Jump to content

Չարիզարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարիզարդ

Պոկեմոնների ցանկ
Չարմելեոն → Չարիզարդ (#006) → Սքուիրթլ
Անգլերեն անունCharizard
Ճապոներեն անունリザードン
ՏեսքԲոցեղեն պոկեմոն
Հասակ1,7 մ մ
Քաշ90,5 կգ կգ
Նախորդ զարգացումՉարմելեոն
Հաջորդ զարգացումչկա

Չարիզարդ (ճապ.՝ リザードン, անգլ.՝ Charizard), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Հորինել է ճապոնացի խաղային դիզայներ և նկարիչ Քեն Սուգիմորին։ Չարիզարդը առաջին անգամ հայտնվել է Pokémon Red և Blue համակարգչային խաղում, այնուհետև` հաջորդ հատվածներում։ Բացի այդ, պոկեմոնի կերպարը օգտագործվել է պոկեմոնի խորհրդանշանները պարունակող տարբեր ապրանքներում, նաև ֆրանչայզի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։ Բնօրինակ ճապոներենում, ինչպես նաև անիմեի անգլալեզու տարբերակներում Չարիզարդին հնչյունավորել է սեյու Սինյիտիրո Միկին։ Պատկանում է պոկեմոնների հրե և թռչող տիպերին։ Էվոլյուցիա է ապրել Չարմելոնից, որն իր հերթին էվոլյուցիա է ապրել Չարմանդերից։

Չարիզարդը Պոկեմոնր շատ սերիաներում գոյություն ունի` հանդիսանալով գլխավոր հերոս Էշ Կետչումի բռնած պոկեմոնը։ Բացի այդ` այն հայտնվում է Pokémon Adventures մանգայում։Չարիզարդը ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների կողմից դրական արձագանքի է արժանացել։

Կառուցվածք և հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարիզարդը «Game Freak» հատուկ ենթաբաժնի կողմից ստեղծված շատ կերպարների պեկն էր։ Պոկեմոնի դիզայնը վերջնականապես ավարտել է Քեն Սուգիմորին[1]։ Սկզբում ճապոներեն տարբերակում կերկարը անվանված էր Ռիձադոն, սակայն հետագայում «Nintendo»-ում խաղի ամերիկյան տեղայնացմամբ տարբերակը ստեղծելիս որոշեցին պոկեմոններիմի քանի տեսակների տալ խելացի և հեռատես անուններ, որոնք նրանց արտաքինին և առանձնահատուկ կողմերին ու հնարավորություններին ավելի շատ կսազեին։

Այդ ամենն արվեց, որպեսզի կերպարները ավելի հասկանալի լինեին և որ ամերիկացի երեխաները և ընդհանուր արևմտյան հանդիսատեսը ավելի հեշտ հիշեին[2]։ Արդյունքում ընկերությունը որոշեց, որ կերօարի համար ամենահարմար անվանումը Չարիզարդն է (անգլ.՝ Charizard), որը կազմված էր երկու բառերից` charcoal (անգլ.՝ անկյուն) կամ char (անգլ.՝ այրել) և lizard (անգլ.՝ մողես)[3]: The Pokémon Company-ից Ցինկեկաձու Իսահարան իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանում է, որ Չարիզարդը շատ հայտնի կլինի հյուսիսամերիկյան հեռուստադիտողների շրջանում, քանի որ նրանք նախընտրությունը տալիս են ուժեղ և կամքի ուժ ունեցող կերպարներին։

Մինչդեռ այն կերպարներին, որոնցից նա էվոլյուցիա է ապրել, մարդիկ ասոցացնում են գետնի վրա վազով մողեսների հետ` Չարիզարդը ավելի նման է հսկայական վիշապի[4]։ Չնայած նմանությանը` պոկեմոնը մտնում է հրե և թռչող տիպերի կազմի մեջ, այլ ոչ թե դրակոնների[5]։ Չարիզարդն ունի երկու թևեր, ներկված է կապույտ։ Մեջքը և մարմնի մնացած հատվածների մեծամասնությունը ունեն նարնջագույն գունազարդում։ Ստամոքսի հատվածը և ոտնատակերը կաթնագույն են, աչքերը` բաց կապույտ։ Համակարգչային խաղերում ասվում է, որ նրա թևերը ի վիճակի են օգնելու նրան 1400 մետր բարձրության հասնել և որ նա մշտապես արժանի մրցակից է համարվում կռվելու համար[6]։ Կարող է մեծ կրակ արձակել և հալեցնել գրեթե յուրաքանչյուր նյութ։ Երբ Չարիզարդը կատաղում է, նրա պոչից արձակվող կրակը կարող է կապտասպիտակ գույն ստանալ։ Իր դյուրաբորբոք բնավորության պատճառով պոկեմոնը Չարիզարդը հաճախ է հանդիսանում անտառային հրդեհների պատճառ։

Չարիզարդը արտադրվել է Պոկեմոն սերիայի փափուկ խաղալիքի տեսքով, որն արտադրվում է Hasbro և Tomy ընկերությունների կողմից[7]։ 2004 թվականին Միջին չափի փափուկ Չարիզարդ անունով խաղալիքը փափուկ խաղալիքների այն 13 տեսակներից էր, որ հանվեցին վաճառքից արտադրողական գործընթացում տեղի ունեցած սխալի պատճառով[7]։ Չարիզարդը հաճախ է հայտնվում Pokémon քարտային խաղի հավաքածուի մեջ[8][9]։ Եղել են դեպքեր, երբ Չարիզարդի քարտերը հակառակորդին հաղթել են մեկ քայլով[10]։

Չարիզարդին շատ անգամ են անվանել ամենահայտնի պոկեմոններից պոկեմոնների ամբողջ շարքում[11]։ Չարիզարդի կերպարով ապրանքների հաջողված վաճառքները աշխատակիցները բացատրում են նրանով, որ այն նման է վիշապի, որը շատ է դուր գալիս երեխաներին[8]։ Հարցված բոլոր երեխաները ասել են գրեթե նույնը. նա զիլ տեսք ունի և ասոցացվում է ուժի և հզորության հետ[12][13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stuart Bishop (30th May 2003). «Game Freak on Pokemon!» (անգլերեն). computerandvideogames.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  2. Chua-Euan, Howard (1999 թ․ նոյեմբերի 22). «PokéMania» (անգլերեն). TIME. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  3. Staff. «#006: Charizard» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  4. DeKirk, Ash; Oberon Zell-Ravenheart (2006). Dragonlore:From the Archives of the Grey School of Wizardry. Career Press. էջ 125. ISBN 1-56414-868-8.
  5. «Charizard :: Best Pokémon» (անգլերեն). makefive.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  6. Կաղապար:Cite video game
  7. 7,0 7,1 «Recall of Pokémon plush toys» (անգլերեն). cpsc.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  8. 8,0 8,1 Diggs, Agnes (1999 թ․ հուլիսի 25). «Valley Roundup; West Hills; Pokémon Tourney Draws Hundreds of Young Players». Los Angeles Times (անգլերեն). Eddy W. Hartenstein.
  9. Kaufield, John; Jeremy Smith (2006). Trading Card Games for Dummies. For Dummies. էջ 93. ISBN 0-471-75416-1.
  10. Jack DeVries (2012 թ․ հունիսի 28). «Pokémon Report: Playing With a Full Deck — DS Feature at IGN» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  11. «Pondering Pokémon». The Observer (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  12. Jacobs, Chick (2006 թ․ հուլիսի 5). «Pokémon Turns 10». The Fayetteville Observer (անգլերեն). Charles Broadwell.
  13. Jacobs, Chick (2000 թ․ նոյեմբերի 24). «A Friendly Ear and Some Pokémon Can Ease the Fear». The Fayetteville Observer (անգլերեն). Charles Broadwell.
  14. Tobin, Joseph Jay (2004). Pikachu's Global Adventure: The Rise and Fall of Pokémon. Duke University Press. էջ 180. ISBN 0-8223-3287-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարիզարդ» հոդվածին։