Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին:
Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր:
Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես ուրանա, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր: Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին:
Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին (լուսանկարում) , Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»:
- ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության՝ հոկտեմբերի 1-ին Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իսրայելը։
- սեպտեմբերի 27-ին Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի Դահիե քաղաքում:
- սեպտեմբերի 21-ին հաստատվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, որի անդամներից երկուսը ֆրանսահայ՝ Աստրիդ Փանոսյան-Բուվեն և Գիյոմ Կասբարյանն են։
- սեպտեմբերի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի տղամարդկանց լավագույն թիմ։
- սեպտեմբերի 3-ին Պոլտավայի Ռազմական ինստիտուտի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։
- օգոստոսի 24-ին Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր, Տելեգրամ մեսենջերային հավելվածի և ՎԿ սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը, որը հետագայում գրավի դիմաց երկիրը չլքելու պայմանով ազատ է արձակվել։
- օգոստոսին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքը։ Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը բուժառուի մոտ գրանցել է անհայտ ծագման մենինգիտ:
- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աֆրիկյան կապկի ծաղիկ համաճարակը հայտարարել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ:
Վերջերս մահացածներ՝ Մարինա Ոսկանյանց • Արեգ Լուսինյան • Վյաչեսլավ Դոբրինին • Հասան Նասրալլահ • Մեգի Սմիթ • Գիվի Շահնազարի
Գիտե՞ք, որ․․․
- ․․․Հայաստանի վերին մակարդակի ազգային .am դոմենում գրանցված ամենաերկար դոմենն ունի 40 նիշ։
- ․․․1 կմ²-ից պակաս մակերեսով այս բնակավայրը (լուսանկարում) միայն մեկ փողոց ունի և գտնվում է ավելի քան 50 մետր բարձրությամբ և գրեթե մեկ կիլոմետր երկարությամբ բազալտային ժայռի վրա։
- ․․․այս գետի մինչև 9 մետր բարձրությամբ մակընթացային ալիքը գետի վրայով շարժվում է մինչև 40 կմ/ժ արագությամբ, ինչը երբեմն հանգեցնում է զոհերի։
- ...աշխարհի ամենամեծ և ամենայուրօրինակ ջրհորներից մեկը (լուսանկարում) գտնվում է Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում։
- ․․․Պրոգերիայի պաթոլոգիա ունեցող մարդիկ երկար չեն ապրում, բայց այս իտալացին բացառություն է եղել և ապրել է 28 տարի։
- ․․․500 տոննա կշռող այս «տարօրինակ քարը» (լուսանկարում) հազարավոր տարիներ իր «անհաստատուն» տեսքով վախեցնում է շրջակայքում հայտնվողներին։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
313 294 հոդված |
409 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վետերանների հուշեր
- Վիքին սիրում է հուշարձաններ
- Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1842 թ. – տեղի ունեցավ Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան։
- 1916 թ. – Սևաստոպոլում պայթեց «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը։
- 1921 թ. – Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից իր զորքերը հանելով Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստորեն թուրքերին տրվեց հայկական նոր կոտորածների հնարավորություն։
- 1925 թ. – մահացել է Արմենակ Եկարյանը, հայ ազատագրման շարժման գործիչ, 1915-ի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից (ծն. 1870 թ.)։
- 1968 թ. – ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացավ հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ։
- 1970 թ. – տեղի ունեցավ ԽՍՀՄ ամենահայտնի «ՍպորտԼոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը։
- 1971 թ. – ծնվել է Սնուփ Դոգը, ամերիկացի ռեփեր։
- 1982 թ. – Մոսկվալի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հաառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 66 մարդ, ևս 61-ը վիրավորվեցին։
- 1994 թ. – տպագրվեց «9-րդ հրաշալիք» թերթի առաջին համարը։
Օրվա պատկեր