Ալեքսանդր Էլդեր
Ալեքսանդր Էլդեր | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Մասնագիտություն | գործարար |
Կայք | elder.com |
Ալեքսանդր Էլդեր (անգլ.՝ Alexander Elder, 1951, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), պրոֆեսիոնալ թրեյդեր, ֆինանսների[1], բորսային առևտրի[2] և տեխնիկական վերլուծության[3] նշանավոր փորձագետ։ Նրա «Trading for a Living» գիրքը (1993 թ.) տպագրվել է աշխարհի 12 լեզուներով, միջազգային բեստսելլեր է[4]։ Բնակվում է Նյու-Յորքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ԽՍՀՄ-ում՝ Լենինգրադում։ Մեծացել է Էստոնիայում։ 16 տարեկան հասակում ընդունվել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել որպես Տալլինում գտնվող առևտրային նավի բժիշկ։ 1974 թ.-ին նա Աբիջանում (Արևմտյան Աֆրիկա` Կոտ դ'Իվուարի Հանրապետության ամենամեծ քաղաքը) քաղաքական ապաստան խնդրեց ԱՄՆ դեսպանատանից, որտեղից հետո նրան անմիջապես տեղափոխեցին ԱՄՆ։
Նյու-Յորքի համալսարանական հիվանդանոցներում պրակտիկայից հետո նա սովորել է Նյու-Յորքի հոգեվերլուծական ինստիտուտում և աշխատել որպես թերթի խմբագիր։ Հետո նա սկսեց մասնավոր հոգեբուժական պրակտիկա Նյու-Յորքում։
1970-ականների վերջին Էլդերը հետաքրքրվեց բորսային գործառնություններով և սկսեց ներդրումներ կատարել բաժնետոմսերի և օպցիոնների մեջ։ Հիմնադրվել է Financial Trading Seminars, Inc. (Նյու-Յորք) ընկերությունը և դարձել նրա տնօրեն։ Ընկերության պրոֆիլը բորսային առևտրի ոլորտում մասնագետների պատրաստումն է։ Էլդերն իրականացնում է խորհրդատվություններ, դասընթացներ և սեմինարներ առևտրի ոլորտում ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Նրա՝ «Եկ իմ առևտրի սենյակ» գիրքը 2002 թ. ամերիկյան հեղինակավոր Barron’s ամսագրի կողմից ճանաչվել է որպես լավագույն գիրք։
2020 թ․ թվիթերի իր էջում հանդես է եկել ադրբեջանական վանդալիզմի դեմ[5]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]անգլերեն լեզվով:
- Alexander Elder. «Rubles to Dollars: Making Money on Russia’s Exploding Financial Frontier». Published by Prentice Hall, 1998. ISBN 978-0-7352-0062-3
- Alexander Elder. «Trading for a Living: Psychology, Trading Tactics, Money Management». Published by John Wiley & Sons Inc, 1993. ISBN 978-0-471-59224-2.
- Alexander Elder. «Trading for a Living: Psychology, Trading Tactics, Money Management, Study Guide». Published by John Wiley & Sons Inc, 1993. ISBN 978-0-471-59225-9.
- Alexander Elder. «Come Into My Trading Room: A Complete Guide to Trading». Published by John Wiley & Sons Inc, 2002. ISBN 978-0-471-22540-9.
- Alexander Elder. «Come Into My Trading Room: A Complete Guide to Trading, Study Guide». Published by John Wiley & Sons Inc, 2002. ISBN 978-0-471-22534-8.
- Alexander Elder. «Straying from the Flock: Travels in New Zealand». Published by John Wiley & Sons Inc, 2005. ISBN 978-0-471-71863-5.
- Alexander Elder. «Entries & Exits: Visits to 16 Trading Rooms». Published by John Wiley & Sons Inc, 2006. ISBN 978-0-471-67805-2.
- Alexander Elder. «Entries and Exits: Visits to Sixteen Trading Rooms, Study Guide». Published by John Wiley & Sons Inc, 2006. ISBN 978-0-471-65982-2.
- Alexander Elder. «Sell and Sell Short». Published by John Wiley & Sons Inc, 2008. ISBN 978-0-470-18167-6.
- Alexander Elder. «Study Guide for Sell and Sell Short». Published by John Wiley & Sons Inc, 2008. ISBN 978-0-470-20047-6.
- Alexander Elder. «The New Sell and Sell Short: How To Take Profits, Cut Losses, and Benefit From Price Declines», 2nd Edition. Published by John Wiley & Sons Inc, 2011. ISBN 978-0-470-63239-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Уроки Элдера, «Эксперт Юг», №2, 2007». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Essentials of Foreign Exchange Trading, 2009 - Страница 173, by James Chen
- ↑ 50 лидеров конкурса "Лучший частный инвестор-2006" смогут бесплатно посетить семинар гуру фондового рынка Александра Элдера, РТС, 2006
- ↑ Start Day Trading Now - Страница 111, by Michael Sincere - 2011
- ↑ Azeri military in the area where Armenians used to live before the recent war
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elder.com
- Էլդեր Արխիվացված 2013-06-13 Wayback Machine
- РБК-ТВ, "Интерактивный выпуск"(չաշխատող հղում) (02.03.2012)