Jump to content

Էժեն Սյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Սյու
ֆր.՝ Eugène Sue
Ծննդյան անունֆր.՝ Marie Joseph Sue
Ծնվել էհունվարի 26, 1804(1804-01-26)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[2]
Վախճանվել էօգոստոսի 3, 1857(1857-08-03)[2][3][4][…] (53 տարեկան)
Վախճանի վայրԱնսի, Ֆրանսիա[2]
ԳերեզմանAnnecy-le-Vieux
Մասնագիտությունվիպասան, գրող և քաղաքական գործիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Ուշագրավ աշխատանքներՓարիզի գաղտնիքները
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱզգականներJean-Joseph Sue?
Изображение автографа
Էժեն Սյու Վիքիդարանում
 Eugène Sue Վիքիպահեստում

Մարի-Ժոզեֆ Էժեն Սյու (ֆր.՝ Marie Joseph Eugène Sue, հունվարի 26, 1804(1804-01-26)[1], Փարիզ, Ֆրանսիա[2] - օգոստոսի 3, 1857(1857-08-03)[2][3][4][…], Անսի, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի գրող։ 1823 - 1829 թվականներին եղել է զինվորական վիրաբույժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։

Դիմազերծման սահմանափակությունը, ժողովրդի ուժերի նկատմամբ անվստահությունը և հույսերը բուրժուական մարդասիրության հետ կապելը նվազեցրել են նրա սոցիալական քննադատության նշանակությունը։ «Ժողովրդի գաղտնիքները» (1849-1857 թվականներ) բազմահատորանոց վեպի և հակակղերական պամֆլետների համար հետապնդվել է և 1852 թվականին տարագրվել Սավոյա։

Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։

  • «Թափառական հրեան», հհ․ 1-8, ԿՊ, 1867-1869 թվականներ
  • «Մաթիլդ», հհ․ 1-4, «Ջմյուռնիա», 1870-1871 թվականներ
  • «Դիվաբնակ բլուր», հհ․ 1-2, «Զմյուռնիա», 1879 թվական
  • «Յոթ մահացու մեղքեր», հհ․ 1-2, ԿՊ, 1883 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 1911 Encyclopædia Britannica/Sue, Eugène // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26. — P. 20.
  3. 3,0 3,1 3,2 Record #66473859 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Սյու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Սյու» հոդվածին։