HMS
HMS կամ` Նորին Մեծության նավ (անգլ.՝ Her Majesty's Ship կամ անգլ.՝ His Majesty's Ship), թագավորական ընտանիքին պատկանող նավերի անվանումներից առաջ տեղադրվող գլխատառեր, հապավում, կիրառվում է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ինչպես նաև Շվեդիայի Ռազմածովային ուժերի նավերի վրա։ Հիմնականում, առանց թարգմանության է կիրառվում (հատկապես, երբ պահանջվում է ընդգծել նավի ազգային պատկանելությունը) կամ բաց է թողնվում։
2020 թվականին ռազմական պատրաստության վիճակում կլինի Բրիտանիայի խոշորագույն ավիակիրը` HMS Queen Elizabeth'։ 2014 հուլիսի 4-ին Եղիսաբեթ II թագուհին մասնակցելով նավի հավաքման մեկնարկի բացման արարողությանը նրան իր անունն է տվել։ 2017 թվականի սկզբին պլանավորվում է շահագործման հանձնել[1][2]։
Շվեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի նավատորմի (նախկինում Շվեդիայի Թագավորական ռազմածովային նավատորմ) բոլոր նավերն ունեն HMS (շվեդ.՝ Hans Majestäts Skepp կամ շվեդ.՝ Hennes Majestäts Skepp) պրեֆիքս։ Սա կիրառվում է ինչպես վերջրյա նավերի այնպես էլ սուզանավերի համար։
Շվեդիայի արտասահմանյան ռազմանավերի վրա երբեմն դրվում է HSwMS (շվեդ.՝ His Swedish Majesty's Ship, Նորին Շվեդական Մեծության նավ) նախդիրը` ԱնգլիականHMS-ի հետ շփոթելուց խուսափելու նպատակով[3]։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական թագավորական նավատորմի անվանումը սկզբնական շրջանում ամբողջությամբ է գրվել։ Առաջին կրճատ օգտագործումն արձանագրվել է 1789 թվականին «HMS Phoenix» (HMS Փյունիկ) վրա[4]։ Նախկինում կիրառվել է նաև HBMS (His կամ Her Britannic Majesty's Ship)։
Բրիտանական սուզանավերի համար նույն հապավումը կրում է այլ նշանակություն (անգլ.՝ Her/His Majesty's Submarine), Նորին Մեծության սուզանավ։
Բացառություն է արվում Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա» (անգլ.՝ HMY «Britannia»): Թագավորական նավատորմի մյուս բոլոր նավերը կոչվում են HM նավեր, թեև նախկինում երեք կայմանի առագաստանավերը և ոչ մեծ չափի նավերը տարբերակելու համար կոչում էին Նորին Մեծության Ֆրիգատ X (HM Frigate X) կամ Նորին Մեծության Շլյուպ Y (HM Sloop Y)։
Անգլիացիները, որոնք կրում էին HMS (Նորին Մեծության նավ) սկզբնատառերով գլխարկներ, իրենց ավելի խիստ էին պահում, թեև նրանք անփույթ տեսք ունեին, որով լիովին տարբերվում էին մեր նավաստիներից և որն ինձ համար տարօրինակ էր թվում[5]։ - Բենիամին Կավերին «Երկու կապիտան»
|
Գործող հապավումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն այնպես է ստացվել, որ HMS հապավումը կիրառություն է գտել Միացյալ Թագավորության գաղութների ռազմածովային նավատորմերում։ Այս պրակտիկան շարունակվում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 16 պետություններում, որոնք կազմում են այսպես կոչված Համագործակցության թագավորություն (անգլ.՝ Commonwealth realm պետություններ, որոնք Եղիսաբեթ II -ին ճանաչում են, որպես իրենց պետության գլուխ)։
- Կանադա, HMCS, Նորին Մեծության Կանադական նավ
- Ավստրալիա, HMAS (Her Majesty’s Australian Ship), Նորին Մեծության Ավստրալիական նավ
- Նոր Զելանդիա, HMNZS (Her Majesty’s New Zealand Ship), Նորին Մեծության Նոր Զելանդական նավ
- Բահամյան Կղզիներ, HMBS (Her Majesty’s Bahamian Ship), Նորին Մեծության Բահամյան նավ
- Բարբադոս, HMBS (Her Majesty’s Barbadian Ship), Նորին Մեծության Բարբադոսյան նավ
- Բերմուդա, HMBS (Her Majesty’s Bermudian Ship), Նորին Մեծության Բերմուդյան նավ
- Պապուա Նոր Գվինեա, HMPNGS (Her Majesty’s Papua New Guinean Ship), Նորին Մեծության Պապուա Նոր Գվինեական նավ
- Ճամայկա, HMJS (Her Majesty’s Jamaican Ship), Նորին Մեծության Ճամայկյան նավ
- Տուվալու, HMTS (Her Majesty’s Tuvalu Surveillance Ship), Նորին Մեծության Տուվալույան նավ։
Գործածությունից դուրս եկած հապավումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաղութներում. HMCS (Her Majesty’s Colonial Ship), Նորին Մեծության Գաղութային նավ
- Ավստրալիա, CNS (Commonwealth Naval Ship), Համագործակցության նավատորմի նավ
- Բիրմա գաղութ, HMBS (Her Majesty’s Burmese Ship) Նորին Մեծության Բիրմայական նավ
- Հարավաֆրիկյան Միություն, HMSAS (Her Majesty’s South African Ship) Նորին Մեծության Հարավ Աֆրիկյան նավ
- Բրիտանական Հնդկաստանի ռազմածովային ուժեր, HMIS (Her Majesty’s Indian Ship), Նորին Մեծության Հնդկաստանյան նավ
- Ցեյլոն, HMCyS (His or Her Majesty’s Ceylon Ship), Նորին Մեծության Ցեյլոնյան նավ
- Պակիստան, HMPS (His or Her Majesty’s Pakistani Ship), Նորին Մեծության Պակիստանյան նավ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորին Մեծության նավ «Պինաֆոր»" (H. M. S. Pinafore), Գիլբերտի և Սալիվանի երգիծական օպերա
- ARA
- USS
- USNS
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Inside HMS Queen Elizabeth: The construction of the Royal Navy's largest ever vessel. (անգլ.)
- ↑ Key facts about the Queen Elizabeth Class. Արխիվացված 2017-07-28 Wayback Machine Aircraft Carrier Alliance. (անգլ.)
- ↑ Ordbok: "H" Արխիվացված 2011-08-12 Wayback Machine Försvarsmakten. (շվեդ.)
- ↑ "Frequently Asked Questions of the Sailing Navy Gallery". Արխիվացված 2020-07-29 Wayback Machine National Museum of the Royal Navy.
- ↑ Каверин, Вениамин. Два Капитана. ISBN 978-5-699-13667-4.
- ↑ HMVS Cerberus. Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների պաշտպանության դեպարտամենտ, (անգլ.)
- ↑ «Welcome (Royal Australian Naval Reserves)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]The Royal Institution of Naval Architects.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել HMS կատեգորիայում։ |