Jump to content

Ագինսկոյեի Բուրյաթական ազգային շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագինսկոյեի Բուրյաթական ազգային շրջան
flag of Agin-Buryat Okrug? Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էՍիբիրյան դաշնային օկրուգ
Կարգավիճակնախկին վարչա-տարածքային միավոր
Մտնում էՌուսաստան և Չիտայի մարզ
ՎարչկենտրոնAginskoye?
Բնակչություն77 167 մարդ
Տարածք19 600 կմ²
Հիմնադրված էսեպտեմբերի 26, 1937 թ.
Ժամային գոտիYAKT?
Ավտոմոբիլային կոդ80
aginskoe.ru

Ագինսկոյեի Բուրյաթական Ազգային շրջան, ՌՍՖՍՀ Չիտայի մարզում։ Կազմավորվել է 1937 թվականի սեպտեմբերի 26-ին։ Տարածությունը 20.6 հզ. քկմ է, բնակչությունը՝ 67 հզ. (1972), բուրյաթներ, ռուսներ, էվենկներ։ Ունի 3 շրջան, կենտրոնը՝ Ագինսկոյե։ Մակերևույթը հիմնականում լեռնային է։ Արևմտյան կեսը գրավում է Չերսկու, Դաուրյան և Բորշչովոչնի լեռնաշղթաները։ Վերջինից հարավ ալիքային հարթավայր է։ Գլխավոր գետերն են Օնոնը և Օլենգույը։ Կլիման ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ, սակավաձյուն։ Հունվարին միջին ջերմաստիճանը -28 է, հուլիսին՝ 19, տարեկան տեղումները՝ 300 մմ։ Հողերը թույլ պոդզոլացված են, սևահողային և շագանակագույն, բուսականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային և լեռնատայգային։ Տարածքի գրեթե մեկ երրորդը ծածկված է անտառով։ Տնտեսության հիմնական ճյուղը արոտային մսաբրդատու անասնապահությունն է։ Զարգացած են նաև ձիաբուծությունը և ուղտաբուծությունը։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, բանջարեղեն և կարտոֆիլ։ Կան գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագինսկոյեի Բուրյաթական ազգային շրջան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 51