Ազգային-ազատագրական շարժում
Ազգային-ազատագրական շարժում (Ազատագրական շարժում), կազմակերպություն (պետության գոյության ժամանակավոր ձև), որը պայքար է մղում օտարերկրյա տիրապետությունից որևէ ժողովրդի ազատագրման համար։
19-րդ դարում ազգային-ազատագրական շարժման վառ օրինակներ էին՝
- «Երիտասարդ Իտալիան», որը պայքարում էր իտալական երկրամասերը Հաբսբուրգների միապետությունից ազատագրելու և դրանք մեկ միասնական պետության մեջ միավորելու համար,
- Ֆենիականները, որ ձգտում էին Իռլանդիան անկախացնել Մեծ Բրիտանիայից,
- Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեն, որ անձնվեր պայքար էր մղում Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի անկախությունն ապահովելու համար, այդ նույն Օսմանյան կայսրությունից հայրենի հողերն ազատագրելու համար բալկանյան մյուս ժողովուրդների, ինչես նաև՝ հայերի և հույների մղած պայքարը։
Ազգային-ազատագրական բազմաթիվ շարժումներ ի հայտ եկան 20-րդ դարում, հատկապես՝ դրա երկրորդ կեսին՝ գաղութային համակարգի փլուզման ժամանակաշրջանում։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի ազգային-ազատագրական շարժումների օրինակներ.
- Հնդկական ազգային կոնգրես (Բրիտանական Հնդկաստան)
- Մուսուլմանական լիգա (Բրիտանական Հնդկաստան)
- Մուքթի-բախինի (Արևելյան Պակիստան)
- Ինդոնեզիայի ազգային կուսակցություն (Հոլանդական կղզիներ - Օստ-Ինդիա)
- Վիետմին (Վիետնամ)
- Fretilin (Արևելյան Թիմոր)
- Չհուշի Գանգդրուք (Տիբեթ)
- FNL (Ֆրանսիական Ալժիր, Ալժիրյան Սահարա)
- Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցություն (Պորտուգալական Գվինեա, Կաբո Վերդե)
- Polisario Front (Արևմտյան Սահարա)
- Էրիթրեայի ազատագրության ազգային ճակատ (Էրիթրեա)
- Կոնվենտի ժողովրդական կուսակցություն (Ոսկե ափ, բրիտանական գաղութ)
- South West Africa People's Organisation Հարավարևմտյան Աֆրիկայի ժողովուրդների կազմակերպություն (Նամիբիա)
- Movimento Popular de Libertação de Angola Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժում — Աշխատանքի կուսակցություն (Անգոլա)
- FRELIMO (Frente de Libertação de Moçambique ) (Մոզամբիկ)
- Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միություն (Հարավային Ռոդեզիա)
- Աֆրիկյան ազգային կոնգրես (ՀԱՀ)
Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում ազգային-ազատագրական շարժումները ներկայացված են որպես պետությունների գոյության ժամանակավոր ձևեր, որոնք գտնվում են ձևավորման ու կայացման գործընթացում։
Ազգերի՝ ինքնորոշման համար պայքարելու իրավունքն արտացոլված է 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանում ընդունված «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին» հռչակագրում, ինչպես նաև միջազգային իրավունքի այն սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների հարաբերություններին ու համագործակցությանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնագրքի։ Մարտնչող ազգերը միջազգային իրավական հարաբերությունների մասնակից են դառնում այն բանից հետո, երբ որոշակի տարածքներում ստեղծում են կառավարող կազմավորումներ, որոնք ունակ են միջպետական հարաբերություններում հանդես գալու այդ տարածքի բնակչության անունից[1]։
Ազգային-ազատագրական շարժումներից շատերը պաշտպանություն էին գտնում Խորհրդային Միության կողմից։ Մասնավորապես՝ այդ շարժումներում ընդգրկված մարտիկները զինվորական գործի մեջ անհրաժեշտ հմտություններ էին ձեռք բերում 165-րդ ուսումնավարժական կենտրոնում, որը ծառայում էր օտարերկրացի զինվորականների նախապատրաստման նպատակներին։ Բացի այդ, ԽՍՀՄ-ը զենք (Կալաշնիկովի ինքնաձիգ, ձեռքի գնդացիր, նռնականետ, Մակարովի ատրճանակ, կարաբին և այլն) ու ռազմամթերք էր տալիս ազգային ազատագրական պայքարում ներգրավված ջոկատներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raf Jespers. A reversal of international law, Big Brother in Europa (Epo Antwerp Belgium, 2010)
- Edre U. Olalia. The status in international law of national liberation movements, International Association of People's Lawyers
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Суб'екты міжнароднага права». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
|