Տակումի Մինամինո
Մինամինոն Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2018 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Իզումիսանո, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա | ||||||||
Հասակ | 172 սմ | ||||||||
Քաշ | 67 կգ | ||||||||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, վինգեր | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||||||||
Համար | 18 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
2007-2012 | Սերեսո Օսակա | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2012-2014 | Սերեսո Օսակա | 62 | (7) | ||||||
2015-2020 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 136 | (42) | ||||||
2020-ներկա | Լիվերպուլ | 0 | (0) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2011 | Ճապոնիա Մ17 | 4 | (1) | ||||||
2012 | Ճապոնիա Մ20 | 8 | (5) | ||||||
2016 | Ճապոնիա Մ23 | 3 | (1) | ||||||
2015-ներկա | Ճապոնիա | 22 | (11) | ||||||
| |||||||||
Պարգևացանկ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տակումի Մինամինո (ճապ.՝ 南野 拓実, հունվարի 16, 1995[1][2][3], Իզումիսանո, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), ճապոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերեսո Օսակա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինամինոն Սերեսո Օսակայի ակադեմիայի սան է[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 17-ին՝ փոխարինման մտնելով Օմիյա Արդիյայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 15-ին՝ Ճապոնիայի գավաթի Սիմիձու Ս-Պալսի դեմ խաղում[9]։ 2013 թվականի մայիսի 15-ին Մինամինոն գոլ խփեց Ճապոնիայի լիգայի գավաթի Սագան Տոսուի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Ճապոնիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց հուլիսի 6-ին՝ Ջուբիլո Իվատայի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 10-ին Մինամինոն գոլ խփեց Տոկիոյի դեմ խաղում՝ օգնելով Սերեսո Օսակային հաղթել 2-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 7-ին նա դուբլ ձևակերպեց Ուրավա Ռեդ Դայմոնդսի դեմ խաղում[13]։ 2013 թվականին Մինամինոն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ, և ճանաչվելով Ճապոնիայի առաջնության լավագույն նորեկ։
Իր առաջին հանդիպումը միջազգային մրցաշարերում Մինամինոն անցկացրեց 2014 թվականի փետրվարի 25-ին՝ ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի Պհոհան Ստիլերսի դեմ խաղում[14]։ Մարտի 18-ին նա դուբլ ձևակերպեց ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի Բուրիրամ Յունայթեդի դեմ խաղում[15]։ Ապրիլի 16-ին ճապոնացին հեռացվեց խաղադաշտից ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի Պհոհան Ստիլերսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 41-րդ րոպեին[16]։ Հուլիսի 12-ին Մինամինոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ճապոնիայի գավաթի Վիրտիեն Միեի դեմ խաղում[17]։ Հուլիսի 15-ին նա գոլային փոխանցում տվեց, ապա կարմիր քարտ ստացավ Կավասակի Ֆրոնտալեի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 30-ին ճապոնացին գոլ խփեց Վիսել Կոբեի դեմ խաղում[19]։ Սերեսո Օսակայի կազմում Մինամինոն անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։
Ռեդ Բուլ Զալցբուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 7-ին Մինամինոն 3.5 տարվա պայմանագիր կնքեց Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ[20][21]։ Իր դեբյուտը Ավստրիայի առաջնությունում նշեց փետրվարի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց փետրվարի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը Ռեդ Բուլի կազմում Մինամինոն խփեց մարտի 4-ին՝ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դառնալով Ադմիրա Վակերի դեմ խաղում[24]։ Հունիսի 3-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ավստրիայի գավաթի եզրափակչի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[25]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[26][27]։ Իր առաջին մրցաշրջանում Մինամինոն անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[28]։
2015 թվականի օգոստոսի 11-ին Մինամինոն դուբլ ձևակերպեց Ռիդի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց օգոստոսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Դինամո Մինսկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[30]։ Սեպտեմբերի 12-ին ճապոնացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրյոդիգի դեմ խաղում[31]։ Հոկտեմբերի 4-ին Մինամինոն գոլ խփեց Ռապիդ Վիեննայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32]։ 2016 թվականի մայիսի 19-ին նա փոխարինեց Նաբի Կեյտային Ավստրիայի գավաթի եզրափակչի Ադմիրա Վակերի դեմ խաղում, իսկ Զալցբուրգը հաղթեց 5-0 հաշվով[33][34]։ 2015-16 մրցաշրջանում Մինամինոն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[35]։
2016 թվականի սեպտեմբերի 11-ին Մինամինոն 2 գոլ խփեց Ադմիրա Վակերի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[36]։ Դեկտեմբերի 17-ին ճապոնացին դուբլի հեղինակ դարձավ Վոլֆսբերգի դեմ խաղում[37]։ 2017 թվականի փետրվարի 19-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Ռիդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[38]։ Ապրիլի 2-ին Մինամինոն 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալտախի դեմ խաղում[39]։ Ապրիլի 26-ին նա 2 գոլ խփեց Ավստրիայի գավաթի Ադմիրա Վակերի դեմ խաղում[40]։ 2016-17 մրցաշրջանում Մինամինոն անցկացրեց 31 հանդիպում[41]՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Զալցբուրգը հաղթեց Ավստրիայի առաջնությունն ու Ավստրիայի գավաթը[42][43]։
2017 թվականի նոյեմբերի 5-ին Մինամինոն դուբլ ձևակերպեց Սանկտ Պյոլտենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[44][45]։ 2018 թվականի փետրվարի 1-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Զալցբուրգի հետ մինչև 2021 թվականը[46]։ Փետրվարի 15-ին ճապոնացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[47]։ Փետրվարի 28-ին Մինամինոն 2 գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի Աուստրիա Կլագենֆուրտի դեմ խաղում[48]։ Մարտի 18-ին նա դուբլի հեղինակ դարձավ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[49]։ 2017-18 մրցաշրջանում Մինամինոն անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[50], իսկ Ռեդ Բուլը 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[51] և հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[52], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Օլիմպիկ Մարսելին[53][54]։
2018 թվականի օգոստոսի 14-ին Մինամինոն խփեց Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Շկենդիայի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին[55]։ Նոյեմբերի 8-ին ճապոնացին հեթ-տրիկ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ հանդիպման առաջին խաղակեսում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[56][57]։ Նոյեմբերի 11-ին՝ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 2-0 հաշվով[58]։ Դեկտեմբերի 2-ին Մինամինոն խփեց Ալտախի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[59]։ 2019 թվականի մարտի 31-ին ճապոնացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[60]։ Ապրիլի 3-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի կիսաեզրափակչի Գրացերի դեմ խաղում[61]։ 2018-19 մրցաշրջանում Մինամինոն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[62]։
2019 թվականի հուլիսի 19-ին Մինամինոն գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի Պարնդորֆի դեմ խաղում[63]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում իր առաջին հանդիպումը ճապոնացին անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Գենկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[64]։ Սեպտեմբերի 25-ին նա գոլ խփեց Ավստրիայի գավաթի Ռապիդ Վիեննայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[65]։ Հոկտեմբերի 2-ին Մինամինոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լիվերպուլի դեմ խաղում[66]։ Նոյեմբերի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[67]։ Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում Մինամինոն անցկացրեց 199 հանդիպում՝ դառնալով 64 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ[68][69]։
Լիվերպուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 19-ին Մինամինոն 7.25 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լիվերպուլ[70][71][72]։ Նա ակումբի հետ կնքեց 4.5 տարվա պայմանագիր[73][74]՝ ստանալով 18 համարի մարզաշապիկը[75][76]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինամինոն ներկայացրել է Ճապոնիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[77]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[78]։ Ճապոնիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 3-2 հաշվով պարտվեց Բրազիլիային[79][80]։ 2016 թվականին Մինամինոն Ճապոնիայի կազմում մասնակցեց ամառային Օլիմպիական խաղերին[81]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ճապոնիան դուրս մնաց խմբային փուլից[82]։
Ճապոնիայի ազգային հավաքական Մինամինոն առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին՝ Սիրիայի և Իրանի դեմ խաղերի համար[83][84]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 13-ին՝ փոխարինելով Յոսինուրի Մուտոյին Իրանի դեմ խաղում[85]։ Իր առաջին գոլը Ճապոնիայի հավաքականի կազմում խփեց 2018 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում[86]։ Հոկտեմբերի 16-ին Մինամինոն դուբլ ձևակերպեց Ուրուգվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[87][88]։
2018 թկականի դեկտեմբերի 12-ին Մինամինոն ընդգրկվեց Ճապոնիայի՝ Ասիայի գավաթի համար վերջնական կազմում[89][90][91]։ 2019 թվականի հունվարի 28-ին նա 2 գոլային փոխանցում տվեց գավաթի կիսաեզրափակչի Իրանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին դուրս գալ եզրափակիչ[92][93]։ Փետրվարի 1-ին Մինամինոն գոլի հեղինակ դարձավ Ասիայի գավաթի եզրափակչի Կատարի դեմ խաղում[94], սակայն Ճապոնիան պարտվեց 3-1 հաշվով[95][96]։ Հոկտեմբերի 15-ին նա դուբլ ձևակերպեց Տաջիկստանի դեմ խաղում[97]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[98]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սերեսո Օսակա | 2012 | Ճ1 Լիգա | 3 | 0 | 2 | 1 | — | — | 5 | 1 | ||
2013 | 29 | 5 | 1 | 0 | — | 8 | 3 | 38 | 8 | |||
2014 | 30 | 2 | 3 | 2 | 7 | 2 | 2 | 2 | 42 | 8 | ||
Ընդհանուր | 62 | 7 | 6 | 3 | 7 | 2 | 10 | 5 | 85 | 17 | ||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2014–15 | Ավստրիայի Բունդեսլիգա | 14 | 3 | 2 | 0 | 1 | 0 | — | 17 | 3 | |
2015–16 | 32 | 10 | 6 | 2 | 2 | 1 | — | 40 | 13 | |||
2016–17 | 21 | 11 | 5 | 3 | 5 | 0 | — | 31 | 14 | |||
2017–18 | 28 | 7 | 4 | 1 | 12 | 3 | — | 44 | 11 | |||
2018–19 | 27 | 6 | 5 | 3 | 13 | 5 | — | 45 | 14 | |||
2019–20 | 14 | 5 | 2 | 2 | 6 | 2 | — | 22 | 9 | |||
Ընդհանուր | 136 | 42 | 24 | 11 | 39 | 11 | 0 | 0 | 199 | 64 | ||
Լիվերպուլ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 198 | 49 | 30 | 15 | 46 | 13 | 10 | 5 | 284 | 81 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[98]
Ճապոնիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 2 | 0 |
2018 | 5 | 4 |
2019 | 15 | 7 |
Ընդհանուր | 22 | 11 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 11, 2018 | Սույտա մարզադաշտ, Սույտա, Ճապոնիա | Կոստա Ռիկա | 2–0 | 3–0 | Կիրին գավաթ 2018 |
2. | Հոկտեմբերի 12, 2018 | Նիգատա մարզադաշտ, Նիգատա, Ճապոնիա | Պանամա | 1–0 | 3–0 | |
3. | Հոկտեմբերի 16, 2018 | Սայտամա մարզադաշտ 2002, Սայտամա, Ճապոնիա | Ուրուգվայ | 1–0 | 4–3 | |
4. | 4–2 | |||||
5. | Փետրվարի 1, 2019 | Շեյխ Զայեդ մարզադաշտ, Աբու Դաբի, ԱՄԷ | Կատար | 1–2 | 1–3 | Ասիայի գավաթ 2019 |
6. | Սեպտեմբերի 5, 2019 | Կասիմա մարզադաշտ, Կասիմա, Ճապոնիա | Պարագվայ | 2–0 | 2–0 | Կիրին գավաթ 2019 |
7. | Սեպտեմբերի 10, 2019 | Տուվուննա մարզադաշտ, Յանգոն, Մյանմա | Մյանմա | 2–0 | 2–0 | ԱԱ 2022 Որակավորում |
8. | Հոկտեմբերի 10, 2019 | Սայտամա մարզադաշտ 2002, Սայտամա, Ճապոնիա | Մոնղոլիա | 1–0 | 6–0 | |
9. | Հոկտեմբերի 15, 2019 | Կենտրոնական մարզադաշտ, Դուշանբե, Տաջիկստան | Տաջիկստան | 1–0 | 3–0 | |
10. | 2–0 | |||||
11. | Նոյեմբերի 14, 2019 | Դոլոն Օմուրզակով մարզադաշտ, Բիշքեկ, Ղրղզստան | Ղրղզստան | 1–0 | 2–0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեդ Բուլ Զալցբուրգ
- Ավստրիայի առաջնություն. 2014–15[99], 2015–16[100], 2016–17[42], 2017–18[51], 2018–19[101]
- Ավստրիայի գավաթ. 2014–15[26], 2015–16[34], 2016–17[43], 2018–19[102]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիա
- Ասիայի գավաթ. երկրորդ տեղ. 2019[95]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Japan - T. Minamino - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «In profile: Takumi Minamino». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «5 things you might not know about new Liverpool signing Takumi Minamino». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «5 things you might not know about new Liverpool signing Takumi Minamino». FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Omiya Ardija, Nov 17, 2012 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Shimizu S-Pulse, Dec 15, 2012 - Emperor's Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Sagan Tosu, May 15, 2013 - J. League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Júbilo Iwata - Cerezo Osaka, Jul 6, 2013 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Tokyo - Cerezo Osaka, Nov 10, 2013 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Urawa Red Diamonds - Cerezo Osaka, Dec 7, 2013 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Pohang Steelers - Cerezo Osaka, Feb 25, 2014 - AFC Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Buriram United, Mar 18, 2014 - AFC Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - FC Pohang Steelers, Apr 16, 2014 - AFC Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Veertien Mie, Jul 12, 2014 - Emperor's Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Kawasaki Frontale, Jul 15, 2014 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Cerezo Osaka - Vissel Kobe, Aug 30, 2014 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Red Bull Salzburg sign top Japanese talent». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Minamino to leave Cerezo for Salzburg». www.japantimes.co.jp. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «1. Wiener Neustädter Sportclub - Red Bull Salzburg, Feb 14, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Villarreal CF, Feb 26, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Mar 4, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Austria Vienna - Red Bull Salzburg, Jun 3, 2015 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 26,0 26,1 UEFA.com (2015 թ․ հունիսի 4). «Ten-man Salzburg complete Austrian double | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «2:0 gegen Austria: Bullen holen Double». sport.oe24.at. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Takumi Minamino | Football Stats | RB Salzburg | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «SV Ried - Red Bull Salzburg, Aug 11, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Dinamo Minsk, Aug 27, 2015 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SV Grödig, Sep 12, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Rapid Vienna - Red Bull Salzburg, Oct 4, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, May 19, 2016 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 34,0 34,1 «FC Red Bull Salzburg - Red Bulls complete Triple Double». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Takumi Minamino | Football Stats | RB Salzburg | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Sep 11, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Wolfsberger AC, Dec 17, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «SV Ried - Red Bull Salzburg, Feb 19, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «SC Rheindorf Altach - Red Bull Salzburg, Apr 2, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Apr 26, 2017 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino | Football Stats | RB Salzburg | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 42,0 42,1 «Salzburg win title again but await Champions League fate». Eurosport. 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 43,0 43,1 «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «SKN St. Pölten - Red Bull Salzburg, Nov 5, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino bags double for Red Bull Salzburg». www.japantimes.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2019-01-08-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Contract extension with Takumi Minamino». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Real Sociedad - Red Bull Salzburg, Feb 15, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SK Austria Klagenfurt, Feb 28, 2018 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Austria Vienna, Mar 18, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino | Football Stats | RB Salzburg | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 51,0 51,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Europa League - Salzburg-Marseille». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Shkendija Tetovo - Red Bull Salzburg, Aug 14, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Rosenborg BK - Red Bull Salzburg, Nov 8, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - 100 per cent record kept with big away win». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Austria Vienna - Red Bull Salzburg, Nov 11, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SC Rheindorf Altach, Dec 2, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Austria Vienna, Mar 31, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Grazer AK 1902 - Red Bull Salzburg, Apr 3, 2019 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino | Football Stats | RB Salzburg | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «SC/ESV Parndorf - Red Bull Salzburg, Jul 19, 2019 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - KRC Genk, Sep 17, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Rapid Vienna - Red Bull Salzburg, Sep 25, 2019 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Liverpool FC - Red Bull Salzburg, Oct 2, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SKN St. Pölten, Nov 23, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Takumi Minamino leaves for Liverpool». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Veth, Manuel. «Takumi Minamino: Who Is Liverpool's £7.25 Million Bargain Buy?». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino: Liverpool sign Red Bull Salzburg midfielder». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino seals 'dream' Liverpool move from Red Bull Salzburg». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Strange, Joe (2019 թ․ դեկտեմբերի 19). «Liverpool sign Salzburg star Takumi Minamino in bargain £7.25m deal». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Liverpool FC agree deal to sign Takumi Minamino». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino: Liverpool to sign Red Bull Salzburg winger in January». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino to wear No.18 shirt for Liverpool». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Liverpool agree to sign Minamino». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Takumi Minamino: Liverpool new signing is 'one of a kind' inspired by Ronaldo». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - Japan». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Japan U17 - Brazil U17, Jul 4, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ FIFA.com. «Seleção survive late scare to reach semis». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «TEGURAMORI pick squad for Rio de Janeiro Olympics». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Japan eliminated despite victory over Sweden». www.japantimes.co.jp. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Soccer: Minamino Gets 1st Call From Halilhodzic For World Cup Qualifier». www.japanbullet.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Striker Minamino earns first call-up under Halilhodzic». www.japantimes.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Iran - Japan, Oct 13, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Japan - Costa Rica, Sep 11, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Japan - Uruguay, Oct 16, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Tarrant, Jack (2018 թ․ հոկտեմբերի 16). «Japan 4-3 Uruguay: Takumi Minamino hits brace as hosts secure victory». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «SAMURAI BLUE (Japan National Team) Squad, Schedule - AFC Asian Cup UAE 2019 (1/5-2/1)». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Shinji Kagawa misses out as Japan name AFC Asian Cup 2019 squad». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Japan announce squad for UAE 2019». www.the-afc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Iran - Japan, Jan 28, 2019 - AFC Asian Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «AFC Asian Cup 2019: Osako at the double as Japan stun Iran to reach final». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Japan - Qatar, Feb 1, 2019 - AFC Asian Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 95,0 95,1 «Qatar stun Japan with 3-1 win to be crowned Asian Cup champions». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Qatar Beats Japan to Win Asian Cup». www.nytimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Tajikistan - Japan, Oct 15, 2019 - World Cup qualification Asia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 98,0 98,1 «Takumi Minamino». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ s.r.o, LiveSport. «Tipico Bundesliga 2014/2015 Standings, Soccer Austria League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ FootballDatabase.com. «Austria Bundesliga 2015/16, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Salzburg win sixth successive Austrian title». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - The cup is coming home to Salzburg». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինամինոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Մինամինոն transfermarkt-ում
- Մինամինոն soccerbase.com-ում
- Մինամինոն WhoScored.com կայքում
- Մինամինոն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Մինամինոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մինամինոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակումի Մինամինո» հոդվածին։ |
|
|
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Ճապոնացի ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Սերեսո Օսակայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ