Jump to content

Ավետարան ըստ Մարկոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս ավետարանիչ։
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Ավետարան ըստ Մարկոսի (հուն․՝ Κατά Μαρκον), Նոր Կտակարանի կանոնի երկրորդ գիրքը։ Չորս Ավետարաններից ամենակարճն է և գրվել է մյուսներից առաջ։ Հեղինակը, ըստ առաջին եկեղեցու վկայության, Հովհաննես Մարկոսն է, որի մասին ծանոթություններ ունենք «Առաքյալների գործերը» գրքից և առաքելական նամակներից (Կղ 4.10, Փլմ 24, Բ Տմ 4.11, Ա Պտ 5.13)։ Դեպի Երուսաղեմ, Կիպրոս և Պամփիլիա կատարած ճանապարհորդության ընթացքում Մարկոսն ուղեկցել է Պողոսին և Բառնաբասին։ Որոշ ժամանակ նա աշակերտել է նաև Պետրոս առաքյալին։

Մարկոսի Ավետարանն սկսվում է այն հաստատումով, որ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է։ Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես մեծ հեղինակության տեր մի անձի, որի իշխանությունը երևում է նրա ուսուցումներից, չար ոգիների վրա ունեցած ազդեցությունից և մարդկանց մեղքերը ներելուց։ Աստիճանաբար Հիսուսն ինքն իրեն հայտնի է դարձնում իր աշակերտներին, և որքան հայտնի է դարձնում իր Մեսիա լինելը, այնքան ավելի է խոսում իր չարչարանքների, մահվան և հարության մասին, որոնք պիտի տեղի ունենային Երուսաղեմում։ Հիսուսն ինքն իրեն կոչում է Մարդու Որդի, որն աշխարհ է եկել իր կյանքը տալու՝ մարդկությունը մեղքի կապանքներից ազատագրելու համար։

Մարկոսն իր Ավետարանում Հիսուսի պատմությունը մեզ ներկայացնում է առավելապես նրա կատարած գործերով, քան նրա խոսքերով և ուսուցումներով։ Հովհաննես Մկրտչի մասին կարճ ներածականից և Հիսուսի մկրտության և փորձության դրվագի համառոտ նկարագրությունից հետո Մարկոսն անմիջապես անցնում է Հիսուսի առաքելությանն ու նրա կատարած բժշկումներին։ Ժամանակի ընթացքում Հիսուսի հետևորդները հետզհետե ավելի լավ են հասկանում նրան, մինչդեռ, մյուս կողմից, նրա հակառակորդներն ավելի թշնամակամ դիրք են բռնում նրա հանդեպ։ Վերջին գլուխներում նկարագրված են Հիսուսի վերջին շաբաթը, հատկապես նրա խաչելությունը և հարությունը։

Մարկոսի Ավետարանը գործնական, պարզ ու արագ ոճով, բայց տպավորիչ կերպով է ներկայացնում Հիսուսին, այնպես որ յուրաքանչյուր ընթերցող, հռոմեացի հարյուրապետի նման, կարողանա գոչել. «Իսկապես որ այս մարդն Աստծու Որդին էր» (15.39)։

Մարկոսի ավետարանի առաջին էջը Սարգիս Պիծակի նկարազարդմամբ

Մարկոսի ավետարանի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին Հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]