Jump to content

Սրբոսյեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբոհատ

Սրբոսյեկ (խորվ.՝ Srbosjek, բառացի՝ սերբեր հատող, սերբահատ), կոպիտ կաշվե ձեռնոցի մեջ ներառված դաշույնի շեղբ։

Օգտագործել են խորվաթ ուստաշները (խորվաթական ֆաշիստներ)[1][2][3]։ Երախկալի փոխարեն ձեռնոց է։ Շեղբը հասատված ձև չի ունեցել։ օգտագործվել են և ձևափոխված մանգաղ, և 30 սմ-ից երկար գործարանային դաշույնի շեղբեր։ 1926 թվականից արտադրել է գերմանական «Զոլինգեն» ընկերությունը «Դանակ խրձերի համար» (գերմ.՝ Garbenmesser) անունով։

Սրբոսյեկի նոր տարբերակը նախագծվել է Անտե Պավելիչի խորվաթական կառավարության հատուկ մրցույթից հետո, որում քննարկվում էր, թե ինչպիսի դաշույն սարքել, որով դահիճը կարողանա սպանել արագ և արդյունքում չհոգնի[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորվաթական կառավարության պատվերով գերմանական Զոլինգեն քաղաքում պատրաստվում է այս դանակների մեծ թվաքանակ։ Սրբոսյեկերը օգտագործվել են Յասենովաց համակենտրոնացման ճամբարում և այլ նմանատիպ վայրերում սերբերի զանգվածային սպանությունների համար[1][2][3]։ Այս դանակները կաշվե մասի վրա հաճախ ունեին «Գրավիզո» (գերմ.՝ Gräwiso, Գրեյֆրաթ եղբայրների գերմ.՝ Gräfrath Gebrüder) դրոշմը[4], որի պատճառով էլ հաճախ դրանց անվանում են «Գրավիզո դանակ»։

Յասենովաց համակենտրոնացման ճամբարում սրբոսյեկով սպանելու մրցումներ էին անցկացնում։ Ամերիկացի քննիչ Բլյում Հովարդի տվյալներով նման մրցումներից մեկի հաղթողն է եղել ոմն Պետար Բրզիցա, որ մեկ գիշերվա ընթացքում 1360 սերբ է մորթել[5] (այլ տվյալներով՝ 1300[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Jasenovacki logor smrti, Nikola Nikolic, 1948
  2. 2,0 2,1 2,2 Takozvana NDH, Dr Mladen Colic, Deltapres, Beograd, 1973
  3. 3,0 3,1 Vatikan i Jasenovac, Vladimir Dedijer, Dokumenti (Beograd, 1987)
  4. «Գրեյֆրաթ եղբայրների դրոշմը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  5. Wanted ! : The Search for Nazis in America, Howard Blum, Quadrangle/New York Times Book Co. 1977
  6. «The Career of Andrija Artukovic». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.