Jump to content

Տղվարչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թքուարչալից)
Քաղաք
Տղվարչել
Тҟәарчал
ტყვარჩელი
Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՀամայնքՏղվարչելի շրջան
Տվյալ կարգավիճակում1942 թվականից
Մակերես16,85 կմ²
Կլիմայի տեսակխոնավ, մերձարեւադարձային
Խոսվող լեզուներաբխազերեն, ռուսերեն
Բնակչություն5013[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ7200
Ավտոմոբիլային կոդABH
Տղվարչել (Վրաստան)##
Տղվարչել (Վրաստան)
Տղվարչել (Աբխազիա)##
Տղվարչել (Աբխազիա)

Տղվարչել (վրաց.՝ ტყვარჩელი, աբխազ.՝ Тҟәарчал), քաղաք Աբխազիայի Ինքնավար Հանրապետության։ Տղվարչելի շրջանի վարչական կենտրոնն է։

Ղալիձղա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 24800 բն․ (1975)։ Կա քարածխի արդյունահանում, հարստացուցիչ ֆաբրիկա, շինանյութերի գործարան, երկաթբետոնե շինվածքների արտադրություն, ՊՇԷԿ։ Տ․ բալնեոլոգիական առողջարան է։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 20 °C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –6 °C), տարեկան տեղումները՝ 2000 մմ։ Բուժիչ միջոցները թույլ ռադիոակտիվ հանքային աղբյուրներն են՝ հետևյալ բաղադրությամբ․ ... (օգտագործվում է լոգանքների համար)։ Բուժվում են հենաշարժական ապարատի և նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղվարչել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22