Jump to content

HMS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HMS Queen Elizabeth, Եղիսաբեթ II թագուհու անունը կրող Նորին Մեծության նավերի ապագայի ավիակիր, որը ռազմական պատրաստության վիճակում կլինի 2020 թվականին

HMS կամ` Նորին Մեծության նավ (անգլ.՝ Her Majesty's Ship կամ անգլ.՝ His Majesty's Ship), թագավորական ընտանիքին պատկանող նավերի անվանումներից առաջ տեղադրվող գլխատառեր, հապավում, կիրառվում է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ինչպես նաև Շվեդիայի Ռազմածովային ուժերի նավերի վրա։ Հիմնականում, առանց թարգմանության է կիրառվում (հատկապես, երբ պահանջվում է ընդգծել նավի ազգային պատկանելությունը) կամ բաց է թողնվում։

2020 թվականին ռազմական պատրաստության վիճակում կլինի Բրիտանիայի խոշորագույն ավիակիրը` HMS Queen Elizabeth'։ 2014 հուլիսի 4-ին Եղիսաբեթ II թագուհին մասնակցելով նավի հավաքման մեկնարկի բացման արարողությանը նրան իր անունն է տվել։ 2017 թվականի սկզբին պլանավորվում է շահագործման հանձնել[1][2]։

HSwMS Helsingborg (K32), Շվեդական «Վիսբյու»տեսակի Հելսինգբորգ կորվետ

Շվեդիայի նավատորմի (նախկինում Շվեդիայի Թագավորական ռազմածովային նավատորմ) բոլոր նավերն ունեն HMS (շվեդ.՝ Hans Majestäts Skepp կամ շվեդ.՝ Hennes Majestäts Skepp) պրեֆիքս։ Սա կիրառվում է ինչպես վերջրյա նավերի այնպես էլ սուզանավերի համար։

Շվեդիայի արտասահմանյան ռազմանավերի վրա երբեմն դրվում է HSwMS (շվեդ.՝ His Swedish Majesty's Ship, Նորին Շվեդական Մեծության նավ) նախդիրը` ԱնգլիականHMS-ի հետ շփոթելուց խուսափելու նպատակով[3]։

Միացյալ Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական թագավորական նավատորմի անվանումը սկզբնական շրջանում ամբողջությամբ է գրվել։ Առաջին կրճատ օգտագործումն արձանագրվել է 1789 թվականին «HMS Phoenix» (HMS Փյունիկ) վրա[4]։ Նախկինում կիրառվել է նաև HBMS (His կամ Her Britannic Majesty's Ship)։

Բրիտանական սուզանավերի համար նույն հապավումը կրում է այլ նշանակություն (անգլ.՝ Her/His Majesty's Submarine), Նորին Մեծության սուզանավ։

HMY Britannia Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա»

Բացառություն է արվում Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա» (անգլ.՝ HMY «Britannia»): Թագավորական նավատորմի մյուս բոլոր նավերը կոչվում են HM նավեր, թեև նախկինում երեք կայմանի առագաստանավերը և ոչ մեծ չափի նավերը տարբերակելու համար կոչում էին Նորին Մեծության Ֆրիգատ X (HM Frigate X) կամ Նորին Մեծության Շլյուպ Y (HM Sloop Y)։

Անգլիացիները, որոնք կրում էին HMS (Նորին Մեծության նավ) սկզբնատառերով գլխարկներ, իրենց ավելի խիստ էին պահում, թեև նրանք անփույթ տեսք ունեին, որով լիովին տարբերվում էին մեր նավաստիներից և որն ինձ համար տարօրինակ էր թվում[5]։
- Բենիամին Կավերին «Երկու կապիտան»

Գործող հապավումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այնպես է ստացվել, որ HMS հապավումը կիրառություն է գտել Միացյալ Թագավորության գաղութների ռազմածովային նավատորմերում։ Այս պրակտիկան շարունակվում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 16 պետություններում, որոնք կազմում են այսպես կոչված Համագործակցության թագավորություն (անգլ.՝ Commonwealth realm պետություններ, որոնք Եղիսաբեթ II -ին ճանաչում են, որպես իրենց պետության գլուխ

  • Կանադա Կանադա, HMCS, Նորին Մեծության Կանադական նավ
  • Ավստրալիա Ավստրալիա, HMAS (Her Majesty’s Australian Ship), Նորին Մեծության Ավստրալիական նավ
  • Նոր Զելանդիա Նոր Զելանդիա, HMNZS (Her Majesty’s New Zealand Ship), Նորին Մեծության Նոր Զելանդական նավ
  • Բահամյան Կղզիներ Բահամյան Կղզիներ, HMBS (Her Majesty’s Bahamian Ship), Նորին Մեծության Բահամյան նավ
  • {{{2}}} Բարբադոս, HMBS (Her Majesty’s Barbadian Ship), Նորին Մեծության Բարբադոսյան նավ
  • {{{2}}} Բերմուդա, HMBS (Her Majesty’s Bermudian Ship), Նորին Մեծության Բերմուդյան նավ
  • {{{2}}} Պապուա Նոր Գվինեա, HMPNGS (Her Majesty’s Papua New Guinean Ship), Նորին Մեծության Պապուա Նոր Գվինեական նավ
  • {{{2}}} Ճամայկա, HMJS (Her Majesty’s Jamaican Ship), Նորին Մեծության Ճամայկյան նավ
  • {{{2}}} Տուվալու, HMTS (Her Majesty’s Tuvalu Surveillance Ship), Նորին Մեծության Տուվալույան նավ։

Գործածությունից դուրս եկած հապավումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գաղութներում. HMCS (Her Majesty’s Colonial Ship), Նորին Մեծության Գաղութային նավ
  • Ավստրալիա Ավստրալիա, CNS (Commonwealth Naval Ship), Համագործակցության նավատորմի նավ
    • Վիկտորիա Վիկտորիա, HMVS (Her Majesty’s Victorian Ship) Նորին Մեծության Վիկտորիա նահանգի նավ[6][7]
    • Քվինսլենդ Քվինսլենդ, HMQS (Her Majesty’s Queensland Ship) Նորին Մեծության Քուինսլանդ նահանգի նավ
  • Բրիտանական Բիրմայի դրոշ (1937) Բիրմա գաղութ, HMBS (Her Majesty’s Burmese Ship) Նորին Մեծության Բիրմայական նավ
  • Red Ensign of South Africa (1912-1928) Հարավաֆրիկյան Միություն, HMSAS (Her Majesty’s South African Ship) Նորին Մեծության Հարավ Աֆրիկյան նավ
  • Բրիտանական Բիրմա (1937) Բրիտանական Հնդկաստանի ռազմածովային ուժեր, HMIS (Her Majesty’s Indian Ship), Նորին Մեծության Հնդկաստանյան նավ
  • Naval Ensign of the Royal Ceylon Navy Ցեյլոն, HMCyS (His or Her Majesty’s Ceylon Ship), Նորին Մեծության Ցեյլոնյան նավ
  • Պակիստան Պակիստան, HMPS (His or Her Majesty’s Pakistani Ship), Նորին Մեծության Պակիստանյան նավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Inside HMS Queen Elizabeth: The construction of the Royal Navy's largest ever vessel. (անգլ.)
  2. Key facts about the Queen Elizabeth Class. Արխիվացված 2017-07-28 Wayback Machine Aircraft Carrier Alliance. (անգլ.)
  3. Ordbok: "H" Արխիվացված 2011-08-12 Wayback Machine Försvarsmakten. (շվեդ.)
  4. "Frequently Asked Questions of the Sailing Navy Gallery". Արխիվացված 2020-07-29 Wayback Machine National Museum of the Royal Navy.
  5. Каверин, Вениамин. Два Капитана. ISBN 978-5-699-13667-4.
  6. HMVS Cerberus. Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների պաշտպանության դեպարտամենտ, (անգլ.)
  7. «Welcome (Royal Australian Naval Reserves)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Royal Institution of Naval Architects.