պաշտպանել գրականությունը ժամանակակից տարբեր վտանգներից, որոնք առկա են այսօր աշխարհում։

PAN-ի վերջին նախագահներից են եղել Ալբերտո Մորավիան, Հայնրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Հոմերո Արիդջիսը, Ժիրի Գրուշան և Ջոն Ռալսթոն Սաոլը։ Այսօր կազմակերպության նախագահը Ջենիֆեր Քլիմենթն է։

Կառուցվածք և կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

PEN-ի գլխամասը Լոնդոնում է։ Կազմակերպության մասնաճյուղեր կան աշխարհի ավելի քան 100 երկրներում, որոնցից յուրաքանչյուրը բաց է գրողների, լրագրողների, թարգմանիչների, պատմաբանների և գրական ոլորտում ներգրավված այլ անձանց համար, անկախ ազգային պատկանելությունից, ռասայից, մաշկի գույնից կամ կրոնական պատկանելությունից։ Այն ոչ պետական կազմակերպություն է և պաշտոնական խորհրդատվական հարաբերություններ ունի UNESCO-ի և Հատուկ խորհրդատվական կարգավիճակ` ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի հետ։

PEN խարտիան հիմնված է կազմակերպության Միջազգային կոնգրեսներով ընդունված բանաձևերի վրա։ Խարտիայի ընդհանուր դրույթներն են[5].

Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է ընդհանուր լինի բոնլոր մարդկանց համար, անկախ քաղաքական կամ միջազգային փոփոխություններից։

Բոլոր իրավիճակներում, և հատկապես` պատերազմի ժամանակ արվեստի գործերն ու գրադարանները, մարդկության ժառանգությունը պետք է հեռու մնան ազգային կամ քաղաքական «խարդավանքներից»։

PEN-ի անդամները պետք է մշտապես օգտագործեն իրենց ունեցած ազդեցությունը ի նպաստ ազգերի միջև փոխհամագործակցության և փոխադարձ հարգանքի, նրանք պարտավորվում են ամեն ինչ անել` նվազեցնելու ռասայական, դասային ու ազգային ատելությունը` նպատակ ունենալով ապրել ավելի խաղաղ աշխարհում։

PEN-ը պաշտպանում է գաղափարների առանց խոչընդոտների տարածումը մի ազգի շրջանակներում կամ ազգերի միջև, և կազմակերպության անդամները երաշխավորում են դիմակայել խոսքի ազատության ցանկացած ճնշման իրենց երկրում և համայնքում, ինչպես նաև` ամբողջ աշխարհում, որտեղ դա հնարավոր է։

PEN-ը հայտարարում է իր աջակցությունը ազատ մամուլին և դեմ է գրաքննությանը խաղաղ ժամանակներում։

Բանտարկված գրողների կոմիտե

[խմբագրել | խմբագրել կոդը]

PEN միջազգային կազմակերպության բանտարկված լրագրողների կոմիտեն[6] աշխատում է ամբողջ աշխարհում բանտարկված գրողների համար։ Այն հիմնադրվել է 1960 թվականին[7] ի պատասխան բանտարկված գրողների ձայները լռեցնելու աճող փորձերին։ Բանտարկված գրողների կոմիտեն ամեն տարի ուսումնասիրում է ավելի քան 900 գրողների գործեր, ում բանտարկել են, տանջանքների ենթարկել, սպառնացել, ում հանդեպ հարձակում է եղել և ում սպանել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Այն երկու տարին մեկ տպագրում է դեպքերի ցանկ[8]` փաստելով խոսքի ազատության ոտնահարման դեպքերն ամբողջ աշխարհում։

Կոմիտեն նաև համակարգում է PEN-ի անդամների արշավները, որոնք նպատակ ունեն վերջ տալու այս հարձակումներին և ամբողջ աշխարհում խոսքի ազատության ոտնահարմանը[9]։ PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեն 90 ոչ պետական կազմակերպություններից կազմված Արտահայտման ազատության միջազգային գլոբալ ցանցի հիմնադիր անդամ է. վերջինս ուսումնասիրում է գրաքննությունն աշխարհի տարբեր երկրներում ու պաշտպանում է լրագրողների, գրողների, համացանցի օգտատերերի և բոլոր այն մարդկանց իրավունքները, ում արտահայտվելու ազատությունը ոտնահարվում է[10]։

2016 թվականի հունվարի 15-ին PEN-ը միացել է Freemuse և Մարդու իրավունքների համար միջազգային արշավին Իրանում` դեմ արտահայտվելով երաժիշտներ Մեհդի Ռաջաբիանի և Յուսեֆ Էմադիի, կինոռեժիսոր Հուսեյն Ռաջաբիանի 2013 թվականի ձեբակալությանն ու 2015 թվականի դատապարտմանը և կոչ անելով Իրանի արդարադատությանն ու իշխանության մյուս ներկայացուցիչներին հանել նրանց դեմ կիրառվող պատժամիջոցները[11]։

  • Հոմերո Արիդջիս
  • Քարմեն Արիսթեգի
  • Մարգարեթ Աթվուդ[12]
  • Թոմաս Գ. Բերջին
  • Հեյնիխ Բոլ
  • Ջորջ Լուիս Բորջես
  • Մարսելո Մորաես Կատանո
  • Ջ. Մ. Քոեթզե
  • Ժոզեֆ Քոնրադ
  • Էլիզաբեթ Քրեյգ
  • Սիդնի Դարք
  • Հերման Ֆրիդման
  • Նադինե Գորիմեր
  • Գլորիա Գուարդիա
  • Մարիո Վարգաս Լլոսա
  • Ռոբի Մաքալեյ
  • Թոմաս Ման
  • Պրեգրադ Մատվեևիչ
  • Արթուր Միլլեր
  • Չարլզ Լանգբրիջ Մորգան
  • Թոնի Մորիսոն
  • Օկտավիո Փազ
  • Հարոլդ Փինթեր
  • Ջ. Կ. Ռոուլինգ[13]
  • Միշել Սքամել
  • Ջորջ Բեռնարդ Շոու
  • Ուիլյամ Քթեյրոն
  • Լուիզա Վալենզուելա
  • Հ. Գ. Ուելս
PEN International-ի նախագահներ
Ջոն Գալսվորթի 1921–1932
Հ. Գ. Ուելս 1932–1935
Ջուլս Ռոմեինս 1936–1939
Նախագահական խորհուրդ պատերազմի ժամանակ։ Դենիս Սորթ, Ֆրենսիս Մյուրիք, Թորնթոն Վայլդեր, Հու Շի 1941–1946
Մաուրիս Մաեթերլինք 1947–1949
Բենեդետո Քրոք 1949–1953
Չարլզ Լեմբրիջ Մորգան 1954–1956
Անդրե Շամսոն 1957–1959
Ալբերտո Մորավիա 1960–1962
Վիկտոր Է. վան Րիսլանդ 1963–1965
Արթուր Միլլեր 1966–1969
Պիեռ Էմանուել 1970–1971
Հենրի Բոլ 1972–1973
Վ. Ս. Փրիթչեթ 1974–1976
Մարիո Վարգաս Լլոսա 1977–1979
Փեր Վաթսբերգ 1979–1986
Ֆրենսիս Քինգ 1986–1989
Ռենե Թավերներ 1989, մայիս-նոյեմբեր
Փեր Վասթբերդ նոյեմբեր 1989 – մայիս 1990
Ջիորջի Կոնրադ 1990–1993
Ռոնալդ Հարվուդ 1993–1997
Հոմերո Արիդջիս 1997–2003
Ջիրի Գրուսա 2003–2009
Ջոն Ռալսթոն Սոլ 2009–2015
Ջենիֆեր Քլեմենթ 2015–մինչև հիմա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 956.
  2. «Our History». PEN International. 1995 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  3. Robert Halsband (1968 թ․ հունվարի 10). «LeRoi Jones Sentence – Free Preview – The New York Times». Select.nytimes.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Our History PEN International». www.pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  5. "PEN International CHARTER"
  6. «PEN International – Writers in Prison Committee». Pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. PEN condemns persecution of writers in Vietnam Արխիվացված 18 Հունիս 2007 Wayback Machine
  8. «PEN International – Case List». Pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  9. «PEN International – Campaigns». Pen-international.org. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Our Network». IFEX. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  11. «Iran: Drop Charges Against Filmmaker and Musicians PEN International». www.pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  12. «Margaret Atwood at Western». Usc.uwo.ca. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «JK Rowling writes prequel for PEN». BBC News. 2008 թ․ հունիսի 11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PEN միջազգային կազմակերպություն» հոդվածին։