Բանանց (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բանանց | ||
ադրբ.՝ Bayan | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
Համայնք | Դաշկեսանի շրջան | |
ԲԾՄ | 1000-1100 մ | |
Բնակչություն | 2047 մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| ||
Բանանց (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Բայան ադրբ.՝ Bayan), գյուղ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր (Կոշկար) գետի ձախ՝ հարավ-արևելահայաց ձորալանջին, Բանանց-Քարհատ և Սևանի ավազան տանող հնագույն ճանապարհին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա[1]։
Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակառակ Բանանցի բազմադարյան գոյության ու ըստ ամենայնի փառավոր անցյալի՝ գրավոր աղբյուրներում Բանանցի մասին պահպանված վկայությունները խիստ աղքատիկ են[1]։
Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։ Հայտնի է, որ այդ թվականին «...Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր...» մասնակցել էին ավելի վաղ (1453 թվական) ստեղծված մի Ավետարանի նորոգության գործին (նորոգող՝ Հովհաննես Շատախեցի)[3][4][5]։
19-րդ դարի վերջին գյուղը կալվածատերեր Հովսեփ-բեկ Տեր-Իսրայելյանցի և Հովսեփ Տեր-Հովսեփյանցի նստավայրն էր։ Նրանց էր պատկանում Աղխաչ (Շահդաղ) տեղամասը[6]։
1918-20 թվականներին թուրքական զավթիչների և մուսավաթական բանդաների դեմ մղված մարտերում աչքի են ընկել բանանցեցիներ գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանն ու Գրիգոր Օհանյանը (Թաթողլի)[7][8]։
Բանանցի մոտ պահպանված է եղել սեպագիր արձանագրություն[9]։
Գյուղում մեծ շուքով նշվում էր Վարդավառի տոնը[10]։
Բանանցը հարուստ էր ջրաղացներով։ Դրանք բոլորն էլ գործում էին Արթինաջրի ջրերով, ուստի տեղադրված էին ձորի ողջ երկայնքով[11]։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվան ծագումը ստուգաբանվում է որպես «բանանոց», այսինքն՝ «աշխատելու վայր»[12]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնվազն մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից մինչև գրեթե վերջին բռնագաղթը Բանանցը մշտապես եղել է ողջ երկրամասի առավել մարդաշատ բնակավայրերից մեկը։ Այդ են վկայում գյուղի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից մեզ հասած բազմաթիվ ընդարձակ գերեզմանոցները։ Դա են հաստատում նաև գյուղի տարածքում կանգուն կամ ավերակ եկեղեցիների ու մատուռների առատությունը[12]։
Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, առկա են միայն 19-րդ դարի սկզբներից։ Այդ տվյալների հավաքագրումն ու համադրումը հնարավորություն է ընձեռում արձանագրել մի իրողություն, ըստ որի ամբողջ 19-րդ դարում և մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բանանցի բնակչության թվաքանակն ընդհանուր առմամբ շարունակաբար աճել է[12]։
1989 թվականի հուլիսի 27-ին գյուղի վերջին բնակիչները ենթարկվեցին բռնագաղթի, որով և հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Բանանցում մարեց հայ կյանքը[12][13]։ Բռնագաղթի ենթարկված բանանցեցիները գլխավորապես բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում[14]։
Բանանցը հայտնի էր իր երկարակյացներով։ Նրանցից մեկը՝ Մուսունց հայը, վախճանվել էր 103 տարեկան հասակում։ Այդ կապակցությամբ գրում է «Մշակ» թերթը.
«Նորերս վախճանվեց բանանցի նահապետ Մուսունց Մնացական ապէրը հարիւր ու երեքամեայ հասակում։ Ծնվել է նա 1801 թ....»: Նրան թաղում են «...գիւղի մօտ գտնվող «Տատի սեռ» անունը կրող լեռան գագաթին, այն համոզմամբ, որ նա այն բարձրութիւնից կը պահպանէ գիւղը, բարեխօս կը լինի գիւղի համար Աստուծու առաջ...»[15] |
Բանանցաբնակ ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացուցակը.
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայ տուն | Հայ արական | Հայ իգական | Հայ ընդամենը | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
1804 | 51 | 100 | 80 | 180 | [16] |
1839 | 49 | 191 | 191 | 382 | [17] |
1845 | - | 477 | 414 | 891 | [18] |
1847 | - | 485 | 439 | 916 | [19] |
1849 | - | 509 | 438 | 947 | [20] |
1850 | 118 | 519 | 509 | 1028 | [21] |
1852 | - | 529 | 517 | 1046 | [22] |
1853 | - | 536 | 523 | 1059 | [23] |
1854 | - | 553 | 527 | 1080 | [24] |
1856 | - | 582 | 562 | 1144 | [25] |
1857 | - | 589 | 579 | 1168 | [26] |
1858 | - | 595 | 582 | 1177 | [27] |
1860 | - | 599 | 584 | 1183 | [28] |
1861 | - | [29] | |||
1863 | - | [30] | |||
1864 | - | [31] | |||
1865 | 103 | [32][33] | |||
1866 | 146 | [34] | |||
1872 | - | [35] | |||
1873 | - | [36] | |||
1874 | - | [37] | |||
1875 | - | [38] | |||
1876 | - | [39] | |||
1877 | - | [40] | |||
1878 | - | [41] | |||
1881 | - | [42] | |||
1882 | - | [43] | |||
1883 | - | [44] | |||
1885 | - | [45] | |||
1886 | 174 | 1135 | 860 | 1995[46] | [47] |
1887 | - | [48] | |||
1888 | - | [49] | |||
1889 | - | [50] | |||
1890 | - | [51] | |||
1891 | - | [52] | |||
1892 | - | [53] | |||
1893 | - | [54] | |||
1894 | - | [55] | |||
1897 | - | [56] | |||
1898 | - | [57] | |||
1899 | - | 1382 | 1316 | 2698 | [58] |
1900 | - | 1390 | 1333 | 2723 | [59] |
1901 | - | 1436 | 1365 | 2801 | [60] |
1902 | - | 1431 | 1384 | 2815 | [61] |
1905 | - | 1448 | 1392 | 2840 | [62] |
1906 | - | 1516 | 1412 | 2928 | [63] |
1907 | - | - | - | 2310 | [64] |
1908 | 262 | 1156 | 930 | 2086[65] | [66] |
1909 | - | 1462 | 1394 | 2856 | [67] |
1910 | - | 1203 | 971 | 2174 | [68] |
1912 | - | 1508 | 1423 | 2931 | [69] |
1914 | - | - | - | 2390 | [70] |
1917 | 400 | - | - | 2596 | [71] |
1976 | - | - | - | 1675 | [72] |
1989 հուլիսի 27-ից | չկա | չկա | չկա | չկա | [13] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործել է յոթ երկաթաձուլարան[73]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանանցի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1863 - 1866 թթ.)
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Միխայիլի Իսրայելյան[74] (ծ. 1951) - Բանանց ՖԱ նախագահ։
- Մելիք Գալուստի Մելիքյան (1868 - 1908) - հեղափոխական[75]։
- Ասյա Վանյան[76],
- Արշակ Տոնյան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր։
- Մարտիրոս Բադալյան, հայ նկարիչ։
- Նարցիս Շահլամյանց, հայ դերասան, երաժիշտ։
Արմատներով բանանցեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտեմ Տերյան (ru), հայ ըմբշամարտիկ։
Արտաքին հղումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանանցը ՀՃՈՒԿ-ի կայքում (անգլ.)
- Բանանցը GEOnet Names Server կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- Բանանցի անավարտ պատմությունը(չաշխատող հղում) (ռուս.)
- ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԲԱՆԱՆՑԵՑԻՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՂԲՅՈՒՐ – ՀՈՒՇԱՐՁԱՆ Արխիվացված 2012-12-29 Wayback Machine
Տեսնայութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսանյութի Բանանցի մասին youtube.com կայքում (1-ին մաս)
- Տեսանյութի Բանանցի մասին youtube.com կայքում (2-րդ մաս)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорян Р. Боль моя, Бананц. Ереван, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138
- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «17-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երևան, 1978, էջ 186
- ↑ «Ցուցակ ձեռագրաց», հ. Բ, Երևան 1970, ձեռ. N 10669
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 279
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 32-33
- ↑ Գ. Օհանյանի մասին տես՝ «Հայաստանի Հանրապետություն», 1995, N 199, էջ 4։ «Գարդմանք», 1998, N 6 (11)
- ↑ «Կրթությունը և գիտությունը Արցախում», 2001, N1-2, էջ 84
- ↑ Тер-Аветисян С., Памятники древности Карабаха и скифская проблема, Тифлис, 1934, с. 11
- ↑ Տէր-Միքայէլեան Ս., Վարդավառի տօնը Բանանցում, «Արձագանք», 1884, N 30, էջ 449
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 158
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138-192
- ↑ 13,0 13,1 Դանիելյան Ա., Բանանցն աչքիս առաջ դատարկվեց, «Գարդմանք», 1996, N 3, էջ 1
- ↑ Չալումյան Մ., Բռնագաղթված բանանցեցիները Հայաստանում, «Գարդմանք», 1996, N 3
- ↑ «Մշակ», 1903, N 162, էջ 2
- ↑ “Акты, собранные Кавказскою археологическою коммиссиею”, т. II, Тифлис, 1868, с. 596
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 33-34
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 4-5
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 96-97
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 96-97
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 110
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3819, թ. 106-107
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 16-18
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 68-69
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3828, թ. 112
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 74-75
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 41-42
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 108-109
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 15-16
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 23-24
- ↑ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 49-50
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 57
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 62-63
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 39-40
- ↑ ”Кавказский календарь на 1886 г.”, Тифлис, 1885, с. 124
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 44-45
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 57-58
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 54-55
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 22-23
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 27-28
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 30
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 56-57
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29
- ↑ Վիճակագրական մեկ այլ տվյալով նույն թվականին գյուղն ունեցել է 272 տուն (տես՝ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2)
- ↑ “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 78-79
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 73
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3883, թ. 131
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 226-227
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 150
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 149
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 121
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 77-78
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 174-175
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 147-148
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 169
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 126-127
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 91-92
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 97-98
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 23-24
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 266-267
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 24
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 240, թ. 2
- ↑ Ի դեպ, նույն թվականին գյուղն ունեցել է 2070 բնակիչ (տես՝ ”Кавказский календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 201)
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 10
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, Պ56, ց. 18, գ. 764, 117
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 57-58
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 62-63
- ↑ ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 98
- ↑ Ավետիսյան Մ. Մ., Տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին, «Բանբեր Հայաստանի Արխիվների», 1991, N 3, էջ 166
- ↑ «Ադրբեջանական սովետական հանրագիտարան», հ. 1, Բաքու, 1976, էջ 541
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 147
- ↑ «Բանանց» ՖԱ պաշտոնական կայք(ռուս.)
- ↑ Խորհրդային մեծ հանրագիտարան, 1950 հրատ., հատոր 27, էջ 99(ռուս.)
- ↑ Ванян Ася
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 271)։ |