Էժեն Սյու
Էժեն Սյու ֆր.՝ Eugène Sue | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marie Joseph Sue |
Ծնվել է | հունվարի 26, 1804[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1857[2][3][4][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Անսի, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Annecy-le-Vieux |
Մասնագիտություն | վիպասան, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Փարիզի գաղտնիքները |
Պարգևներ | |
Ազգականներ | Jean-Joseph Sue? |
Էժեն Սյու Վիքիդարանում | |
Eugène Sue Վիքիպահեստում |
Մարի-Ժոզեֆ Էժեն Սյու (ֆր.՝ Marie Joseph Eugène Sue, հունվարի 26, 1804[1], Փարիզ, Ֆրանսիա[2] - օգոստոսի 3, 1857[2][3][4][…], Անսի, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի գրող։ 1823 - 1829 թվականներին եղել է զինվորական վիրաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։
Դիմազերծման սահմանափակությունը, ժողովրդի ուժերի նկատմամբ անվստահությունը և հույսերը բուրժուական մարդասիրության հետ կապելը նվազեցրել են նրա սոցիալական քննադատության նշանակությունը։ «Ժողովրդի գաղտնիքները» (1849-1857 թվականներ) բազմահատորանոց վեպի և հակակղերական պամֆլետների համար հետապնդվել է և 1852 թվականին տարագրվել Սավոյա։
Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թափառական հրեան», հհ․ 1-8, ԿՊ, 1867-1869 թվականներ
- «Մաթիլդ», հհ․ 1-4, «Ջմյուռնիա», 1870-1871 թվականներ
- «Դիվաբնակ բլուր», հհ․ 1-2, «Զմյուռնիա», 1879 թվական
- «Յոթ մահացու մեղքեր», հհ․ 1-2, ԿՊ, 1883 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 1911 Encyclopædia Britannica/Sue, Eugène // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26. — P. 20.
- ↑ 3,0 3,1 3,2 Record #66473859 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 471)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Սյու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Սյու» հոդվածին։ |
|