Jump to content

Մայա Յոշիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Յոշիդա
ճապ.՝ 吉田麻也, օգոստոսի 24, 1988
Մայա Յոշիդան 2013 թվականին Ճապոնիայի հավաքականի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մայա Յոշիդա
Ազգությունը ճապոնացի
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1988(1988-08-24)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Նագասակի, Ճապոնիա
Հասակ 189 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 3
Պատանեկան կարիերա
2001-2007 Ճապոնիա Նագոյա Գրամպուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Ճապոնիա Նագոյա Գրամպուս 71 (5)
2010-2012 Նիդերլանդներ Վենլո 54 (5)
2012-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 111 (5)
Ազգային հավաքական
2010-ներկա Ճապոնիա Ճապոնիա 75 (10)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 1, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 13, 2017

Մայա Յոշիդա (ճապ.՝ 吉田麻也, օգոստոսի 24, 1988(1988-08-24)[1][2], Նագասակի, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նագոյա Գրամպուս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոշիդան իր կարիերան սկսել է «Նագոյա Գրամպուս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ Երիտասարդական թիմում ճապոնացին հանդես է եկել որպես կիսապաշտպան, սակայն, երբ տեղափոխվել է հիմնական թիմ սկսել է կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունները։

Ճապոնիայի առաջնության 2008 թվականի մրցաշրջանում Մայան անցկացրել է ամենաշատ մեկնարկային հանդիպումները։ Յոշիդան «Գրամպուս»-ի կազմում խփել է թիմի պատմության առաջին գոլն Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում։ Այդ գոլը գրանցվել է 2009 թվականի մարտի 10-ին՝ «Ուլսան Հյունդաի»-ի դեմ խաղում։

2009 թվականի դեկտեմբերին հայտարարվեց այն մասին, որ Մայա Յոշիդան տեղափոխվում է «Վենլո»[3]։

Թիմի կազմում իր առաջին գոլը ճապոնացի ֆուտբոլիստը խփել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ին՝ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Այս հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։ Հետագայում այս գոլը ճանաչվել է Էրեդիվիզիի 2011-12 մրցաշրջանի լավագույն գոլ։

2011-12 մրցաշրջանի ընթացքում Յոշիդան դարձել է 5 գոլի հեղինակ։

«Սաութհեմփթոն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 30-ին Մայա Յոշիդան 3 միլիոն £-ի դիմաց տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սաութհեմփթոն»[4][5]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Մայան իր նորամուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Արսենալ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով՝ զինագործների հաղթանակով, իսկ ճապոնացին փոխարինման է դուրս եկել 28-րդ րոպեին։ Իր դեբյուտից մեկ շաբաթ անց սեպտեմբերի 22-ին նա անցկացրել է իր առաջին ամբողջական հանդիպումը՝ մասնակցելով «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Սաութհեմփթոն»-ի հաղթանակով։

Անգլիական ակումբի կազմում Յոշիդան իր առաջին գոլը խփել է 2013 թվականի նոյեմբերի 6-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ խաղում[6]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում իր առաջին գոլը Մայան խփել է 2014 թվականի փետրվվարի 22-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում[7]։

Նա իր հաջորդ գոլը խփել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում։ Հանդիպումը ավարտվել է 3-0 հաշվով, իսկ գոլային փոխանցում կատարել է Ստիվեն Դևիսը[8]։

2015 թվականի հունվարին հայտարարվել է ակումբի և Յոշիդայի միջև նոր 3 տարվա պայմանագրի կնքման մասին[9]։ 2015-16 մրցաշրջանի ընթացքում իր առաջին գոլը ճապոնացին խփել է հոկտեմբերի 28-ին՝ «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում[10][11]։ Մրցաշրջանի երկրորդ գոլը նա խփել է 2016 թվականի փետրվարի 6-ին՝ «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում[12]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում Մայա Յոշիդան իր դեբյուտը նշել է 2010 թվականի հունվարի 6-ին՝ Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Եմեմնի հավաքականի դեմ խաղում։ Յոշիդան մասնակցել է խմբային փուլի երեք հանդիպման, 1/4 եզրափակչին, եզրափակչին և օգնել է հավաքականին դառնալ Ասիայի գավաթի խաղարկության հաղթող։

Ճապոնիայի օլիմպիական հավաքականի կազմում Մայան մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին։ Նա եղել է հավաքականի ավագը։ Նա նաև մասնակցել է ԱԱ 2014-ի որակավորման և խմբային փուլերին։

Յոշիդան մասնակցել է Ասիայի գավաթի 2015 թվականի խաղարկությանը։ Նա մասնակցել է առաջնության նորեկ Պաղեստինի ազգային հավաքականի դեմ խաղին և դարձել գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտել է 4-0 հաշվով[13]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Նագոյա Գրամպուս 2007 J1 լիգա 19 0 2 1 3 0 - - 24 1
2008 22 1 3 1 4 0 - - 29 2
2009 30 4 6 1 1 1 11 2 - 48 8
Արդյունք 71 5 11 3 8 1 11 2 - 101 11
Վենլո 2009-10 Էրեդիվիզի 0 0 - - - - 0 0
2010-11 20 0 - - - 4 0 24 0
2011-12 32 5 1 0 - - 4 0 37 5
2012-13 2 0 - - - - 2 0
Արդյունք 54 5 1 0 - - 8 0 63 5
Սաութհեմփթոն 2012-13 Պրեմիեր Լիգա 32 0 1 0 1 0 - - 34 0
2013-14 8 1 3 0 3 1 - - 14 2
2014-15 22 1 - 1 0 - - 23 1
2015-16 20 1 1 0 2 1 4 0 - 27 2
2016-17 23 1 2 1 6 0 6 0 - 37 2
2017-18 6 1 0 0 1 0 - - 7 1
Արդյունք 111 5 7 1 14 2 10 0 - 142 8
Կարիերայի արդյունք 236 15 19 4 21 3 21 2 8 0 305 24
Ճապոնիա
Տարի Խաղ Գոլ
2010 1 0
2011 12 2
2012 9 0
2013 15 0
2014 11 1
2015 13 3
2016 10 3
2017 4 1
Արդյունք 75 10

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիգայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016-17

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. Nagoya's Yoshida to join Venlo, wsn.com, 28 December 2009
  4. «Japan's Yoshida Set For Saints». Southampton FC. 2012 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Southampton sign Maya Yoshida, Japan's Olympic captain». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Sunderland 2 – 1 Southampton». BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. Hassan, Nabil (2014 թ․ փետրվարի 22). «West Ham 3 – 1 Southampton». BBC Sport. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  8. Cryer, Andy (2014 թ․ դեկտեմբերի 20). «Southampton 3 – 0 Everton». BBC Sport. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. Lucas, Jim. «Yoshida extends Saints deal until 2018». Southampton FC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  10. Wilson, Jeremy (2015 թ․ հոկտեմբերի 28). «Southampton 2 Aston Villa 1, match report: Maya Yoshida and Graziano Pelle goals end Villa's cup hopes». Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. Prentki, Tom (2015 թ․ հոկտեմբերի 28). «Southampton 2 - Aston Villa 1: Yoshida and Pelle goals sink managerless Villains». Daily Express. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Smith, Alan (2016 թ․ փետրվարի 6). «Maya Yoshida celebrates as 10-man Southampton keep out West Ham». The Observer. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Japan 4 Palestine 0». www.the-afc.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Յոշիդա» հոդվածին։