Օքսանա Միսինա
Օքսանա Միսինա ռուս.՝ Оксана Анатольевна Мысина | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատերական ռեժիսոր, երգչուհի և կինոռեժիսոր |
mysina.theatre.ru | |
Օքսանա Միսինա (ռուս.՝ Окса́на Анато́льевна Мы́сина, մարտի 15, 1961[1], Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր, ռադիոհաղորդավարուհի, երգչուհի, «ОКСи-РОКс» խմբի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը՝ սովորելով ալտի դասարանում։ 1986 թվականին ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Միխայիլ Ցարևի կուրս)։ Ամուսնացած է Ջոն Ֆրիդմանի հետ, ով ամերիկացի լրագրող և թատերական քննադատ է։ Ներկայումս ղեկավարում է թատերական ստուդիայի խումբ Բուլգակովի տանը։
«Այնտեղ, որտեղ վերջանում են բառերը…» հաղորդման վարողն է, որը հեռարձակվում է «Օրֆեյ» ռադիոյով։
Հայացքներ ու ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսանա Միսինան բազմիցս մասնակցել է զանգվածային բողոքի ակցիաների[2], այդ թվում՝ «Հանուն արդար ընտրությունների»[3][4], «Երթ սրիկաների դեմ»[5][6] և «Խաղաղության երթ»[7]։ 2014 թվականին[8][9] եղել է «Ճշմարտության երթի», իսկ 2015 թվականին՝ «Հանուն կառավարության փոփոխության» հանրահավաքի վարողը[10]։ Հանդես է եկել «Ճահճային գործի» և «Pussy Riot» խմբի մասնակիցներին ազատություն տալու օգտին[11]։ Մասնակցել է «Մտավորականության կոնգրեսին ընդդեմ պատերազմի, Ռուսաստանի ինքնամեկուսացման և տոտալիտարիզմի վերականգնման»[12][13]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին սատարել է Ալեքսեյ Նավալնիին[14][15]։
2011 թվականին դերասանուհին ստորագրել է «Մշակույթի գործիչներին ուղղված նամակը», որում պուտինյան ռեժիմը բնութագրում է որպես «խորապես արատավոր, անբարոյական և անընդունելի»[16][17][18][19]։ 2014 թվականին «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղան» բանավիճային հրապարակի մյուս մասնակիցների հետ հրապարակել է «Երկրի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և քաղաքական վերնախավի պատասխանատվության մասին հայտարարությունը», որում նշվում էր, որ Ռուսաստանում «կատարվում է անցում տոտալիստական ռեժիմի ֆաշիստական տիպին»[20][21][22]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-2001 թվականներին խաղացել է Նոր դրամատիկական թատրոնում։
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 — Թռչելու ժամանակն է
- 1987 — Բնական միջավայր
- 1988 — Միսս միլիոնատեր
- 1991 — 1000 դոլար մի կողմ
- 1991 — Ոտքը
- 1992 — Դրամափոխներ
- 1993 — Ուրվագիծ դիմացի պատուհանում
- 1995 — Պիես ուղևորի համար
- 1999 — Նովոչերկասկ
- 2000 — Կամենսկայա
- 2001 — Ընտանեկան գաղտնիքներ
- 2001 — Խուզարկուները
- 2002 — Շուկշինյան պատմվածքներ – Նինա
- 2002 — Թատերական վեպ — Տորոպեցկայա
- 2003 — Խեղճ, խեղճ Պավելը
- 2003 — Пан или пропал
- 2004 — Արբատի երեխաները
- 2005 — Դարաշրջանի աստղը — Սերաֆիմա Բիրման
- 2006 — Անդերսեն. Կյանքն առանց սիրո — Աննա-Մարիա Անդերսենը
- 2008 — Գայթակղության դասեր — Ալլա
- 2012 — Երկրպագուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Велехов, Леонид (28 февраля 2015 года). «Оксана Мысина: «ОМОН уйдет, а мы останемся»». Радио «Свобода».
- ↑ «Почему надо пойти на митинг 24 декабря. Обращение деятелей культуры и медиа». Новая газета. 18 декабря 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Каневская, Лариса (22 декабря 2011 года). «Оксана Мысина призвала выйти на митинг оппозиции». Театрал.
- ↑ «Деятели культуры призвали выйти на «Марш против подлецов»». Lenta.ru. 11 января 2013 года.
- ↑ «Акунин ждет противников «закона Димы Яковлева» на московском марше». Росбалт. 12 января 2013 года.
- ↑ «Оксана Мысина: «Наша планета слишком хрупкая»». YouTube. 18 сентября 2014 года.
- ↑ Шакиров, Мумин (13 апреля 2014 года). ««Марш правды» в Москве». Радио «Свобода».
- ↑ Каторжнов, Дмитрий (13 апреля 2014 года). ««Марш правды» прошел в Москве и собрал от 5 до 20 000 человек – как посмотреть». Московский комсомолец.
- ↑ «В Москве прошёл митинг под лозунгом «За сменяемость власти»». ТВК-6. 21 сентября 2015 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Мысина, Оксана (2 июля 2012 года). «ОМОН уйдет, а мы останемся». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Российская интеллигенция выступила против войны и реставрации тоталитаризма: «Не прогибаться. Не поддаваться лжи»». NEWSru.com. 13 марта 2014 года.
- ↑ «Заявление Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма»». Новая газета. 20 марта 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Оксана Мысина». YouTube. 11 октября 2014 года.
- ↑ Мысина, Оксана (14 сентября 2013 года). «А все-таки лед тронулся!». Эхо Москвы.
- ↑ Девотченко, Алексей (5 октября 2011 года). «Открытое письмо деятелям культуры». Грани.ру.
- ↑ Девотченко, Алексей (5 октября 2011 года). «Обращение к интеллигенции России». Эхо Москвы.
- ↑ «Девотченко собирает подписи деятелей культуры, для которых "существующий режим неприемлем"». Gazeta.spb. 6 октября 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Борзенко, Виктор. «Актриса Оксана Мысина: «Глубина вранья чиновников дошла до абсурда»». Театрал.
- ↑ «Заявление «Круглого стола 12 декабря» о ситуации в стране, ответственности гражданского общества и политических элит». Круглый стол 12 декабря. 15 мая 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Касьянов, Михаил (19 мая 2014 года). «Это уже почти тоталитарное государство». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Сатаров, Георгий (15 мая 2014 года). «Хуже уже быть не может». Эхо Москвы.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Оксана Мысина». Театральное братство Оксаны Мысиной. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- «Культ личности. Леонид Велехов беседует с Оксаной Мысиной». Радио «Свобода». 28.02.2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Միսինա» հոդվածին։ |
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս երգչուհիներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ