Աբդուլա Ավլոնի
Աբդուլա Ավլոնի ուզբ.՝ Abdulla Avloniy | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12 (24), 1874 կամ 1878 |
Ծննդավայր | Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 25, 1934 կամ 1934 |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Botkin Street Cemetery |
Քաղաքացիություն | Turkestan Autonomous Soviet Socialist Republic, ԽՍՀՄ և Թուրքեստան |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, դրամատուրգ, լրագրող և վիպասան |
Աշխատավայր | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Abdulla Avloniy Վիքիպահեստում |
Աբդուլա Ավլոնի (ռուս.՝ Авлони, Абдулла, հուլիսի 12 (24), 1874 կամ 1878, Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1934 կամ 1934, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի ուզբեկ գրողը, որը գրել է երեխաների համար, դրամատուրգ, մանկավարժ և լուսավորիչ, որը մեծ ներդրում է ունեցել ուզբեկական ժամանակակից դպրոցի զարգացման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլա Ավլոնին ծնվել է 1878 թվականին, Տաշքենդում։ Սովորել է մեդրեսեին կից դպրոցում։
Նա ջադիդական շարժման առաջնորդներից էր, որը 19-րդ դարի վերջին տարածվել է նաև ռուս մուսուլմանների շրջանում։ Աբդուլա Ավլոնին ուզբեկ երեխաների համար նոր մեթոդական դպրոցներ ստեղծելու առաջատարներից մեկն էր։ Գրել է դասագրքեր և ձեռնարկներ այդ դպրոցների համար։
1907 թվականին հրատարակել է «Շուխրատ» ուզբեկական թերթը։
1913 թվականի վերջին Ա. Ավլոնին Տաշքենդում կազմակերպել է Ուզբեկստանի առաջին թատերախմբերից մեկը՝ «Թուրքեստան» անունով, որը գոյատևել է մինչև 1917 թվականի փետրվար ամիսը։
Խորհրդային շրջանում նա Ուզբեկստանում կրթության ակտիվ գործիչներից մեկն էր։ Դասավանդել է, գրքեր ու պիեսներ գրել ուզբեկական թատրոնի համար։
Տաշքենդում Ուզբեկստանի ազգային համալսարանի կազմավորումից հետո անմիջապես ձևավորվել է ուզբեկերենի ուսուցման խումբ[1], որում ընդգրկված էր 20 մարդ։ Ա. Ավլոնին ուզբեկ մի խումբ այլ լուսավորիչների հետ դասավանդել է այնտեղ[2]։
Աբդուլա Ավլոնին մահացել է 1934 թվականի օգոստոսի 25-ին, Տաշքենդում և թաղվել է Բոտկինյան գերեզմանատանը։
Տաշքենդում՝ «Խամիդ Օլիմջան» մետրոյի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում է գտնվում Աբդուլա Ավլոնիի հիշատակի սենյակը, որտեղ այն տեղափոխվել է Ավլոնիի ապրած տան փլուզումից հետո։
2013 թվականի փետրվարի 17-ին Տաշքենդում սպանվել է Աբդուլա Ավլոնիի դուստրը՝ ենթադրաբար` կողոպտման նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլա Ավլոնի» հոդվածին։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1934 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուզբեկ գրողներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ուզբեկ բանաստեղծներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային մանկագիրներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային մանկավարժներ