Ալեքսանդր Ստոպանի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ալեքսանդր Սիարոֆանովիչ Ստոպանի | |
---|---|
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | գյուղ Ուսալե |
Մահացել է | 1932 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Դեմիդովոյի իրավաբանական լիցեյ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Ստոպանի Ալեքսանդր Սիարոֆանովիչ (հոկտեմբերի 21, 1871, Usolye-Sibirskoye, Irkutsky Uyezd, Իրկուտսկի նահանգ, Արևելյան Սիբիրյան ընդհանուր կառավարություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կազանի համալսարանում և Յարոսլավլի իրավաբանական լիցեյում, եղել է խորհրդա-դեմոկրատական խմբակի անդամ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ, աշխատել «Հյուսիսային բանվորական միությունում»։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի (1903) հրավիրման կազմակերպական կոմիտեի անդամ, ՌՍԴԲԿ 2-րդ և 5-րդ համագումարների պատգամավոր։ Կուսակցական, հեղափոխական աշխատանք է կատարել Կոստրոմայում (1905-1907), Բաքվում (1908 թվականից), բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Հոկտեմբերյան օրերին աշխատել է Սմոլնիում՝ պարենահանձնաժողովում։ 1918-1920 թվականներին եղել է Աշխատանքի ժողկոմատի կոլեգիայի, Հյուսիս-Կովկասյան հեղկոմի անդամ, Աշխատանքի ժողկոմի և ՀԱՍԿխ-ի լիազորը Կովկասում։ 1921 - 1922 թվականներին՝ Կովկասյան աշխատանքային բանակի Ռազմհեղխորհրդի անդամ։ 1922 թվականից աշխատել է Աշխատանքի ժողկոմատում, միաժամանակ եղել է ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի անդամ, 1924-1929 թվականներին՝ ՌՍՖՍՀ դատախազ աշխատանքային գործերով։ 1930-1932 թվականներին՝ հին բոլշևիկների համամիութենական ընկերության նախագահի տեղակալ։ Հեղափոխական շարժման պատմությանը, տնտեսական վիճակագրությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Стопани Александр Митрофанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 146)։ |