Jump to content

Սուրճի բաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսպրեսոն լցվում է նախաճաշի բաժակի մեջ

Սուրճի բաժակ, տարա, որի մեջ մատուցվում է սուրճ և էսպրեսո պարունակող ըմպելիքներ։ Սուրճի բաժակները սովորաբար պատրաստված են ապակեպատ կերամիկայից և ունեն մեկ բռնակ հարմարության համար, քանզի ըմպելիքը լինում է տաք։ Կերամիկական կոնստրուկցիան թույլ է տալիս ըմպելիքը խմել տաք վիճակում՝ ապահովելով ջերմամեկուսացում և սառը ջրով լվացվում է առանց կոտրվելու վախի, ի տարբերություն տիպիկ ապակյա իրերի։

Սուրճի բաժակը կարող է լինել նաև մեկանգամյա օգտագործման։ Մեկանգամյա օգտագործման սուրճի բաժակները պատրաստվում են թղթից կամ պոլիստիրոլի փրփուրից։ Սուրճի խանութներում թղթե բաժակները սովորաբար օգտագործվում են իրենց հետ վերցնող գնորդներին ըմպելիքներ տալու համար և սովորաբար փակվում են կափարիչով՝ ջերմամեկուսացում ապահովելու համար։

Նոր այլընտրանքային միտման համաձայն, գնորդները մեկանգամյա օգտագործման բաժակների փոխարեն գնում են մի քանի անգամ օգտագործվող սուրճի բաժակներ, քանի որ սուրճի սպառումը գնալով ավելի է ընդլայնվում։ Դրանք կարող են լինել բամբուկե բաժակները, պոլիպրոպիլենից պատրաստված ամերիկանո բաժակները, ինչպես նաև այլ օրգանական նյութերից պատրաստված բաժակները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկանգամյա օգտագործման 400 բաժակներից միայն մեկն է վերամշակվում, և լրատվամիջոցները խրախուսում են սպառողներին փնտրել այլընտրանքներ[1]։

Նախկինում սուրճի բաժակների պատրաստման համար օգտագործվել են այլ նյութեր՝ փորագրված ոսկոր, կավ, փայտ, ապակի, մետաղ, կերամիկա և ճենապակի[2]։

Սուրճի բաժակի կափարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրճի բաժակի կափարիչի ՝ սովորաբար պլաստմասսայից, առաջին դիզայնի արտոնագիրը գրանցվել է 1967 թվականին և կենտրոնացած էր բաժակի և կափարիչի մեջ ամուր մեկուսացում ապահովել՝ արտահոսքը նվազեցնելու և օդափոխման անցք թույլ տալու համար, որ գոլորշին դուրս գա[3][4][5]։ Այնուամենայնիվ, խմելու համար բացվածք չկար, և գնորդը ստիպված էր լինում պատռել կափարիչը[6]։ 1986 թվականին ստեղծվեց Solo Traveler կափարիչը․ այն ցուցադրվել է Ժամանակակից արվեստի թանգարանի 2004 թվականի «Համեստ գլուխգործոցներ» ցուցահանդեսի ժամանակ[7][8]։ Viora-ի նման կափարիչների վերջին նմուշները բարելավվել են Solo Traveler-ի դիզայնով, որն ունի չափազանց փոքր օդանցք և թույլ չի տալիս խմելու ընթազքում շատ օդ մտնել[4]։ Լուիս Հարփմանը սուրճի բաժակների կափարիչների ամենամեծ հավաքածուի համասեփականատերն է և Coffee Lids գրքի համահեղինակը[9]։

Սրճարանի սպասք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թղթե սուրճի բաժակ

Սրճարանների բաժակները տարբեր չափերի են և հարմարեցված են թղթե բաժակների չափերին։ Կան նույնիսկ սրճարանների բաժակներ այն մարդկանց համար, որոնք իրենց ժամանակը ծախսում են ճանապարհորդությունների վրա։ Դրանք սովորաբար 225, 336, 460 և երբեմն 570 մլ են։ Որոշ տատանումներ կան տարբեր սրճարանների միջև, բայց սրանք ստանդարտ չափեր են։ Սրանք այն բաժակներն են որոնցով մատուցվում են մոկկո, լատտե և այլ ըմպելիքներ։ Այս բաժակները նույնպես պատրաստված են ճենապակուց և ձևավորված են խրախուսելու ու օգնելու լատտեի արվեստի ստեղծմանը։

Ավանդական կապուչինո՝ մատուցված կերամիկական բաժակով, ափսեի վրա, գդալով ու անձեռոցիկով

Կապուչինոն մատուցվում է 171 մլ ծավալով ճենապակյա բաժակով՝ ափսեի վրա։ Բաժակի ծավալը կախված է ավանդական կապուչինոյի բաղադրիչների 1։1։1 հարաբերակցությունից։ Օգտագործվում է 57 մլ էսպրեսո, 57 մլ եփած կաթ, 57 մլ փրփուր[10]։

Դեմիտասը հատուկ էսպրեսոյի համար նախատեսված բաժակ է։ Այն ունի 60-80 մլ տարողություն, և սովորաբար մատուցվում է ափսեի վրա։ Ավանդական մակիատոն պատրաստվում է 2 էսպրեսոյի չափաբաժնից ու փրփուրից, մատուցվում է դեմիտասով՝ ափսեի վրա։

Գիբրալթար կամ կորտադո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ խանութներ կորտադոն մատուցում են 4 ունցիա Լիբբեյ Գիբրալթար բաժակով՝ խմիչքը նույնպես անվանելով գիբրալթար[11]։

Ձևի նորարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՍԱ-ն նախագծել է «Տիեզերական բաժակներ», որոնք օգտագործվում են Միջազգային տիեզերական կայանում տիեզերագնացների կողմից։ Հատուկ ձևի սուրճի բաժակները, որոնք եռաչափ տպված են, կարող են օգտագործվել տիեզերքում հեղուկներ խմելու հին եղանակին փոխարինելու համար։ Տիեզերական բաժակի սուր ներքին անկյունը թույլ է տալիս հեղուկին մազական հոսքի շնորհիվ հոսել դեպի խմողի շուրթերը։ Տիեզերական բաժակների հետ անցկացված փորձերի տվյալները կարող են օգտագործվել տիեզերքում հեղուկ համակարգերի ավելի լավ նախագծման համար, ինչպիսիք են զուգարանները, թթվածինը, օդորակումը և ջրի հովացուցիչ նյութերը։ Տվյալները կարող են կիառվել նաև Երկրի վրա հեղուկ համակարգերի հասարակական օգտագործման համար, ինչպիսիք են վարակիչ հիվանդությունների համար շարժական բժշկական արյան անալիզների նախագծումը[12]։

Լատտե կերամիկական բաժակով՝ վերևում լատտե-արտ
Թուրքական սուրճի հավաքածու, որը պարունակում է սուրճի բաժակ (fildjan), սրճաման (cezve) և շաքարաման, ինչպես ավանդաբար մատուցվում է Բոսնիա և Հերցեգովինայում

Ճենապակին թույլ է տալիս պահպանել ջերմությունը և սերուցքը։ Այնուամենայնիվ, ճենապակին արագ սառչում է, բաժակի մեջ եղած պղպջակների շնորհիվ։ Սերուցքը սուրճի փրփուր է, որը դրվում է էսպրեսոյի վերևում։

Կերամիկան բոլոր կավե նյութերի վերջնարդյունքն է, բացառությամբ ճենապակուց։ Այն ավելի ամուր նյութ է, քան ճենապակին, և քանի որ նյութն ավելին հաստ է, բաժակի պատերը ավելի լավ են ջերմություն պահում։ Կերամիկան նախընտրելի նյութ է, եթե ցանկանում եք, որ սուրճի բաժակը լինի ավելի ամուր ու դիմացկուն վնասներից։

Հնդկաստանի փողոցներում վաճառվող սուրճի բաժակներ, Կալկաթա, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան

Թղթե բաժակները կարող են պատված լինել մոմանյութերով կամ պլաստիկով՝ կանխելու համար արտահոսքը։ 1963 թվականին Լեսլի Բաքի կողմից նախագծված Անտորա թղթե բաժակը ճանաչվել է որպես Նյու Յորքի առօրյայի խորհրդանշական մասը[13][14]։ Ցավոք, պլաստիկով պատված բաժակները, թեև դրանք ընդունված են մի քանի գործարանների կողմից, արտադրում են պլաստիկի կտորներ և աղտոտում գործարանների շրջակա էկոհամակարգերը[15]։ Երբ պլաստմասը աղտոտում է շրջակա միջավայրը, առաջին հայացքից կենսաքայքայումները չեն երևում, ու որոշ ժամանակ անց առաջացած կուտակումները մաքրելը դառնում է գրեթե անհնար[15]։

Բամբուկե սուրճի բաժակները, որոնք գովազդվում են որպես «բնական» արտադրանք, պատրաստված են փոշենման բամբուկի մանրաթելերից, որոնք նախատեսված են մելամինի և ֆորմալդեհիդի պարունակությամբ սոսնձի համար։ Գերմանական Սթիֆթունգ Ուորենթիստ սպառողական խումբը մտահոգություն է հայտնել, որ այդ նյութերի օգտագործումը բաժակների մեջ վտանգ է ներկայացնում առողջության համար, հատկապես տաք ըմպելիքներ խմելիս[16]։

Պոլիստիրոլը օգտգագործվում է հիմնականում իր ջերմամեկուսիչ հատկությունների համար։ Պոլիստիրոլի օգտագործումը վիճելի է սուրճի բաժակների ու այլ տարաների արտադրության մեջ, քանի որ այն կենսաքայքայվող չէ[17][18], ծովային աղբի հիմնական մասը[19] դժվար է վերամշակել, և պարունակում է տարբեր առողջական ռիսկեր։ Այն որպես սննդի ու խմիչքի տարայի բաղկացուցիչ մաս արգելված է ԱՄՆ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Պորտլենդում, Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայում[20]։ Շատ ու շատ քաղաքների էլ առաջարկվում է արգելել այդպիսի բաժակների արտադրությունը։ Փքաբլիթների ընկերութուն և սրճարանների ցանց Dunkin' Donuts-ը ենթարկվել է քննադատության այն բանի համար, որ շարունակում է օգտագործել պոլիստիրոլ բաժակներ։ Ընկերությունը պնդում է, որ չկա ավելի ջերմամեկուսացնող նյութ քան պոլիստիրոլը[21], և իրենց կայքում կա պաշտոնական հայտարարություն իրենց այդ բաժակների մասին[22]։ Այնուամենայնիվ, նրանք սկսեցին արտադրել կրկնակի պատերով թղթե բաժակներ, որոնք նախագծված էին այնպես, որ նման լինեն ընկերության փրփուրից բաժակներին[23]։

Սուրճի բաժակի բռնակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրճի բաժակի բռնակը կոպիտ, գլանաձև հարմարանք է, որը ամրացվում է թղթե սուրճի բաժակների վրա, որպեսզի տաք սուրճ խմելուց ձեռքերը չվառվեն։ Բռնակը հորինել և արտոնագրել է Ջեյ Սորենսենը 1993 թվականին, և այն այժմ օգտագործվում է սուրճի խանութների և այլ վաճառողների կողմից, որոնք վաճառում են տաք ըմպելիքներ՝ միանգամյա օգտագործման թղթե բաժակների մեջ։ Բռնակները սովորաբար պատրաստված են լինում հյուսված ստավարաթղթից, բայց կարելի է գտնել նաև պատրաստված այլ նյութերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Just one in 400 coffee cups are recycled even if you put them in recycling bin, poll finds». The Telegraph. 2017 թ․ ապրիլի 6.
  2. «History of the Coffee Mug». wholelattelove.com. Whole Latte Love. 2019 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Garber, Megan (2011 թ․ մայիսի 9). «The Rise of the Plastic, Disposable Coffee Cup Lid - Nicola Twilley». The Atlantic. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  4. 4,0 4,1 «Daily Coffee News by Roast Magazine – To-Go Cup Lid Makers Hoping to Capitalize On 'Third Wave' Success». Dailycoffeenews.com. 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  5. «Patent US3421681 - Cup and lid - Google Patents». Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  6. Kennedy, Pagan (2013 թ․ հոկտեմբերի 25). «Who Made That Coffee Lid?». The New York Times.
  7. «Patent US4589569 - Lid for drinking cup - Google Patents». 1983 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  8. «Humble Masterpieces». MoMA. 2004 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  9. «History, Travel, Arts, Science, People, Places | Smithsonian». Smithsonianmag.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  10. «cappuccino: definition of cappuccino in Oxford dictionary (American English) (US)». Oxforddictionaries.com. 2014 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  11. Nguyen, Tien (2011 թ․ փետրվարի 10). «Drink This Now: Cognoscenti Coffee's On-the-Menu Cortado». LA Weekly. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. Regan, Helen (2015 թ․ մայիսի 4). «Astronauts Now Enjoy Espresso Out of Special Cups». TIME.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  13. Fox, Margalit (2010 թ․ ապրիլի 29). «Leslie Buck, Designer of Iconic Coffee Cup, Dies at 87». The New York Times.
  14. «Urban History to Go: Black, No Sugar». The New York Times. 2005 թ․ հունիսի 26.
  15. 15,0 15,1 Brinton, Will (April 2016). «The Environmental Hazards Inherent in the Composting of Plastic-Coated Paper Products» (PDF).
  16. «Die meisten setzen hohe Mengen an Schadstoffen frei» (գերմաներեն). Stiftung Warentest. 2019 թ․ հուլիսի 23.
  17. «Drinking Coffee in a Styrofoam Cup? Pour It Out». Rodale News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  18. Bandyopadhyay, A.; Basak, G. Chandra (2007). «Studies on photocatalytic degradation of polystyrene». Materials Science and Technology. Maney Online. 23 (3): 307–314. doi:10.1179/174328407X158640. S2CID 137115006.
  19. «Marine Litter». kimointernational.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին.
  20. Matthew Daneman, USA TODAY (2013 թ․ դեկտեմբերի 21). «More cities ban polystyrene foam, citing environment». USA TODAY.
  21. «Dunkin' Donuts Opposes Proposed Somerville Styrofoam Ban». Somerville, Massachusetts Patch. 2013 թ․ փետրվարի 28.
  22. «FAQs». DunkinDonuts.com.
  23. «Dunkin' Donuts introduces paper coffee cups in Brookline - Business - The Boston Globe». BostonGlobe.com.