Jump to content

Աբանտ (Կելեյոսի որդին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբանտ (այլ կիրառումներ)
Ադամ Էլսհայմեր։ Ցերերայի ծաղրումը (մոտ 1606 թվական)

Աբանտ (կամ Ամբանտ) (հուն․՝ Ἂβας, -άντις, լատին․՝ Ăbās)[1], հունական դիցաբանությունում Էլևսինայի արքա Կելեյայի և նրա կնոջ Մեթանիրայի վեց որդիներից[2] ավագը, որը տեսնելով, թե ինչպես Դեմետրան մի շնչով խմում է անանուխով համեմված տարեկանի եփուկը[2], բացականչում է. «Օ՜, ի՜նչ ագահորեն ես դու խմում», որի համար նա, վիրավորված այդպիսի ավագների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից և աստվածներին չմեծարելուց, նրան փոխակերպում է մողեսի։

Ամաչելով իր արարքից, Դեմետրան որոշում է նրա եղբայր Դեմոֆոնտին նվիրել անմահություն, սակայն պատահաբար կործանում է։ Կելեյը դառնորեն սգում է իր երկու որդիների մահը և ասում. «Դժբախտություն է եկել իմ տուն»։ Այդ ժամանակվանից նրան անվանում են Դիսավլ։ Նրան մխիթարում է Դեմետրա աստվածուհին, քոստանալով, որ շռայլորեն կպարգևատրի նրա մյուս որդուն՝ Տրիպտոլեմոսին[2]։

Աբանտի մասին պատմություն բովանդակում է Նիկանդրի «Թերիակա» պոեմի ներածություններում[3]։ Նմանատիպ պատմություն պատմվում է Միսմի որդի Ասկալաբի մասին (պատմությունների նմանությունը նշում է Է. Կիրնսը)[4]։

Գերմանացի նկարիչ Ադամ Էլսհայմերը պատկերել է խմող Ցերերային, որին ծաղրում է Աբանտը (չնայած, երբեմն ենթադրվում է, որ նկարում պատկերված է Ասկալաբը։ Աբանտի և Ցերեայի մասին սյուժաով ստեղծել է նաև հոլլանդացի գեղանկարիչ Մաթիաս Սթոմերը (գտնվում է Մյունխենի Հին պատկերասրահում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. в тексте схолий содержится написание «Амбант», но в литературе предлагается возможное исправление на более распространённое имя «Абант»
  2. 2,0 2,1 2,2 Грейвс, Р. Мифы Древней Греции — М. : Прогресс, 1992, С. 65.
  3. Схолии к Никандру. Териака. 484
  4. Kearns E. The Heroes of Attica. University of London, 1989. P. 150; А. П. Кондрашов, Боги и герои древней Греции и Рима, 7

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռոշերի բառարան»։ Հատոր 1, սյունակ 2 (Աբանտ № 12), 279 (Ամբանտ)։
  • «Դիցաբանության և հնությունների համառոտ բառարան»։ Մ. Կորշ։ Սանկտ-Պետերբուրգ, Ա. Ս. Սուվորինայի հրատարակչություն, 1894 թվական։