Jump to content

Օքսանա Միսինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսանա Միսինա
ռուս.՝ Оксана Анатольевна Мысина
Ծնվել էմարտի 15, 1961(1961-03-15)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԵնակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, թատերական ռեժիսոր, երգչուհի և կինոռեժիսոր
mysina.theatre.ru

Օքսանա Միսինա (ռուս.՝ Окса́на Анато́льевна Мы́сина, մարտի 15, 1961(1961-03-15)[1], Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր, ռադիոհաղորդավարուհի, երգչուհի, «ОКСи-РОКс» խմբի հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը՝ սովորելով ալտի դասարանում։ 1986 թվականին ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Միխայիլ Ցարևի կուրս)։ Ամուսնացած է Ջոն Ֆրիդմանի հետ, ով ամերիկացի լրագրող և թատերական քննադատ է։ Ներկայումս ղեկավարում է թատերական ստուդիայի խումբ Բուլգակովի տանը։

«Այնտեղ, որտեղ վերջանում են բառերը…» հաղորդման վարողն է, որը հեռարձակվում է «Օրֆեյ» ռադիոյով։

Հայացքներ ու ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսանա Միսինան բազմիցս մասնակցել է զանգվածային բողոքի ակցիաների[2], այդ թվում՝ «Հանուն արդար ընտրությունների»[3][4], «Երթ սրիկաների դեմ»[5][6] և «Խաղաղության երթ»[7]։ 2014 թվականին[8][9] եղել է «Ճշմարտության երթի», իսկ 2015 թվականին՝ «Հանուն կառավարության փոփոխության» հանրահավաքի վարողը[10]։ Հանդես է եկել «Ճահճային գործի» և «Pussy Riot» խմբի մասնակիցներին ազատություն տալու օգտին[11]։ Մասնակցել է «Մտավորականության կոնգրեսին ընդդեմ պատերազմի, Ռուսաստանի ինքնամեկուսացման և տոտալիտարիզմի վերականգնման»[12][13]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին սատարել է Ալեքսեյ Նավալնիին[14][15]։

2011 թվականին դերասանուհին ստորագրել է «Մշակույթի գործիչներին ուղղված նամակը», որում պուտինյան ռեժիմը բնութագրում է որպես «խորապես արատավոր, անբարոյական և անընդունելի»[16][17][18][19]։ 2014 թվականին «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղան» բանավիճային հրապարակի մյուս մասնակիցների հետ հրապարակել է «Երկրի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և քաղաքական վերնախավի պատասխանատվության մասին հայտարարությունը», որում նշվում էր, որ Ռուսաստանում «կատարվում է անցում տոտալիստական ռեժիմի ֆաշիստական տիպին»[20][21][22]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2001 թվականներին խաղացել է Նոր դրամատիկական թատրոնում։

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1987 — Թռչելու ժամանակն է
  2. 1987 — Բնական միջավայր
  3. 1988 — Միսս միլիոնատեր
  4. 1991 — 1000 դոլար մի կողմ
  5. 1991 — Ոտքը
  6. 1992 — Դրամափոխներ
  7. 1993 — Ուրվագիծ դիմացի պատուհանում
  8. 1995 — Պիես ուղևորի համար
  9. 1999 — Նովոչերկասկ
  10. 2000 — Կամենսկայա
  11. 2001 — Ընտանեկան գաղտնիքներ
  12. 2001 — Խուզարկուները
  13. 2002 — Շուկշինյան պատմվածքներ – Նինա
  14. 2002 — Թատերական վեպ — Տորոպեցկայա
  15. 2003 — Խեղճ, խեղճ Պավելը
  16. 2003 — Пан или пропал
  17. 2004 — Արբատի երեխաները
  18. 2005 — Դարաշրջանի աստղը — Սերաֆիմա Բիրման
  19. 2006 — Անդերսեն. Կյանքն առանց սիրո — Աննա-Մարիա Անդերսենը
  20. 2008 —  Գայթակղության դասեր — Ալլա
  21. 2012 — Երկրպագուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Велехов, Леонид (28 февраля 2015 года). «Оксана Мысина: «ОМОН уйдет, а мы останемся»». Радио «Свобода».
  3. «Почему надо пойти на митинг 24 декабря. Обращение деятелей культуры и медиа». Новая газета. 18 декабря 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Каневская, Лариса (22 декабря 2011 года). «Оксана Мысина призвала выйти на митинг оппозиции». Театрал.
  5. «Деятели культуры призвали выйти на «Марш против подлецов»». Lenta.ru. 11 января 2013 года.
  6. «Акунин ждет противников «закона Димы Яковлева» на московском марше». Росбалт. 12 января 2013 года.
  7. «Оксана Мысина: «Наша планета слишком хрупкая»». YouTube. 18 сентября 2014 года.
  8. Шакиров, Мумин (13 апреля 2014 года). ««Марш правды» в Москве». Радио «Свобода».
  9. Каторжнов, Дмитрий (13 апреля 2014 года). ««Марш правды» прошел в Москве и собрал от 5 до 20 000 человек – как посмотреть». Московский комсомолец.
  10. «В Москве прошёл митинг под лозунгом «За сменяемость власти»». ТВК-6. 21 сентября 2015 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. Мысина, Оксана (2 июля 2012 года). «ОМОН уйдет, а мы останемся». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. «Российская интеллигенция выступила против войны и реставрации тоталитаризма: «Не прогибаться. Не поддаваться лжи»». NEWSru.com. 13 марта 2014 года.
  13. «Заявление Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма»». Новая газета. 20 марта 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. «Оксана Мысина». YouTube. 11 октября 2014 года.
  15. Мысина, Оксана (14 сентября 2013 года). «А все-таки лед тронулся!». Эхо Москвы.
  16. Девотченко, Алексей (5 октября 2011 года). «Открытое письмо деятелям культуры». Грани.ру.
  17. Девотченко, Алексей (5 октября 2011 года). «Обращение к интеллигенции России». Эхо Москвы.
  18. «Девотченко собирает подписи деятелей культуры, для которых "существующий режим неприемлем"». Gazeta.spb. 6 октября 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. Борзенко, Виктор. «Актриса Оксана Мысина: «Глубина вранья чиновников дошла до абсурда»». Театрал.
  20. «Заявление «Круглого стола 12 декабря» о ситуации в стране, ответственности гражданского общества и политических элит». Круглый стол 12 декабря. 15 мая 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. Касьянов, Михаил (19 мая 2014 года). «Это уже почти тоталитарное государство». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  22. Сатаров, Георгий (15 мая 2014 года). «Хуже уже быть не может». Эхо Москвы.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Միսինա» հոդվածին։