Jump to content

բուրդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բուրդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ * bherdh- «կտրել» արմատից. հմմտ. հին հնդկերեն bardhaka «կտրելուկ, խուզելուկ», հունարեն πέρθω, πορθέω՝ «քանդել, ավերել, ամայացնել», հին իռլանդերեն bard «եզր»։

Գոյական

  1. կաթնասունների մազե ծածկը մորթի վրա
  2. Համշեն՝ ոչխարից և մի քանի այլ կենդանիներից խուզած մազը որպես թելացու
  3. այդ մազից պատրաստված թելը և կտորեղենը
  4. Սիվրիհիսար՝ նարնջի արտաքին կեղևի և միջուկի միջև գտնվող սպիտակ բարակ խավը
  5. (հեգն․) երեսի մազ
Հոմանիշներ
[խմբագրել]
  • (հզվդ․) գեղմ, ասր
  • գզաթ (գզած), կիզ(ն), պրոն (այծի), պուրակ
  • աղվամազ, ման (պտուղի)
  • շալ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. բուրդը թափել, տալ, բուրդն ուտել ֊
    1. խիստ նիհարել, մաշվել
    2. սնանկանալ
  2. բուրդ ծեծել ֊ փայտե ամուր ճիպոտով բրդին հարվածել՝ կոշտերը և թաղկուճները փափկացնելու համար
  3. բուրդը քամուն տալ ֊ սաստիկ ծեծել, խոշտանգել, անպատվել
  4. բուրդը գզել ֊
    1. խոշտանգել, ծեծել, բզկտել ◆ Աբա գըժվիլ իմ, ուզում իք՝ բուրթըս գզիլ տա։ (Գրիգոր Զոհրապ)
    2. խիստ նախատել, անպատվել
  5. բանը բուրդ է -
  6. Կարին՝ բրդին տալ - զանազան կեղծ խոսքերով համոզել՝ խաբել, շողոքորթել ◆ Խեղճ մարթուն բրթին տվին, խափեցին, ձուկը աժան-աժան առան։
  7. բուրդ աղնել -
    1. Մալաթիա՝ վատ՝ անճաշակ նվագել ◆ Երբ նվագածուները անախորժ եղանակներ կածեն, կըսեն՝ բուրդ կաղնեն։ Արշակ Ալպոյաճյան
    2. Առտիալ՝ աղքատանալ
  8. բուրդ դնել, բամբակ գզել -
    1. խիստ կշտամբել, բամբասել, նախատել ◆ Ապա նրանց ճանգը պիտիք ննգնի, վուր ձեր օխտեմեն գան, ու թե մե անդուր բան ասիք, բուրդ դնեն, բամբակ գզեն։ (Խաթաբալա)
    2. սաստիկ նեղել, տանջել ◆ Հոքաբարցուները վարժապետներին բուրթ դնում, բամբակ են գզում։ (Խաթաբալա)
    3. խիստ ծեծել, ջարդուխուրդ անել
  9. Սեբաստիա՝ բուրդ մորուք - տգետ, անուս (քահանա)
  10. Մալաթիա՝ բուրդ չարբոց - բուրդ թակելու ճիպոտ
  11. Բալու՝ բուրդը բամբակի փոխել - խիստ նախատել՝ հանդիմանել, ընկճել ◆ Քեզ ընանկ գզեց, օր բուրդդ բամպկի փոխեց։ (Ձեռագիր)
  12. բուրդը բարերար անել, բուրդը բարերարը հանել -
    1. սաստիկ ծեծել, ջարդ տալ ◆ Ղևոնդը լսի, իմ բուրդը բարերար կանի։ (Պերճ Պռոշյան)
    2. գզել, բզկտել
  13. բուրդը բարերարը ելնել - ջարդուխուրդ լինել, բզկտվել ◆ Արի այստեղից զգուշությամբ հեռանանք, եթե ոչ Բողուրը մեզ այնպես կբզկտե, որ բուրդերս բարերարը կելնի։ (Էմինեան ազգագրական ժողովածու)
  14. բուրդը բերանը անել - սաստիկ ծեծել
  15. Սեբաստիա՝ բուրդը բերանը մնալ - մեկի դեմ չարությամբ լցվել
  16. Սեբաստիա՝ բուրդը ջուրը գցել - գործը վատ վիճակի հասցնել
  17. բուրդը տալ, բուրդը վեր տալ -
    1. խեղճանալ, փառքից ընկնել, սնանկանալ ◆ Թաթոսը առաջվանը չի, բուրդը տվել ա։ Սահակ Ամատունի ◆ Նա բուրդը վեր ա տվե։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)
    2. պառավել
  18. Ակն՝ բուրդը տնկվել - կատաղել, բարկանալ ◆ Այս խոսքին վրա բրդներնիս տնկվեցավ։ (Հրաչյա Աճառյան)
  19. Պուրտ, Սեբաստիա՝ բուրդ ու բապուճ փախչել - ահաբեկված, խուճապահար փախչել ◆ Աբիսողոմ աղան բուրդ ու բապուճ փախավ մայրաքաղաքեն։ Հակոբ Պարոնյան
  20. Խոտուրջուր՝ բուրդ ու բզիկ անել - կտոր-կտոր, պատառ-պատառ անել
  21. Վան՝ բուրդք հանել -
    1. մազերը թափվել
    2. ծեծել

Աղբյուրներ

[խմբագրել]