Ադոլֆ Յուշկևիչ
Ադոլֆ-Անդրեյ Պավլովիչ Յուշկևիչ (ռուս.՝ Адо́льф-Андре́й Па́влович Юшке́вич, հուլիսի 15, 1906[1][2], Օդեսա, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային մաթեմատիկայի պատմաբան, որն առաջատար փորձագետ էր Արևելքի միջնադարյան մաթեմատիկայի և Լեոնարդ Էյլերի աշխատությունների բնագավառում։ Ջորջ Սարտոնի մեդալի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուշկևիչը ծնվել է Ռուսական կայսրության Օդեսա քաղաքում՝ հրեաների ընտանիքում[8]։ Հայրը՝ Պավել Յուշկրիչը, Սորբոնի համալսարանն ավարտած փիլիսոփա և մաթեմատիկոս էր[8], ակտիվ էր քաղաքականության մեջ որպես մենշևիկ։ Հորեղբայրը՝ Սեմյոն Սոլոմոնովիչ Յուշկևիչը, հայտնի հրեա գրող էր[8]։ Յուշկևիչը մեծացել է Սանկտ Պետերբուրգում և հետագայում տեղափոխվել Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխություն, երբ Յուշկևիչի ընտանիքը վերադարձավ Օդեսա։ Որոշ ժամանակ Սոֆյա Յանովսկայան գիմնազիայում Յուշկևիչի ուսուցիչն էր[9]։
1923 թվականին Յուշկրիչը սկսում է սովորել Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Իր դոկտորական ղեկավարը Դմիտրի Եգորովն էր, բայց նա գիտությունների թեկնածուի կոչում ստացել է առանց պաշտպանության։ 1930-1952 թվականներին աշխատել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում, որտեղ 1940 թվականին դարձել է դասախոս, իսկ 1941 թվականից՝ մաթեմատիկայի բաժնի ղեկավար[8]։ 1941-1943 թվականներին էվակուացվել է Իժևսկ` Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ միասին։ 1952 թվականից[10] մինչև թոշակի անցնելը աշխատել է Վավիլովի անվան բնական պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։
Յուշկրիչը հրատարակել է ավելի քան 300 աշխատություն մաթեմատիկայի պատմության բնագավառում[9]։ Իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ջորջ Սարտոնի մեդալ (1978)[11], Կոյրեի մեդալ (1971)[12], Քեննեթ Օ. Մայի մրցանակ (1989)[13], Գերմանիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (1978 և 1983 թվականներին)[14] և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (1982)[14]։ Բազմաթիվ արտասահմանյան ակադեմիաների, այդ թվում՝ Լեոպոլդինայի ադամ[10]։ 1965-1968 թվականներին եղել է Գիտության պատմության միջազգային ակադեմիայի նախագահ[14]։
Յուշկևիչը մահացել է Մոսկվայում 1993 թվականի հուլիսի 17-ին[8]։ Իր անձնական գրադարանը կտակել է Վավիլովի անվան ինստիտուտին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 3,2 https://doi.org/10.1006/hmat.1995.1012 — P. 113.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Bashmakova, Isabella; Bogolyubov, A. N.; Demidov, S. S.; Gnedenko, B. V.; Knobloch, E.; Matvievskaya, Galina; Rowe, D. E.; Rozenfeld, B. A.; Sheynin, O. B. (1995 թ․ մայիսի 1). «Adolph Andrei Pavlovich Yushkevich (1906-1993)». Historia Mathematica. 22 (2): ii–118. doi:10.1006/hmat.1995.1012. ISSN 0315-0860.
- ↑ 9,0 9,1 Knobloch, Eberhard (1995 թ․ հունվարի 1). «Adolph Andrei Pavlovich Yushkevich (1906-1993)». Historia Mathematica.
- ↑ 10,0 10,1 «Adolph Pavlovich Yushkevich (on the occasion of his seventieth anniversary)». Historia Mathematica (ամերիկյան անգլերեն). 3 (3): 261. 1976 թ․ օգոստոսի 1. doi:10.1016/0315-0860(76)90096-3. ISSN 0315-0860.
- ↑ «Sarton Medal - History of Science Society». hssonline.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Academy prizes | International Academy of the History of Science». www.aihs-iahs.org. Արխիվացված է օրիգինալից 2024-03-26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «The Kenneth O. May Prize». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Math.ru». math.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Isabella Bashmakova; A. N. Bogolyubov; S. S. Demidov; B. V. Gnedenko; E. Knobloch; Galina Matvievskaya; D. E. Rowe; B. A. Rozenfeld; O. B. Sheynin & V. M. Tikhomirov (1995). «IN MEMORIAM: Adolph Andrei Pavlovich Yushkevich (1906-1993)». Historia Mathematica. 22 (2): 113–118. doi:10.1006/hmat.1995.1012.
- I.G. Bashmakova, A.O. Gelfond, B.A. Rosenfeld, K.A. Rybnikov, S.A. Yanovskaya, Adolf Pavlovich Yushkevich is 60 (in Russian), Russian Mathematical Surveys 22 (1967), 187–194.
- I.G. Bashmakova et al. Adolf-Andrei Pavlovich Yushkevich (in memoriam), Russian Mathematical Surveys, 49:4 (1994), 75–77.
- Adolf-Andrei Pavlovich Yushkevich (in Russian).
- Boris Rosenfeld, Memoirs Արխիվացված 2013-05-01 Wayback Machine (in Russian).
- K. Shelma, "An interview with Adolf-Andrei Pavlovich Iushkevich", in Voprosy Istorii Estestvoznaniya i Techniki (ed. by B.G. Yudin), Vol. 94, No. 1-2 (1994), 26–42.
- S.S. Demidov, T.A. Tokareva, Adolf P. Yushkevich (1906–1993) and formation of the society of mathematical historians (in Russian), in Proc. 6-th Tambov All-Russian Conference in History of Mathematics, Pershin Publ., 2006, 9–28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adolph Andrei Yushkevich Mathematics Genealogy Project կայքում
- A.P. Yushkevich, The Lusin Affair.
- A Brief History of the Kenneth O. May Prize in the History of Mathematics
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Յուշկևիչ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ Օդեսայից
- Գրողներ Մոսկվայից
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Խորհրդային պատմաբաններ
- Հրեա գիտնականներ
- Հրեաներ Օդեսայից
- Մաթեմատիկայի պատմաբաններ
- Ուկրաինացի պատմաբաններ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ