Jump to content

Բուլբազավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլբազավր
Bulbasaur*
Պոկեմոնների ազգային ցանկում

Բուլբազավրի արտաքին տեսքը
Կերպարապես դոդոշ
Կարգաթիվ #001
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ Սովորական դոդոշ (Bufo bufo)
Տեսակ
Այս պոկեմոնը նորմալ տեսակի է
Այս պոկեմոնը նորմալ տեսակի է

Այս պոկեմոնը թռչող է
Այս պոկեմոնը թռչող է
Զանգված 6,89 կգ
Հասակ 71 սմ
Արտաքին բնութագրիչ չորքոտանի կենդանի
Գլխավոր առանձնահատկություն պարանոցի չծաղկած կոկոն
Հիմնական բնակավայր խոնավ, անտառային տարածքներ և Կանտոյի մարգագետիններ
Նախասիրություն ծաղկել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ ստորին մակարդակ
Սկզբնական մակարդակ Բուլբազավր (#001)
Զարգացած մակարդակ Իվիզավր (#002)
Գերզարգացած մակարդակ Վենեզավր (#003)
Մեգա Բուլբազավր (զարգանում է մեգա քարով)
Զարգացման ձև Մեգա քար
Հատկությունների փոփոխություն տիպային հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ «արագ աճ» (overgrow)
Գլխավոր տեխնիկա հատուկ հարձակում և պաշտպանություն (65%)
Թուլություն
Պոկեմարզիչ Էշ Կետչում
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Բուլբազավր (անգլ.՝ Bulbasaur, ճապ.՝ フシギダネ), սպորտային պոկեմոն պոկեմոնների առաջին սերնդից, Կանտո շրջանից։ 16-րդ մակարդակում փոխակերպվում է Իվիզավրի։

Սա ազգային դեքսում և Կանտոյի պոկեդեսկում առաջին պոկեմոնն է։ Չարմանդերի և Սքուիրթլի հետ միասին այն կազմում է պոկեմոնների եռյակ, որոնց կարելի է ընտրել Pokémon Red/Blue, FireRed/LeafGreen, Pokémon Go խաղերի սկզբում։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլբազավրը փոքրիկ քառոտանի պոկեմոն է` կապտականաչ գունավորմամբ և մարմնի վրա մուգ կանաչ հետքերով։ Նա ունի կարմիր աչքեր, լայն բերան և փոքր-ինչ սրացած ականջներ։ Երբ նրա բերանը բացվում է, նրա վերին ծնոտի վրա երևում են մի քանի սրածայր ատամներ։ Նա ունի հաստ թաթեր, որը նրան էներգիա է հաղորդում ֆոտոսինթեզի ժամանակ, ինչպես նաև պարունակում է սննդարար նյութեր։ Երբ բուլբազավրը պատրաստ է լինում փոխակերպման, նրա մեջքի լամպը սկսում է առկայծել կապույտ գույնով և դրա հետևանքով այնտեղ բշտիկ է առաջանում։

Բուլբազավրները ապրում են անտառներում և Կանտոյի մարգագետիններում։ Այդուհանդերձ, նրանց հազվադեպ կարելի է հանդիպել վայրի բնության մեջ։ Սովորաբար նրանք գտնվում են պոկեմարզիչների տարածքներում։ Շատ վայրի բուլբազավրներ ամեն տարի հավաքվում են Կանտոյի գաղտնի այգում, որպեսզի մասնակցեն իվազավրի փոխակերպվելու արարողությանը[1]։

Համակարգչային խաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հայտնվել են Pokemon Red/Blue-ում և այնուհետև հայտնվել Pokemon սերիայի բոլոր խաղերում։

Էշի Բուլբազավրը առաջին անգամ հայտնվել է «Ash and Pickachu manga»-ի մեջ։

Առաջին անգամ Բուլբազավրը հայտնվել է «Պոկեմոն. Ինդիգո լիգայում»` Պոկեմոն անիմե-սերիալի առաջին եթերաշրջանում։ Էշ Կետչումը Պիկաչուի օգնությամբ հաղթում է Բուլբազավրին և բռնում նրան իր պոկեբոլով։ Դրանից հետո Բուլբազավրը անցնում է Էշի թիմ։ Էշը բաժանվում է նրանից միայն «Բուլբազավր. խաղաղության դեսպան» սերիայում, որում նա պոկեմոնին հանձնում է Պուկայի պրոֆեսորի լաբորատորիա։

CNN-ի թղթակից Դենիս Մայքլը նկարագրել է Բուլբազավրին որպես «Կարմեն Միրանդու պոկեմոնների շրջանում»[2]։ Այս պոկեմոնը ներառվել է ամենահայտնի պոկեմոնների ցանկում Pokemon.com` ըստ կայքի քվեարկության[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bulbasaur on Bulbapedia(անգլ.)
  2. Michael, Dennis (1999 թ․ հոկտեմբերի 5). «Pokémon banished from another playground». CNN. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.
  3. «VIZ Media Announces New Pokémon Products for 2006 Holiday Season». PressZoom. 2006 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
ձու՝ նախորդ զարգացումը բացակայում է
Ըստ Պոկեմոնների հաջորդականության
ազգային զանկի՝
Բուլբազավր (#001)

Հաջորդող
Իվիզավր (#002)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլբազավր» հոդվածին։