Jump to content

Տարտյուֆ կամ Խաբեբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարտյուֆից)
Տարտյուֆ կամ Խաբեբան
ֆր.՝ Le Tartuffe ou l'Imposteur
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՄոլիեր
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1664
Առաջին ներկայացում1664
Առաջին
ներկայացման վայր
Վերսալի պալատ
ԿերպարներTartuffe?, Orgon?, Valère?, Madame Pernelle?, Elmire?, Dorine?, Cléante?, Mariane?, Damis?, Laurent?, Argas?, Flipote?, Monsieur Loyal? և A King's Officer/The Exempt?
Հրատարակվել է1669
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/moliere/tartuffe/tartuffe.html
 Tartuffe

Տարտյուֆ կամ Խաբեբան, Մոլիերի կատակերգական պիեսը, որը գրվել է 1664 թվականին։ Այն ամբողջ աշխարհի թատրոնների բեմերում լայնորեն բեմադրվել է և մինչ օրս պահպանվում է խաղացանկերում։

Իրադարձությունները տեղի են ունենում Փարիզում՝ Օրգոնի տանը։ Տարտյուֆ անունով մի երիտասարդ տան տիրոջ նկատմամբ վստահություն է նվաճում։ Պարոն Օրգոնը իր հյուրին համարում է այնպես, կարծես հրաշք լինի՝ երիտասարդ, կրթված, համեստ, ազնիվ, բարեպաշտ, անշահախնդիր։ Օրգոնը ընտանիքի անդամներին համարում է ապերախտ՝ մեղքի մեջ ընկղմված մարդկանց, ովքեր փորձում են ապացուցել, որ Տարտյուֆն այնքան էլ սուրբ չէ, ինչպես փորձում է իրեն ներկայացնել։ Տարտյուֆի իրական էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ Օրգոնը անզգուշաբար վստահում է նրան խռովարարների դրամարկղը և իր տունը, ամբողջ ունեցվածքը, գրանցում է նրա անունով։ Միայն թագավորի (ենթադրվում է Լյուդովիկ XIV-ն է) հրաշալի միջամտությամբ արդարությանը վերականգնվում է ավարտից հինգ րոպե առաջ, ինչն էլ թույլ է տալիս ներկայացմանը մնալ որպես կատակերգություն։ Տարտյուֆը պատժվում է, Օրգոնը ներվում է, նրա ընտանիքին է վերադարձվում տունը և ունեցվածքը։

Գործող անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տիկին Պերնել, Օրգոնի մայրը
  • Օրգոն, Էլմիրայի ամուսինը
  • Էլմիրա, Օրգոնի կինը
  • Դամիս, Օրգոնի որդին
  • Մարիանա, Օրգոնի դուստրը, սիրահարված է Վալերային
  • Վալեր, երիտասարդ, ով սիրահարված է Մարիանային
  • Քլեանթ, Էլմիրայի եղբայրը, Օրգոնի աներձագը
  • Տարտյուֆ, կեղծ սուրբ
  • Դորինա, Մարիանայի աղախինը
  • Ֆլիպոտա, Տիկին Պերնելի աղախինը
  • Պարոն Լոյալ, դատական պրիստավ (ֆր.՝ loyal, օրինական)։ Մոլիերը դիտմամբ է տալիս այս անունը Տարտյուֆի կաշառված մարդուն։
  • Սպա

Բեմականացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1-ին խմբագրություն, բեմականացվել է 1664 թվականին, (3 գործողությունը, «Տարտյուֆ կամ Կեղծավորը»),
  • 2-րդ խմբագրություն, բեմականացվել է 1667 թվականին, (5 գործողությունը, «Խաբեբան»),
  • 3-րդ խմբագրություն, բեմականացվել է 1669 թվականին, (5 գործողությունը, «Տարտյուֆ»)։

Առաջին խմբագրմամբ ներկայացումը բեմադրվել է Մոլիերի թատերախմբի կողմից 1664 թվականին մայիսի 12-ին Վերսալում, 2-րդ խմբագրմամբ՝ 1667 թվականին օգոստոսի 5-ին «Պալե Ռոյալ» թատրոնում, իսկ 3-րդ խմբագրմամբ բեմադրվել է 1669 թվականին օգոստոսի 5-ին։

Առաջին հրատարակումը եղել է 1669 թվականին Փարիզում։

Թարգմանություններ ռուսերեն լեզվով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տարտյուֆ կամ Կեղծավորը», Ի․ Կրոպոտով, 1757 թվական, Մոսկվա։
  • «Տարտյուֆ», Ն. Ի. Խմելնիցկի, 1789 թվական։
  • «Տարտուֆ կամ խաբեբան», Մ. Լ. Լոզինսկի, Ժ․ Բ. Մոլիերի հատոր 1, 1957 թվական, Մոսկվա։

Բեմադրություններ Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բեմադրությունը ռուսական բեմում ներկայացվել է 1757 թվականի նոյեմբերի 22-ին Պետերբուրգում, իսկ 1767 թվականին ապրիլի 21-ին Մոսկվայում։

  • 1968, Տագանկայի թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Յուրի Լյուբիմով։
  • 2004, Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն, ռեժիսոր՝ Նինա Չուսովա։
  • 2006, Լենկոմ թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոյեվ։
  • 2008, Վոլոգդայի դրամատիկական թատրոն (Վոլոգդա), ռեժիսոր՝ Զուրաբ Նանոբաշվիլի։
  • 2008, Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին (Սանկտ-Պետերբուրգ), ռեժիսոր՝ Անդրեյ Անդրեյեվ։
  • 2010, Աստրախանի դրամատատիկական թատրոն (Աստրախան), ռեժիսոր՝ Ստանիսլավ Տատուշեվ։
  • 2011, Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայի վրա (Մոսկվա), ռեժիսոր՝ Պավել Սաֆոնով։
  • 2011, Կրասնոյարսկի Պուշկինի անվան դրամատատիկական թատրոն (Կրասնոյարսկ), ռեժիսոր՝ Ռոման Ֆեոդորի։
  • 2014, Պոկրովկայի թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Սերգեյ Պոսելսկի։
  • 2014, Վոլգայի դրամատիկական թատրոն (Վոլգա), ռեժիսոր՝ Ալեքսանդր Մայնին։
  • 2015, Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Բրիջիտ Ժակ-Վաժման։
  • 2016, Ստանիսլավսկու անվան Էլեկտրո թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Ֆիլիպ Գրիգորյան։
  • 2016, Նիժնի Տագիլի դրամատիկական թատրոն (Նիժնի Տագիլ), ռեժիսոր՝ Ռենատ Ֆազլեեվ։
  • 2017, Անդրբայկալի շրջանային դրամատիկական թատրոն (Չիտա), ռեժիսոր՝ Նիկոլայ Գադոմսկի։
  • 2018, Փոքր թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Վլադիմիր Դրագունով։
  • 2020, Տագանկայի թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Յուրի Մուրավիցկի[1]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1926, «Tartuffe» (Գերմանիա), ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու։
  • 1965, «Tartuffe» (Բելգիա)։
  • 1971, «Tartuffe» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Մարսել Քրավեն։
  • 1984, «Le tartuffe» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ժերար Դեպարդիե։
  • 1987, «Tartuffe» (Նորվեգիա), ռեժիսոր՝ Օլա Բ. Յոհանսեն։
  • 1989, «Тартюф», ֆիլմ ներկայացում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։ Բեմադրել է Անատոլի Էֆրոսը։
  • 1992, «Тартюф», ռեժիսոր՝ Յան Ֆրիդ։ Գլխավոր դերերում է՝ Միխայիլ Բոյարսկի։
  • 1998, «Tartuffe ou L’imposteur» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ժորժ Բենսուսան։ Գլխավոր դերերում է՝ Ֆիլիպ Տորետոն։

Մոլիերի ներկայացման վարիացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիեր Օգյուստեն Բոմարշը 1792 թվականին ստեղծել է «Հանցագործ մայրը կամ երկրորդ Տարտյուֆ» պիեսը, որտեղ գլխավոր հերոսներից մեկի՝ Բեժեարսի կերպարի մեջ փորձել է կրկին վերարտադրել մոլիերյան հերոսի հատկանիշները։
  • Կարլ Գուցկովը 1847 թվականին ստեղծում է «Տարտյուֆի նախատիպը» Մոլիերի մասին պիեսը, որտեղ նրա կատակերգության գլխավոր հերոսը պիեսում բավականին նշանակալի դեր է խաղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lё Тартюф. Комедия / Театр на Таганке». tagankateatr.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гастроли театра КОМЕДИ ФРАНСЭЗ, 1954 թվական, Մոսկվա, Լենինգրադ, «Искусство» պետական հրատարակչություն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտյուֆ կամ Խաբեբան» հոդվածին։