Ինույամա ամրոց
Ինույամա ամրոց | |
---|---|
Երկիր` | Ճապոնիա |
Հիմնող` | Oda Hirochika? |
Ինույամա ամրոց (ճապ՝ 犬山城 инуяма-дзё:), ամրոց Ճապոնիայի Ինույամա քաղաքում։ Գտնվում է Քիսո գետի մոտակայքում գտնվող բլրի վրա, որով անցնում է Այթի և Գիֆու պրեֆեկտուրաների սահմանը։ Ինույամա ամրոցը հաճախ անվանում են ճապոնիայի ամենահին ամրոցներից մեկը։ Ամրոցի գլխավոր աշտարակը ընդգրկվել Է Ճապոնիայի ազգային գանձերի ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինույամա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է շան լեռ։ Ամրոցն ունի նաև երկրորդ անվանումը։ Այն է՝ Հակուտեի ամրոց («սպիտակ կայսեր ամրոց»)[1]։ Այդ անվանումը տվել է գիտնական Օգյու Սորայեմը[2]։
Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է 1440-ական թվականներին[2]։ Ամրոցի հիմնական աշտարակները կառուցվել են 1537 թվականին Օդո Նոբույասի կողմից։
1891 թվականին ամրոցը երկրաշարժից տուժեց: 1895 թվականին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացնում ամրոցը վերադարձնել Նարուսե ցեղին, ավելի լավ վիճակում պահելու համար[3]։
1965 թվականին ամրոցը քանդվել է կապիտալ վերանորոգման համար։ Փայտե ճառագայթների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամրոցի ստորին հարկերը շատ ավելի վաղ են կառուցվել[4]։
Ամրոցի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինույամա ամրոցը պատկանում է հին լեռնային ամրոցների դասին։ Ունի 3 շատ մեծ միջանցքներ, 4-րդ ներքին հարկ և երկու նկուղային հարկեր[1]։ Ամրոցի կառուցվածքը բավականին շատ փոփոխվել է։ Ժամանակակից աշտարակները կառուցվել են 1537 թվականին։ 1617 թվականին կառուցվել է 3-րդ մեծ միջանցքը[4]։ Գլխավոր աշտարակաը կառուցված է Աձուտի-Մոմոյամա ոճով։
Առաջին հարկում զորանոց է դայմեի զորքերի համար։ Դրանք բաժանված են չորս մասի և ունեն շրջանաձև տեսք։ Երկրորդ հարկը հանդիսանում է զենքի պահուստի, դրա պահպանման վայրը, սիկ երրորդ հարկում անձնական օգտագործման տարախքներ են։ Ամրոցի վերին դիտահարթակից տեսարան է բացվում դեպի Քիսո գետը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National treasure, Inuyama Castle Արխիվացված 2015-07-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ 2,0 2,1 История замка Արխիվացված 2014-04-05 Wayback Machine на сайте The Yamasa Institute
- ↑ История и фотографии замка Инуяма(անգլ.)
- ↑ 4,0 4,1 Описание и история замка Инуяма на сайте веб-журнала «НИППОНИЯ»
- ↑ Stephen Turnbull Японские замки. 1540-1640 = Japanese Castles 1540-1640. — Osprey Publishing, 2003. — С. 58. — 64 с. — ISBN 1-84176-429-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Описание замка(անգլ.) на сайте Guide to Japanese Castles
- Фотографии замка
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինույամա ամրոց» հոդվածին։ |
|