Ալեքսեյ Լաբեցկի
Արտաքին տեսք
Ալեքսեյ Լաբեցկի | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 12, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ալեքսեյ Լաբեցկի (ռուս.՝ Алексе́й Казими́рович Лабе́цкий, նոյեմբերի 12, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է պորտուգալերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
- 2003 թվականից մինչև 2004 թվականը Բրազիլիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2005-ից մինչև 2010 թվականը Ռիո դե Ժանեյրոյում եղել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2010 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արատաքին գործերի նախարարության Լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հունվարի 10-ը Ուրուգվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2014 թվականի հունվարի 15-ից մինչև 2018 թվականի հունվարի 10-ը եղել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչների կոմիտեի դիտորդ[2][3]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի փետրվարի 10)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 05.11.2013 № 825 «О назначении Лабецкого А. К. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Восточной Республике Уругвай»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 10.01.2018 № 10 «О Лабецком А.К.»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 15.01.2014 № 22 «О наблюдателе Российской Федерации при Комитете представителей Латиноамериканской ассоциации интеграции»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангов»