Jump to content

Ֆրա Անջելիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անջելիկոից)
Ֆրա Անջելիկո
իտալ.՝ Fra Angelico
Ի ծնեիտալ.՝ Guido di Pietro
Ծնվել էոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400
ԾննդավայրՎիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2]
Վախճանվել էփետրվարի 18, 1455(1455-02-18)[2][3][4][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[5][1][2]
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունԻտալիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և գծագրող
ՈճԻտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[5]
Ժանրհոգևոր արվեստ[6]
Թեմաներpainter and varnisher?
Ուշագրավ աշխատանքներCortona Triptych?, Կապելլա Նիկկոլինա, Fiesole Altarpiece?, Սան Մարկոյի զոհասեղան և Ավետում (Ֆրա Անջելիկո, Պրադո)
ՈւսուցիչԼորենցո Մոնակո, Gherardo Starnina? և Ambrogio di Baldese?
ԱշակերտներZanobi Strozzi? և Բենոցո Գոցոլի
 Fra Angelico Վիքիպահեստում

Ֆրա Անջելիկո (ծնյալ Գվիդո դի Պիետրո[7]), (ոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400, Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2] - փետրվարի 18, 1455(1455-02-18)[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[5][1][2]), Վաղ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Ջորջո Վազարիի «Նկարիչների կյանքը» գրքում ներկայացված է որպես «հազվագյուտ և կատարյալ տաղանդի տեր արվեստագետ»[8]։

Իր ժամանակակիցներին նա հայտնի էր Fra Giovanni da Fiesole (Եղբայր Ջովանի Ֆիեզոլեից) և Fra Giovanni Angelico (Հրեշտակային եղբայր Ջովանի) անուններով։ Արդի իտալերենում նրան անվանում են Beato Angelico (Երանելի և հրեշտակային անձ)[9]։

1982 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդ պապը հռչակեց նրան beatification[10]՝ ի գնահատումն նրա սրբակենցաղ կյանքի, և այդպիսով պաշտոնական ձևակերպում տվեց "Երանելի" տիտղոսային մականվանը։ Նա ներառված է կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակված սրբերի ու երանելիների ցանկում[11] որպես Beatus Ioannes Faesulanus, cognomento Angelicus—"Երանելի Ջովանի Ֆիեզոլեից՝ մականվանյալ Հրեշտակային": Համարվում է նկարիչներին հովանավորող սուրբը։

Վազարին Ֆրա Անջելիկոյի մասին գրել է, որ «անսահման գովեստի է արժանի այս սուրբ հայրը, ով իր գործերում ու խոսքերում եղել է չափազանց համեստ, խոնարհ, և ում նկարներն արված են այդքան մեծ հմտությամբ ու բարեպաշտությամբ»"[8]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վիկիոյում (Տոսկանա)։ Եղել է Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի վանահայրը։ Սկզբում ստեղծագործել է որպես մանրանկարիչ։ 1420–ական թվականներին կրել է ուշ գոթական գեղանկարչության ազդեցությունը։

Անջելիկոյի արվեստը ներթափանցված է քվաթրոչենտոյի դարաշրջանին բնորոշ լուսավոր քնարականությամբ։ Գլխավոր գործերից են՝ «Մադոննա դելլա Ստելլա»–ն (1430–1433), Լինայուոլի եռանկարը (1433), «Մադոննա Աննալենա»–ն (բոլորն էլ՝ Սան Մարկո վանքում, այժմ՝ Անջելիկոի թանգարան), «Մարիամի թագադրումը» (մոտ 1434-1435 թվականներ, Լուվր, Փարիզ), ինչպես և որմնանկարներ՝ նախկին Սան Մարկո վանքում (1438-1445), Նիկողայոս V կապելլայում (Վատիկան, 1445-1448)։ Մահացել է փետրվարի 18-ին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hood, William. Fra Angelico at San Marco. Yale University Press, 1993. 9780300057348
  • Morachiello, Paolo. Fra Angelico: The San Marco Frescoes. Thames and Hudson, 1990. 0-500-23729-8
  • Frederick Hartt. A History of Italian Renaissance Art, Thames & Hudson, 1970. 0-500-23136-2
  • Giorgio Vasari. Lives of the Artists. first published 1568. Penguin Classics, 1965.
  • Donald Attwater. The Penguin Dictionary of Saints. Penguin Reference Books, 1965.
  • Luciano Berti. Florence, the city and its Art. Bercocci, 1979.
  • Werner Cohn. Il Beato Angelico e Battista di Biagio Sanguigni. Revista d’Arte, V, (1955): 207–221.
  • Stefano Orlandi. Beato Angelico; Monographia Storica della Vita e delle Opere con Un’Appendice di Nuovi Documenti Inediti. Florence: Leo S. Olschki Editore, 1964.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 National Gallery of Art - Collection
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.metmuseum.org/toah/hd/fang/hd_fang.htm
  6. Union List of Artist Names
  7. Metropolitan Museum of Art
  8. 8,0 8,1 Giorgio Vasari, Lives of the Artists. Penguin Classics, 1965.
  9. Andrea del Sarto, Raphael and Michelangelo were all called "Beato" by their contemporaries because their skills were seen as a special gift from God
  10. Bunson, Matthew; Bunson, Margaret (1999). John Paul II's Book of Saints. Our Sunday Visitor. էջեր 156. ISBN 0-87973-934-7.
  11. Roman Martyrology—the official publication which includes all Saints and Blesseds recognised by the Roman Catholic Church

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Անջելիկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 434